Նորություններ

Վերջին Օրերի Սրբերը հավաքվում են 2019 թվականի
ապրիլյան գերագույն համաժողովին

Ակնկալվում է, որ հազարավոր մարդիկ կմասնակցեն հինգ նիստերի

 

Աշխարհի տարբեր մասերից հազարավոր Վերջին օրերի Սրբեր հավաքվում են Սոլթ Լեյք Սիթիի Տաճարային
հրապարակում՝ մասնակցելու Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 189-րդ ամենամյա
գերագույն համաժողովին։
Առաջին Նախագահությունը, Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները և Եկեղեցու այլ
Բարձրագույն Իշխանավորներ և գերագույն պաշտոնյաներ ոգեշնչման և առաջնորդության ուղերձներ կհղեն
հինգ նիստերի ժամանակ, որոնք տեղի կունենան 2019 թվականի ապրիլի 6-ին և 7-ին, շաբաթ և կիրակի
օրերին։ Այլ հավատքի մարդիկ նույնպես հրավիրվում են մասնակցելու գերագույն համաժողովին։
Եկեղեցու ավելի քան 16 միլիոն անդամներ, աշխարհի ավելի քան 30,500 հավաքատներում անհամբեր
սպասում են գերագույն համաժողովին, որն անցկացվում է տարին երկու անգամ՝ ապրիլ և հոկտեմբեր
ամիսների առաջին շաբաթվա հանգստյան օրերին։
Ընդհանուր նիստեր
Ընդհանուր նիստերը սկսում են լեռնային ցերեկային ժամանակով (ԼՑԺ) ժամը 10։00-ին և 14։00-ին։
Տղամարդկանց և երիտասարդ տղաների համար քահանայության գերագույն նիստը կլինի շաբաթ երեկոյան,
ժամը 18։00-ին։ Կանանց գերագույն նիստը տեղի է ունենում աշնանը։
Բացի գերագույն համաժողովին անձամբ մասնակցելուց, Վերջին օրերի բազմաթիվ Սրբեր կդիտեն կամ
կլսեն հեռարձակումը: Բոլոր նիստերն ուղիղ եթերով կհեռարձակվեն ChurchofJesusChrist.org
կայքում։
Համաժողովը հասանելի է նաև Եկեղեցու արբանյակային համակարգով, Mormon Channel-ով, ռադիոյի,
հեռուստացույցի, արբանյակի և այլ թվային ալիքների միջոցով։ Եկեղեցու արբանյակային համակարգը
կվերահեռարձակի նաև նիստերը և «Համաշխարհային զեկույցը», որն ընդգրկում է Եկեղեցու
նորությունները վերջին վեց ամիսների համար։
Գերագույն համաժողովի լուսաբանումը
Գերագույն համաժողովի լուսաբանումը, այդ թվում՝ լուսանկարները և տեսանյութերը լրատվամիջոցների
համար, կհրատարակվեն Եկեղեցու նորությունների կայքում և սոցիալական ալիքներում, այդ
թվում՝ Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում։
Սոցիալական լրատվամիջոցներում գերագույն համաժողովի քննարկումներին մասնակցելու համար
օգտագործեք #GeneralConference կամ այլ առաջարկված հեշթեգերը: Առաքյալների ուղերձները
կարելի է կարդալ նաև Facebook-ում և Twitter-ում։

Գերագույն համաժողովի ելույթներն ուղիղ եթերով հասանելի կլինեն 31 լեզուներով
ChurchofJesusChrist.org կայքում, և դիտման ու լսելու համար ըստ պահանջի մատչելի կլինեն 86
լեզուներով։ Ուղերձները նաև 10 լեզուներով հասանելի կլինեն Գերագույն Համաժողովի YouTube
ալիքով և 86 լեզուներով Gospel Library հավելվածում։
Ինչպես մասնակցել անձամբ
21000 մարդու համար նախատեսված համաժողովների կենտրոնում նիստերին մասնակցելու համար
անհրաժեշտ են անվճար տոմսեր։ Կարող են հասանելի լինել առանց տոմսերի նստատեղեր, որոնք
կսպասարկվեն ըստ հերթականության։ Առանց տոմսերի մարդկանց հերթը գոյանում է Տաճարային
հրապարակի հյուսիսային դռնից՝ նիստը սկսվելուց մոտավորապես երկու ժամ առաջ։ 
Լրացուցիչ նստատեղեր կապահովվեն Տաճարային հրապարակի տարածքում։ Տոմսեր չեն պահանջվում
մարդաշատ վայրերում, այդ թվում՝ Assembly Hall-ում, որտեղ նիստերը կարելի է լսել իսպաներեն
լեզվով։
Ցանկացած անձնական իրեր, ինչպիսիք են խոշոր պայուսակները, ուսապարկերը, գնումների տոպրակները,
ճամպրուկները և սննդամթերքի պարագաները, այլևս չեն պահվի Եկեղեցու տարածքում։
Համաժողովի մասնակիցներին խրախուսվում է համատեղ օգտվել մեքենաներից կամ օգտագործել
հասարակական տրանսպորտը՝ տարածքի երթևեկության գերբեռնվածությունը թեթևացնելու նպատակով:
Կայանման վերաբերյալ տեղեկություն ստանալու համար այցելեք ChurchofJesusChrist.org կայքը։

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.