Նորություններ

Վատիկանում Մարգարեն հանդիպում է
Պապ Ֆրանցիսկոսի հետ

Մարտի 9-ին Վատիկանում Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հանդիպում ունեցավ Պապ Ֆրանցիսկոսի հետ, որը Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահի և Պապի առաջին հանդիպումն էր: Հանդիպումը կայացավ Հռոմի առաջին տաճարը Նախագահ Նելսոնի կողմից նվիրագործելու նախորդ օրը: Նախագահ Նելսոնին ուղեկցում էր Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը:

 

Հանդիպումը տևեց 33 րոպե, որից հետո Նախագահ Նելսոնը և Նախագահ Բալլարդը հանդիպեցին լրատվամիջոցներ ներկայացուցիչների հետ: «Մենք շատ ջերմ և անմոռանալի փորձառություն ունեցանք: Նորին Սրբությունը գթասիրտ է, ջերմ ու սիրալիր:- ասաց Նախագահ Նելսոնը և շարունակեց,- Ի՜նչ գորովալից, հրաշալի մարդ է նա, և ի՜նչ երջանիկ են կաթոլիկները, որ այսպիսի գթասիրտ, հոգացող, սիրառատ ու շնորհալի առաջնորդ ունեն»:

Նախագահ Նելսոնն ասաց. «Մենք խոսեցինք մեր ընդհանուր մտահոգություններից այն մարդկանց մասին, ովքեր տառապում են ամբողջ աշխարհում, և որոնց տառապանքը մենք ցանկանում ենք թեթևացնել: Մենք խոսեցինք կրոնական ազատության կարևորության և ընտանիքի կարևորության մասին, Եկեղեցու երիտասարդների վերաբերյալ մեր ունեցած ընդհանուր մտահոգության մասին, աշխարհում եկեղեցու դերի թուլացման և այն մասին, որ մարդիկ կարիք ունեն գալ Աստծո մոտ, երկրպագել Նրան, աղոթել Նրան և համոզվել, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը կայունություն կբերի իրենց կյանք»:

Ըստ Նախագահ Բալլարդի, նրանք խոսել են մարդասիրական ծրագրերի շուրջ համատեղ աշխատանքում երկու հավատքների սերտ կապի մասին: «Նորին Սրբությանը մենք բացատրեցինք, որ մենք աշխատում ենք կողք կողքի, և Կաթոլիկ Օգնության ծառայությունների հետ միասին ծրագրեր ունենք աշխարհի 43 երկրներում: Որպես գործընկերներ, ուս ուսի տված, մենք փորձում ենք թեթեևացնել մարդկային տառապանքը: Նա հետաքրքրված էր դրանով»:

Երեց Ալեսանդրո Դինի-Չիացին՝ տեղական ղեկավարներից մեկը, նույնպես մասնակցում էր ժողովին: «Ինձ համար շատ ոգեշնչող էր վկա լինել նրան, թե ինչպես են հանդիպում աշխարհի երկու առաջատար հավատքների ղեկավարները և կիսում եղբայրությունը»,- ասաց նա: «Հրաշալի է լինել ականատես և համոզված, որ ինչ-որ բան կսովորենք ուրիշ հավատքների մարդկանց հետ շփվելով»: Երեց Մասսիմո Դե Ֆիոն՝ Յոթանասունի Քվորումից, ևս ներկա էր և ասաց, որ ղեկավարներն անմիջապես բարեկամացան: «Հրաշալի էր տեսնել, որ մեկ րոպե անց նրանք, կարծես, հին ընկերներ լինեին: Նախագահ Նելսոնն ու Ֆրանցիսկոս Պապը կիսվեցին միմյանց հանդեպ ունեցած մեծ սիրով ու հարգանքով»:

Հավատքի հիմնադրման օրից միջդավանային երկխոսությունները միշտ էլ կիրառվել են Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ղեկավարների կողմից: 2018թ.-ին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ղեկավար դառնալուց ի վեր, Նախագահ Նելսոնը մի քանի անգամ կապ է հաստատել Հռոմի կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ, երբ ծառայության բերումով գտնվել է այնտեղ: Անցյալ տարի նոյեմբերին Տեխասում նա հանդիպեց արքեպիսկոպոս Գուստավո Գարսիա-Սիլլերին, ով Սան Անտոնիոյի թեմի արքեպիսկոպոսն է: Իսկ անցյալ ամիս Արիզոնայում նա զրուցեց Ֆենիքսի կաթոլիկ եպիսկոպոս՝ Գերապատվելի Թոմաս Ջ. Օլմսթեդի հետ: Որպես Առաքյալ, իր 35 տարիների ծառայության ընթացքում Նախագահ Նելսոնը բազմիցս զբաղվել է նմանատիպ օգնության ծրագրերով՝ ճամփորդելով ավելի քան 130 երկրներ և ծառայելով Վերջին Օրերի Սրբերին ու հավատակից ընկերներին:

Ֆրանցիսկոս Պապի կենսագիր Սերջիո Ռուբինը 2018թ. հարցազրույց է վարել Նախագահ Նելսոնի հետ, երբ ծառայության բերումով գտնվում էր Ուրուգվայում: Նախագահ Նելսոնը և Պարոն Ռուբինը համառոտ քննարկեցին Հռոմ Իտալիա Տաճարը: «Մենք բարձր ենք գնահատում Պապի և Վատիկանի բարությունը: Նրանք մեծ գթասրտությամբ հյուրընկալեցին մեզ»,- ասաց մարգարեն այդ ժամանակ:

Կաթոլիկների և Վերջին Օրերի Սրբերի միջև վերջին միջդավանային երկխոսության ժամանակ Նախագահ Հենրի Բ. Այրինգը (Եկեղեցու վերջին Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի խորհրդականը) սեղմեց Ֆրանցիսկոս Պապի ձեռքը Վատիկանում կայացած ամուսնությանը նվիրված գագաթնաժողովի ժամանակ: 2010թ. Նախագահ Բալլարդը Վատիկանում այցելեց կաթոլիկ ղեկավարներին: 1995 թվականին Նախագահ Գորդոն Բ. Հինքլին Վատիկանի գրադարանին նվիրեց Մորմոնիզմի Հանրագիտարանի օրինակը:

Կաթոլիկ եկեղեցու և Վերջին Օրերի Սրբերի ղեկավարները հանդիպել են նաև այլ վայրերում: Օրինակ՝ 2010թ. վերջին կարդինալ Ֆրանցիսկ Ջորջը (1937–2015)՝ այն ժամանակ Միացյալ Նահանգների Կաթոլիկ Եպիսկոպոսների համաժողովի (ՄՆԿԵՀ) ղեկավարը, ելույթ ունեցավ Բրիգամ Յանգ Համալսարանում և հանդիպում ունեցավ Վերջին Օրերի Սուրբ առաքյալների հետ: Բոլորովին վերջերս Նյու Յորքի արքեպիսկոպոս Կարդինալ Թիմոթի Դոլանի հետ առաքյալները քննարկեցին համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Իսկ մի քանի կաթոլիկ ղեկավարներ այցելեցին Յուտա: Նրանց թվում էին՝ Լուիզվիլլի արքեպիսկոպոս Ջոզեֆ Կուրտսը (այն ժամանակ ՄՆԿԿԲ-ի նախագահը), ով 2016թ. այցելեց Տաճարային Հրապարակ, և Ֆիլադելֆիայի արքեպիսկոպոս Չարլզ Ջ. Չափութը, ով մի քանի անգամ ելույթ է ունեցել Բրիգամ Յանգ Համալսարանում: 2015թ.-ին արքեպիսկոպոս Չափութը հրավիրեց Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնին Ֆիլադելֆիայի Ընտանիքների համաշխարհային ժողովին կիսվել սկզբունքներով, որոնք Վերջին Օրերի Սրբերը կիրառում են՝ ամրապնդելու իրենց ընտանիքները:

Վերջին տասնամյակների ընթացքում Յուտայում Եկեղեցին ամուր կապ է ստեղծել Սոլթ Լեյք Սիթիի Հռոմեական Կաթոլիկ Թեմի հետ: Նախագահ Բալլարդն ու Երեց Քրիստոֆերսոնը կաթոլիկների հետ միասին Յուտայում հաստատեցին Եպիսկոպոս Օսկար Ա. Սոլիսին, ով 2017թ. Պապ Ֆրանցիսկոսի կողմից նշանակվել էր որպես Յուտայի կաթոլիկների առաջնորդ: «Վերջին Օրերի Սրբերը բարձր են գնահատում երկարատև բարեկամությունը, որը մենք զարգացրել ենք Յուտայի կաթոլիկ համայնքի հետ և ամբողջ աշխարհում»,- ասաց Նախագահ Բալլարդը այդ ժամանակ: Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե քաղաքում Նախագահ Բալլարդը մասնակցեց նաև Արքեպիսկոպոս Ջոն Ս. Վեսթերի հաստատման պատարագին: Արքեպիսկոպոս Վեսթերը, ով Եպիսկոպոս Սոլիսի նախորդն էր, ութ տարի ծառայել է որպես Յուտայի կաթոլիկ եպիսկոպոս:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.