Նորություններ

Վերջին Օրերի Սրբերը պատվաստումների մասին

Ի պատասխան Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից պատվաստումների վերաբերյալ դիրքորոշման մասին հարցումների աճին՝ մենք հրապարակում ենք Առաջին Նախագահության՝ միջազգային Եկեղեցու բարձրագույն ղեկավար մարմնի պաշտոնական հայտարարության տեքստը, որը հրապարակվել է 2021 թ. հունվարի 19-ին և վերաբերում է  կանխարգելվող հիվանդությունների դեմ պատվաստման և իմունիզացիայի կարևորությանը:

Խոսքով և գործով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին աջակցել է բազմաթիվ սերունդների պատվաստումներին: Որպես մեր մարդասիրական ջանքերի կարևոր բաղադրիչ՝ Եկեղեցին ֆինանսավորել է փրկարար պատվաստանյութերի տարածումն ու կիրառումը ամբողջ աշխարհում: Պատվաստումներն օգնել են զսպել կամ վերացնել այնպիսի կործանարար վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են՝ պոլիոմիելիտը, դիֆթերիան, տետանուսը, ջրծաղիկը և կարմրուկը: Պատվաստումները, որոնք իրականացվում են իրավասու բժշկական մասնագետների կողմից, պաշտպանում են առողջությունը և պահպանում կյանքը:

Քանի որ այս համավարակը տարածվեց աշխարհով մեկ, Եկեղեցին անմիջապես չեղյալ հայտարարեց ժողովները, փակեց տաճարները և սահմանափակեց այլ միջոցառումները, քանի որ մենք ցանկանում էինք լինել համաշխարհային լավ քաղաքացիներ և համավարակի դեմ պայքարում կատարել մեր բաժինը:

Այժմ դեռևս մշակվում են և արդեն տրամադրվում են COVID-19 պատվաստանյութերի որոշ տեսակներ, որոնց վրա շատերն են աշխատել, աղոթել և ծոմ պահել: Տեղական առողջապահության պատասխանատուների կողմից տրված ուղեցույցների համաձայն, առաջին հերթին պատվաստվել են առողջապահության ոլորտի աշխատողները, առաջին արձագանքողները և բարձր առաջնահերթության այլ քաղաքացիները: 70 տարեկանից բարձր Եկեղեցու ավագ ղեկավարները, ելնելով իրենց տարիքից, ողջունում են պատվաստումների հնարավորությունը:

Երբ համապատասխան հնարավորությունները մատչելի դառնան, Եկեղեցին իր անդամներին, աշխատակիցներին և միսիոներներին կոչ է անում լինել համաշխարհային լավ քաղաքացիներ և օգնել ճնշել համավարակը՝ իմունիզացիայի միջոցով պաշտպանելով իրենց և մյուսներին: Անհատներն իրենք են պատասխանատու պատվաստումների վերաբերյալ իրենց որոշումների կայացման համար: Այդ որոշումը կայացնելիս մենք խորհուրդ ենք տալիս, որ հնարավորության դեպքում, նրանք խորհրդակցեն իրավասու բժշկական մասնագետի հետ՝ իրենց անձնական հանգամանքների և կարիքների վերաբերյալ: 

Եկեղեցու Ընդհանուր ձեռնարկի նորացված տարբերակները ներառում են նաև հետևյալ տեղեկատվությունը.

Պատվաստումներ (38.7.13)

Պատվաստումները, որոնք իրականացվում են իրավասու բժշկական մասնագետների կողմից, պաշտպանում են առողջությունը և պահպանում կյանքը: Եկեղեցու անդամներին խորհուրդ է տրվում պատվաստումների միջոցով պաշտպանել իրենց, իրենց երեխաներին և իրենց համայնքները:

Ի վերջո, անհատները իրենք են պատասխանատու պատվաստումների վերաբերյալ իրենց որոշումների կայացման համար: Եթե անդամները մտահոգություններ ունեն, նրանք պետք է խորհրդակցեն իրավասու բժշկական մասնագետների հետ և փնտրեն նաև Սուրբ Հոգու առաջնորդությունը:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.