Նորություններ

Նախագահ Նելսոնը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր արձագանքել են գոհություն հայտնելու կոչին

Շարունակեք ցույց տալ գոհություն «սիրելով և ծառայելով ուրիշներին, մեկ առ մեկ» նշել է նա։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը սոցիալական կայքի գրառմամբ և այսօր հրապարակված Էլ-փոստի ուղերձի միջոցով շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են #Գոհությունհայտնեք մեկ շաբաթ տևող իր հրավերին։ «Խոնարհվում և երախտագիտությունս եմ հայտնում, որ միացել և գոհություն եք հայտնել Աստծուն՝ բոլորիս տված Իր անթիվ օրհնությունների համար», - ասել է նա:

Սուրբ ծննդյան տոներին երախտագիտություն հայտնելու եղանակներից մեկը Քրիստոսանման ծառայությունն է, նշել է նա և հրավիրել, որ հետևենք #ԼուսավորիրԱշխարը կոչին՝ «սիրելով և ծառայելով ուրիշներին»:

Նոյեմբերի 20-ին՝ ուրբաթ օրը, նախագահ Ռասսել Մ. Նելսոնի տեսաուղերձը և երախտագիտության աղոթքը լսեցին միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում՝ YouTube -ում, Facebook- ում և ChurchofJesusChrist.org կայքում հրապարակումից ի վեր: Տեսանյութը կարելի է գտնել Gospel Media և Gospel Library հավելվածների «Հիսուս Քրիստոս» բաժնում։ Հարյուր հազարավոր մարդիկ ընդունել են նրա հրավերը և սոցիալական կայքերում գրառումներ տեղադրել՝ օգտագործելով #Գոհությունհայտնեք հեշթեգը:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.