Նորություններ

Սոլթ Լեյք Սիթիում Եկեղեցին հյուրընկալում է Միացյալ Ազգերի Համաժողովի մասնակիցներին

 

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ղեկավարները այս շաբաթ Սոլթ Լեյք Սիթիում հյուրընկալում են Միացյալ Ազգերի Քաղաքացիական Հասարակության 68-րդ համաժողովի մասնակիցներին: Հաջորդ մի քանի օրերի ընթացքում հազարավոր մասնակիցներ կլինեն Յուտայի մայրաքաղաքում: Սոլթ Լեյք Սիթին Միացյալ Նահանգների առաջին քաղաքն է, որը հյուրընկալում է այս տարեկան միջոցառումը, որը տեղի է ունենալու  Նյու Յորք Սիթիի Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր գրասենյակից դուրս: 

Վերջին Օրերի Սրբերի Բարեգործական Ծառայությունները՝ Եկեղեցու մարդասիրական կազմակերպությունը, համագործակցում է հետևյալ կազմակերպությունների հետ՝ Կերակրել Երեխաներին ամենուր, Ամերիկյան Ավիաուղիներ և Ուղղակի ծառայիր, հավաքելով  375000 սննդատեսակ կարիքավոր երեխաների համար՝ որպես համաժողովի մաս, որը տեղի կունենա Սոլթ Պալաս համաժողովների կենտրոնում:

«Ես շատ տպավորված եմ այն փաստով, թե որքան շատ մարդիկ եկան»,- ասաց քույր Շերոն Յուբենկը՝ Վերջին Օրերի Սրբերի Բարեգործական Ծառայությունների նախագահը և Սփոփող Միության գերագույն նախագահության առաջին խորհրդականը: «Մարդիկ սննդի խիստ կարիք ունեն, մենք կարող ենք համախմբվել այս հարցի շուրջ և ինչ-որ բանով օգնել նրանց»:

«Մեզ համար կարևոր է կարողանալ հավաքել և մեկտեղել մարդկանց: … Դրանով դուք ցույց եք տալիս, որ սիրում եք Աստծուն և ձեր մերձավորին», - հավելեց քույր Յուբենկը:

«Մենք դա չէինք կարող անել առանց կամավորների, ովքեր ծառայում էին մեր կողքին», - ասաց Դեյվ Գրինը՝ Կերակրել Երեխաներին ամենուրեք կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենը: «Մենք հասկացանք, որ շատ ամերիկյան ընտանիքներ մաքառում են սննդի խնդրի հետ, քանի որ հնարավորություն չունեն սնունդ գնելու»:

«Ես ուրախ եմ, որ մեզ ընձեռվեց այս հնարավորությունը, որ կարողացանք գալ և իրականում մի շատ կարևոր գործ կատարել», - բացատրեց կամավորական Սառա Փարսոնը՝ Բարձրացնող ձեռքեր միջազգային կազմակերպությունից:

«Այսօր ես հանդիպեցի մարդկանց ամբողջ աշխարհից»,- ասաց Մարկ Մաքսֆիլդը Սոլթ Լեյք Ռոտարի ակումբից: «Կարծում եմ, այս համաժողովը ոչ այնքան նրա համար է, որ մարդկանց ձուկ տա մեկ օրվա համար, այլ որպեսզի օգնի նրանց սովորել, թե ինչպես ձուկ որսալ ամբողջ կյանքում»:

«Այս նախաձեռնությունը շատ լավ է կազմակերպված և արմատացած համայնքի մեջ»,- ասաց Էլիսոն Սմեյլը՝ ՄԱԿ-ի համաշխարհային հաղորդակցությունների գլխավոր քարտուղարը, ով օգնեց հավաքել սնունդը երեքշաբթի օրը: Կարծում եմ, մարդկային հիմնական  բնազդը ուրիշ մարդկանց օգնելն է … Սա մարդկանց օգնությունը կազմակերպելու եղանակներից մեկն է»:      

«Իրոք հրաշալի էր, որ նա որոշեց գալ այստեղ և տեսնել, թե ինչպես է կատարվում ծառայության ծրագիրը», - ասաց Յոթանասունից Ալեն Դ. Հեյնին: «Կարծում եմ, դա թույլ է տալիս բոլորին տեսնել, թե մարդիկ ինչ կարող են անել, երբ նրանք միավորվում են, երբ հոգ են տանում ինչ-որ բանի մասին, ինչպես օրինակ՝ երեխաներին կերակրելու համար»: Իրականում նա բարձր գնահատեց բոլոր կամավորականների աշխատանքը:

Միացյալ Ազգերը Վերջին Օրերի Սրբերի Բարեգործական Ծառայություններին շնորհել է ՏՍԽ (Տնտեսական և սոցիալական խորհրդի) կարգավիճակ: Ուղղակի ծառայիր կազմակերպությունն օգտագործվում է որպես փոխադրամիջոց, որպեսզի համայնքային կամավորականներ հավաքագրի ծառայության ծրագրի համար:

Այս տարվա համաժողովի թեման է՝ «Կառուցել կենսունակ և ներառական քաղաքներ ու համայնքներ»:

«Ավելի լավ է ինչ-որ բան անել ի սրտե, քան պարզապես ինքնաբուխ … այդ դեպքում արդյունքը կայուն կլինի»,- ասաց Սաբիտա Ջիրը՝ ՄԱ-ի Բրահմա Կումարիս հնդկական հոգևոր շարժում ՀԿ-ի ներկայացուցիչը:

Երեքշաբթի երեկոյան Տաճարային Հրապարակի Թաբերնաքլ Երգչախումբը համաժողովների կենտրոնում մասնավոր համերգ տվեց համաժողովի մասնակիցների համար:

Երեքշաբթի առավոտյան Քույր Յուբենկը մասնակցեց քաղաքացիական հասարակության թեմատիկ նիստին՝ քննարկելով «Պատրաստվածություն աղետներին համայնքային մակարդակում» թեման: «Իմ 21 տարվա փորձից ես համոզվել եմ, որ յուրաքանչյուրը կարող է ինչ-որ բան անել փոքր ծավալով»,- ասաց նա:

Ապա շարունակեց. «Որոշ տեղերում դա կարող է լինել անհրաժեշտ պարագաների 72-ժամյա հավաքածուն, որը կարող ենք օգնել այդ տեղում: Այլ տեղերում դա կարող է լինել հիմնական սնունդ հանդիսացող բրինձը, որը կարելի է լցնել պլաստիկե տարաների մեջ, պահել մահճակալի տակ և օգտագործել, երբ սննդի կամ ջրի պակաս կա:  

«Մենք ոգևորվում ենք՝ տեսնելով ազգերի ու կազմակերպությունների այս լայն զանգվածները, որոնք միավորվել են, որպեսզի այս աշխարհը դարձնեն ավելի լավ վայր մարդկության համար»,- ասաց Նախագահող Եպիսկոպոսության եպիսկոպոս Ջերալդ Խոսեն, ով ելույթ ունեցավ չորեքշաբթի ցերեկը՝ համաժողովի փակման լիագումար նիստի ժամանակ: 

«Ինչպես մեր մոլորակի պահպանությունն է պահանջում անձնական զոհաբերության արժանի դրսևորումներ, այնպես էլ մենք կարող ենք զոհաբերություն կատարել՝ կենսունակ դարձնելով և ընդգրկելով մեզ շրջապատող մարդկանց, անկախ նրանից, թե ովքեր են նրանք», - ասաց եպիսկոպոս Խոսեն:

«Դիմելով այսօր այստեղ գտնվող երիտասարդներին, ասում եմ, որ ես ոգևորված եմ՝ տեսնելով, թե որքան եռանդուն եք դուք ուրիշների կյանքը լավացնելու հարցում»,- հավելեց նա: «Մեզ ցույց տվեք ճանապարհը, առաջ տարեք էստաֆետը, վառ պահեք կրակը, ուղղորդեք ձեր խանդավառությունը, ուղիներ գտեք՝ ծառայելու ձեր տարածքում, ձեր համայնքում, ձեր քաղաքում և Եկեղեցու համայնքում: Ծառայեք ձեր երկրում և դրա սահմաններից դուրս: Այդպես վարվելով՝ կօրհնեք նրանց, ում ծառայում եք, և դուք ևս կօրհնվեք»:

Եպիսկոպոս Խոսեն զեկուցեց, որ համաժողովի ժամանակ հավաքվել է մոտ 501000 սննդատեսակ ավելի քան 4000 կամավորականների կողմից, գերազանցելով սննդի ծրագրի սահմանած նպատակը ծառայության ծրագրերի համար՝ ավելի քան 126000 սննդատեսակ:

Համաժողովի ժամանակ մասնակիցները հնարավորություն ունեցան նաև այցելելու Եկեղեցու Բարօրության հրապարակ և համաժողովների կենտրոնում դիտելու  «Միացիր. Պատկանիր» տեսանյութերի ցուցադրությունը, որտեղ ներկայացվում են Վերջին Օրերի Սրբերի Բարեգործական Ծառայությունների, Ուղղակի ծառայիր և Ընտանեկան պատմություն կազմակերպությունները: 

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.