Հունիսի 28-29-ին հավատքի և մտքի ականավոր առաջնորդները հավաքվել էին Նոտր Դամի համալսարանում՝ մասնակցելու կրոնական ազատության գագաթնաժողովին:
Ելույթ ունենալով միջկրոնական երկխոսության հարթակում՝ կաթոլիկների, հիսունականների և Վերջին Օրերի Սրբերի առաջնորդները խոսեցին կրոնի ուժի և կրոնական ազատությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին: Դա պետք է կատարվի այնպիսի եղանակով, որ պաշտպանություն ստանան ոչ միայն տարբեր հավատքի մարդիկ, այլև նրանք, ովքեր չեն պատկանում որևէ հավատքի:
Նոտր Դամի համալսարանի կրոնական ազատության առաջին գագաթնաժողովում հիմնական զեկուցումով հանդես եկավ Նորին Սրբություն կարդինալ Թիմոթի Դոլանը, ով Նյու Յորքի արքեպիսկոպոսն է 2009 թվականից: Այնուհետև ելույթ ունեցան ևս երեք առաջնորդներ՝ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենտին Լ. Քուքը, դոկտոր Ժակլին Ռիվերսը՝ հիսունական, Սեյմուրի Սև եկեղեցու և քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրենը, ինչպես նաև Նյու Յորքի միաբանության Շերիթ Իսրայել համայնքի ռաբբի Մեյր Սոլովեյչիկը:
- _00_main_Allred---Elder-Cook-Notre-Dame_ja_1691.jpg
- 01_Allred---Elder-Cook-Notre-Dame_ja_2359.jpg
- 02_Jeffrey-Allred---Elder-Cook-Notre-Dame_ja_2319.jpg
- Allred---Elder-Cook-Notre-Dame_ja_0565-arm.jpg
- Allred---Elder-Cook-Notre-Dame_ja_0773-arm.jpg
- Allred---Elder-Cook-Notre-Dame_ja_2684-arm.jpg
- Allred---Elder-Cook-Notre-Dame_ja_3398-arm.jpg
- Jeffrey-Allred---Elder-Cook-Notre-Dame_ja_1595-arm.jpg
- Jeffrey-Allred---Elder-Cook-Notre-Dame_ja_2959-arm.jpg
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
«Այսօր ես խնդրում եմ, որ բոլոր կրոնները աշխատեն միասին՝ պաշտպանելով հավատքի և կրոնի ազատությունն այնպես, որ պաշտպանեն ինչպես տարբեր հավատքի պատկանող մարդկանց, այնպես էլ որևէ հավատքի չպատկանող մարդկանց», - ասաց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քուքը:
«Կաթոլիկները, ավետարանականները, հրեաները, մուսուլմանները, Վերջին Օրերի Սրբերն ու այլ հավատքներ պետք է մաս կազմեն հավատքների այն դաշինքի, որը կաջակցի, կպաշտպանի և կտարածի կրոնական ազատությունն ամբողջ աշխարհում: Մենք պետք է պաշտպանենք ոչ միայն մեր սեփական կրոնը դավանելու կարողությունը, այլև պաշտպանենք յուրաքանչյուր կրոնի՝ սեփական վարդապետությունն ու օրենքները տնօրինելու իրավունքը»:
Կարդինալ Դոլանը, ռաբբի Սոլովեյչիկը և դոկտոր Ռիվերսը առանձնազրույցներ են ունեցել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ղեկավարների հետ:
2017 թվականին Նյու Յորքում կարդինալ Դոլանը և ռաբբի Սոլովեյչիկը հանդիպումներ ունեցան Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետ: 2016 թվականին երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը Կարդինալ Դոլանին շնորհեց Նյու Յորքի Վերջին Օրերի Սրբերի Մասնագիտական Ասոցիացիայի Տեսլական առաջնորդության մրցանակ:
2016 թվականին ռաբբի Սոլովեյչիկը երեց Քուքի և երեց Հոլլանդի հետ այցելեց ԲՅՀ Երուսաղեմի կենտրոն: Երեց Քուքը չորս անգամ այցելել է ռաբբիների ժողովարան: 2019 թվականի նոյեմբերին նախագահ Մ. Ռասսել Բալլարդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահը, այցելեց ռաբբի Սոլովեյչիկին նրա սինագոգում:
Դոկտոր Ռիվերսը և նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահության երկրորդ խորհրդականը, 2014 թվականին ելույթ ունեցան Վատիկանի համաժողովում, որը նվիրված էր ամուսնությանը: 2015 թվականին Ֆիլադելֆիայում Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետ նա մասնակցեց նաև Ընտանիքների կաթոլիկ աշխարհի ժողովին, իսկ ավելի ուշ՝ նույն տարում, նա ելույթ ունեցավ Պրովոյի (Յուտա) ԲՅՀ-ում:
Ակնկալվում է, որ Կրոնական ազատության հետագա գագաթնաժողովները տեղի կունենան Հռոմում՝ 2022 թ.-ին և Երուսաղեմում՝ 2023 թ.-ին: