Նորություններ

«Առաջ մղվեք հավատքով», - ասում են Եկեղեցու ղեկավարները
չափահաս երիտասարդներին «Դեմ առ դեմ» հանդիպման ժամանակ

 

2019 թվականի սեպտեմբերի 15-ին Երեց Ուլիսես Սոարեսը և Քրեյգ Ս. Քրիսչենսենը մասնակցեցին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու չափահաս երիտասարդների «Դեմ առ դեմ» համաշխարհային հոգևոր հավաքի 90-րոպեանոց հեռարձակմանը:  
«Հույս ունենք, որ այսօր կօգնենք ձեզ գտնել ձեր հարցերի պատասխաններն անմիջապես մեր Երկնային Հորից, ով ձեզ շատ է սիրում»,- ասաց է Երեց Սոարեսը կիրակի օրը։ Հույսը նշանակում է՝ «իմանալ, որ կարող եք այս կյանքում առաջ գնալ առկա մարտահրավերներին ընդառաջ՝ ապավինելով մեկին, ով կուղղորդի և կառաջնորդի ձեզ, կօգնի և կաջակցի ձեզ»:  
Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Սոարեսը և Յուտա տարածքի նախագահ Երեց Քրիսչենսենը հարց ու պատասխանի ձևաչափով միջոցառման ընթացքում անդրադարձան մի շարք թեմաների, ներառյալ՝ ինչպես հարցեր տալու և պատասխաններ ստանալու միջոցով հասկանալ և ապրել ավետարանի ճշմարտություններով  և փնտրել եղանակներ՝ պատկանելիության զգացում ձեռք բերելու համար։ 
Հեռարձակումից առաջ 18-30 տարեկան չափահաս երիտասարդներին խրախուսվել էր հարցեր տալ Երեց Սոարեսին և Երեց Քրիսչենսենին ChurchofJesusChrist.org կայքում և սոցիալական մեդիայի այլ ալիքներում: 
«Կարծում եմ, որ դա հիանալի է, քանի որ մենք իսկապես գիտենք, թե ինչ է կատարվում նրանց սրտում և նրանց մտքում, և մենք կարող ենք քննարկել դրանք՝ հիմնվելով ավետարանի սկզբունքների վրա», - ասաց Երեց Սոարեսը: «Երբեմն գեղեցիկ ելույթ եք ունենում և ակնկալում, որ մարդիկ կզգան այդ զգացողությունը, բայց ավելի լավ է, երբ այն կենտրոնացած է ձեր իսկ անձնական կարիքների վրա»: 
Երեց Սոարեսը և Երեց Քրիսչենսենը նաև պատասխանեցին չափահաս երիտասարդների բազմաբովանդակ հարցերին, որոնք ընդգրկում էին այլ թեմաներ, ինչպիսիք են՝ ամուսնությունը, Եկեղեցու միսիայից շուտ տուն վերադառնալը և կյանքի մարտահրավերներին դիմագրավելը: 
«Կարծում եմ, որ պետք է հիշենք, որ մենք այս աշխարհ ենք եկել սովորելու և զարգանալու նպատակով», - ասել է Երեց Քրիսչենսենը՝ ի պատասխան Արիզոնայից մի երիտասարդ աղջկա, ում հարցն այն մասին էր, թե կյանքի կարևորագույն որոշումներ կայացնելիս ինչպես ընտրել լավագույն տարբերակը։ «Դա անելիս պետք է աղոթքով հաշվի առնել, թե ինչ պետք է [դուք] անեք և հավատքով առաջ գնաք»: 
Ի լրումն ամբողջ աշխարհից առցանց հարցումներ ստանալուն, ստուդիայի ուղիղ եթերի հանդիսատեսները ներկայացնում էին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ավելի քան 20 երկրների աշխարհասփյուռ չափահաս երիտասարդներին:  
«Կարծում եմ, որ հարցերն ուղարկելու, դրանցով կիսվելու և դրանց պատասխանները ստանալու այս հնարավորությունն օգնում է մեզ իմանալ, որ մենք միայնակ չենք, ․․․ մենք բոլորս կարող ենք գտնել խաղաղություն, և որ բոլորի համար հույս կա», - ասում է 21-ամյա Լիլիանա Տապիան, ով վերջին օրերի սուրբ նորադարձ է Միչոիկայից (Մեքսիկա)։
Լիլին օգնել է միջոցառման անցկացմանը, որը հեռարձակվում էր Բրիգամ Յանգ Համալսարանի հեռարձակումների կենտրոնից (Պրովո, Յուտա)։   
2018 թվականի մարտին Տասներկու Առաքյալների Քվորում կանչվելուց հետո, այս ուղիղ հեռարձակումը Երեց Սոարեսի համաշխարհային հեռարձակման առաջին փորձն էր չափահաս երիտասարդների հետ։  
«Այն հրաշալի և սքանչելի էր», - ասաց Երեց Սոարեսը։ «Մենք զգացինք այն հաճելի հոգին, երբ մտածեցինք մեր աշխարհասփյուռ լսարանի մասին»։  
Երեց Քրիսչենսենը հայտնեց իր սերն ու երախտագիտությունը այս տարիքի երիտասարդների հետ շփվելու հնարավորության համար: «Անշուշտ, մենք ուզում ենք, որ նրանք իմանան, որ Աստված սիրում է նրանց, որ նրանք շարունակեն փորձել», - ասաց Երեց Քրիսչենսենը: «Պարտադիր չէ, որ նրանք կատարյալ լինեն, այլ անընդհատ փորձեն և կենտրոնանան իրականում կարևոր բաների վրա»: 
Բացի այդ, «Դեմ առ դեմ» իրադարձության պատմության մեջ առաջին անգամ, Եկեղեցու ղեկավարներն առանց թարգմանիչների օգնության պատասխանեցին պորտուգալացի և իսպանախոս չափահաս երիտասարդների հարցերին։  
«Երբեմն աղոթքներին հնարավոր չէ պատասխանել, բայց ես հավատում եմ, որ Երեց Սոարեսի և Երեց Քրիսչենսենի վկայությունները և փորձը կարող են օգնել չափահաս երիտասարդներին», - ասաց 22-ամյա Չուն Շեն Հունը, ով վերջերս Թայվանից Միացյալ Նահանգներ է տեղափոխվել քոլեջում սովորելու նպատակով։ 
Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքից Պրիսցիլա Դա Սիլվան անձամբ ներկա էր միջոցառմանը և ասաց, որ բարձր է գնահատում Եկեղեցու ղեկավարների պատկերացումները, և ակնկալում է գտնել անձնական կյանքում դրանք կիրառելու եղանակներ: «Ես ուզում եմ տուն վերադառնալ և մտածել այն բաների մասին, որոնք ես այսօր լսեցի, և ուզում եմ հասկանալ, թե Տերն ինչ է ուզում, որ ես [անեմ]», - ասաց Դե Սիլվան:  
Նախորդ «Դեմ առ դեմ» հանդիպումներին ու չափահաս երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաքներին մասնակցել են Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Քվենթին Լ. Քուքը, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյլ Գ. Ռենլանդը և նրա տիկինը՝ Ռութը, և Եկեղեցու այլ ղեկավարների։

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.