Նորություններ

Առաջին Նախագահության Զատիկի ուղերձը,
ապրիլ, 2019թ․

 

«Նա հարություն առավ» (Մատթեոս 28․6)։ Սա Զատիկի փառավոր ուղերձն ու Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու հաղթանակի մեծ հիշեցումն է:

Փրկիչը հարություն է առել, ինչպես բոլորս հարություն կառնենք։ Նա տառապեց, որպեսզի սատարեր մեզ մեր փորձությունների մեջ: Նա փրկագին վճարեց մեր՝ Երկնային Հոր զավակների համար, որպեսզի մենք կարողանանք ազատվել մահից և մեղքից:

Հարության շնորհիվ մեզ տրված «կենդանի հույսը» (Ա Պետրոս 1․3) մեր համոզմունքն է, որ մահը վերջը չէ, այլ՝ մահկանացու կյանքից դեպի անմահություն տանող անհրաժեշտ քայլ։ Մենք բոլորս պետք է Աստծուն փառաբանենք երաշխավորված հարության համար, որը մեր մահկանացու բաժանումը ժամանակավոր է դարձնում ու մեզ հույս և ուժ է տալիս շարունակելու համար:

Մենք շնորհակալություն ենք հայտնում Աստծուն իր Որդու համար, մահկանացու կյանքում նրա առաքելության համար և նրա ծառայության համար՝ որպես հարություն առած Տեր: Մենք վկայում ենք, որ Հիսուսը Քրիստոսն է կենդանի Աստծո Որդին: Նա է մեր Արարիչը, Փրկիչն ու Քավիչը, Հոր մոտ Բարեխոսը և Ազատարարը։ Մի օր Նա կվերադառնա, որ կառավարի և թագավորի որպես Թագավորների թագավոր և Տերերի Տեր։

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.