Նորություններ

Վերջին օրերի Սրբերին խրախուսում են «սիրել, կիսվել և հրավիրել»

Տեղական ղեկավարները հավաքվում են համաշխարհային հեռարձակման համար

Ինչպես քրիստոնեական մյուս հավատքները, այնպես էլ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հավատարիմ անդամները լրջորեն են վերաբերվում Հիսուս Քրիստոսի հանձնառությանը՝ պարզ և բնական եղանակներով կիսվել Նրա ավետարանով ուրիշների հետ: Մի քանի առաքյալներ այս սկզբունքներն ուսուցանեցին վերջերս տեղի ունեցած «Սիրել, կիսվել, հրավիրել» խորագրով համաշխարհային միջոցառմանը:

Տասներկու առաքյալների քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը, երեց Դեյվիդ Ա. Բեդնարը և երեց Քվենթին Լ. Քուքը Եկեղեցու այլ ղեկավարների և երիտասարդների հետ մասնակցեցին համաշխարհային հեռարձակմանը, որը տեղի ունեցավ 2021 թվականի հունիսի 26-ին՝ շաբաթ օրը։

Հեռարձակումը տեղի ունեցավ Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթիի Տաճարային հրապարակի համաժողովների կենտրոնի թատրոնից:

Երիտասարդ կանանց գերագույն նախագահ քույր Բոննի Հ. Քորդոնը վարում էր քննարկումը, որում ընդգրկված էին հեռավար մասնակիցներ, ովքեր կիսվում էին փորձով և այն անդամների տեսանյութերի օրինակներով, ովքեր ընկերակցել էին ուրիշներին ամբողջ աշխարհով:

«Ինձ համար հետաքրքիր է տեսնելը, թե ինչպես է Փրկիչն Իր փրկագնման գործը կատարում այն մարդկանց միջոցով, ովքեր պատրաստ են սիրել, կիսվել և հրավիրել», - նկատել է նախագահ Քորդոնը:

«Մենք բոլորս իսկապես նույն գործն ենք անում. օգնում ենք Երկնային Հոր զավակներին կապվել Փրկիչի հետ՝ կապելով և պահելով ուխտեր: Եվ դա անելու ձևը սիրելը, կիսվելը և հրավիրելն է », - ասել է երեց Քուքը:

«Հույսով եմ, որ այս սկզբունքները ծանոթ են մեզ բոլորիս, քանի որ դրանք իսկապես հանդիսանում են Հիսուս Քրիստոսի ուխտի հետևորդ լինելու հիմքը», - ավելացրել է երեց Ուխդորֆը: «Երբ ես մտածում եմ սիրո մասին, ես հիշում եմ Տիրոջ երկու մեծ պատվիրանները. սիրել Աստծուն մեր ամբողջ սրտով, հոգով և մտքով, և սիրել մեր ընկերին մեր անձի պես: Սերը պետք է հիմքը և շարժիչ ուժը լինի այն ամենի համար, ինչ մենք անում ենք»:

«Ես կարծում եմ, որ լավ է, որ մենք կիսվում ենք ավետարանով, որովհետև այդ դեպքում մյուսները կարող են զգալ մեր սերը և Երկնային Հորը սերը», - ասել է 10-ամյա Քոեն Բեյթսը, Վաշինգտոն նահանգի եկեղեցու մի անդամ, որն ընկեր է բերել եկեղեցի:

«Կարծում եմ, որ երեխաներն ամենաուշագրավ օրինակներն են բոլորիս համար, հատկապես մեզ՝ մեծահասակներիս համար, որ կապ հաստատենք այդ ներքին երեխայի հետ և իսկապես կապ հաստատենք այդ հոգևոր պարգևների հետ, և դրանով կկարողանանք ավետարանով կիսվել շատ բնական և անկեղծ ձևերով », - բացատրել է Քեմի Բեյթսը՝ Վաշինգտոնի Սիեթլ քաղաքի Երեխաների միության նախագահը։

«Երեխաների կամ ցանկացած որևէ մեկի համար հեշտ չէ լինել նոր և անծանոթ միջավայրում: Բայց երբ այդ միջավայրը լցված է սիրով, դա շատ ավելի հեշտ է: Այդ պատճառով սերը պետք է լինի այն ամենի հիմքում, ինչ մենք անում ենք», - ասել է երեց Քուքը:

Գրեգ Դրուբայը, Ռիչմոնդ քաղաքի (Վիրջինիա) միսիայի նախագահը, իր կնոջ հետ մասնակցել է հեռարձակմանը:

«Կարծում եմ, որ այն, ինչ ես ամենից շատ սիրում եմ «սիրել, կիսվել և հրավիրելու» մեջ այն է, որ դա Եկեղեցու նոր ծրագիր չէ: Դրանք պարզապես ներշնչված, հավերժական սկզբունքներ են, որոնք կարող են կիրառվել անկեղծ ձևերով, երբ մենք պարզապես ապրենք մեր կյանքով», - ասել է նախագահ Դրուբայը:

«Սերը չունի ժամանակացույց կամ պիտանելիության ժամկետ: Երբ կիսվելու և հրավիրելու հիմքում ընկած է սերը, մենք անհամբեր չենք դառնում: Մենք շարունակում ենք փորձել և վստահել Տիրոջը», - շարունակել է երեց Բեդնարը:

«Մենք պարզապես ուրիշներին ենք ընդգրկում այն լավ բաների մեջ, որոնք արդեն անում ենք: Այս տեսակի հրավերը սարսափելի կամ վախեցնող չէ: Դա ոգեշնչված է այլ մարդկանց հանդեպ սիրուց և հոգատարությունից», - ուսուցանել է երեց Ուխդորֆը:

Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահը՝ նախագահ Մ. Ռասել Բալլարդը, եզրափակիչ ելույթն է ունեցել:

«Մենք պետք է գործենք: Մենք պետք է սիրենք, կիսվենք և հրավիրենք: Նա մեզ կհուշի կիսվել մեր փորձով, գործունեությամբ և մեր գործերով: Եվ Նա մեզ կոգեշնչի հրավիրել ուրիշներին գալ և տեսնել, գալ և օգնել և գալ ու պատկանել», - ասել է նախագահ Բալլարդը:

Դիտեք ամբողջ հեռարձակումը՝ անգլերեն կամ ռուսերեն:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.