Նորություններ

Մարգարեն ուղերձ է հղում երախտագիտության բժշկող զորության մասին

Համաշխարհային եկեղեցու ղեկավարը երախտագիտության աղոթք է ասում և հրավիրում մարդկանց ամենուր անել երկու կարևոր բան՝ օգնելու բուժել մեր պառակտված հարաբերությունները և համայնքները։

Ռասսել Մ. Նելսոնը, համաշխարհային եկեղեցու ղեկավարը և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահը, պատրաստել է հույսի, բժշկման և միասնության նոր ուղերձ, որը կօգնի մեզ դուրս գալ COVID-19 -ի անդունդից և արմատախիլ անել այլ պատուհասները, ինչպիսիք են՝ ատելությունն ու անքաղաքավարությունը:

Մարգարեն երախտագիտության աղոթք է ասել աշխարհի և այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդու համար: Նա նաև հրավիրել է բոլորին, ամենուր, անել երկու կարևոր բան, որոնք կօգնեն բուժել մեր պառակտված հարաբերությունները և համայնքները։

  1. Յոթ օրվա ընթացքում սոցիալական լրատվամիջոցները դարձնել երախտագիտության ձեր անձնական օրագիրը
  2. Շնորհակալության աղոթք ասել
      

Իր երախտագիտությունը հայտնելով COVID-19 -ի պատվաստանյութ մշակող գիտնականներին և հետազոտողներին, մարգարեն (նախկին սրտանոթային և կրծքային վիրաբույժ առաջամարտիկ) հիշեցնում է մեզ, որ որպես հավաքական միջազգային հասարակություն «չկա որևէ դեղամիջոց կամ վիրահատություն, որը կարող է շտկել մեր առջև ծառացած բազմաթիվ հոգևոր տառապանքներն ու հիվանդությունները»: Դրանցից են՝ ատելության, անկարգությունների, ռասիզմի, բռնության, անազնվության և անքաղաքավարության արատները։ «Այնուամենայնիվ, կա մի միջոց, որը կարող է զարմանալի թվալ, քանի որ այն ամբողջովին հակադրվում է մեր բնական զգայարաններին»,- ասում է նախագահ Նելսոնը: «Սակայն, դրա հետևանքները հաստատվել են ինչպես գիտնականների, այնպես էլ հավատացյալ տղամարդկանց և կանանց կողմից: Ես նկատի ունեմ երախտագիտության բժշկող զորությունը»։

Մարգարեի տեսաուղերձը 31 լեզուներով կարդալու և դիտելու համար այցելեք GiveThanks.ChurchofJesusChrist.org կայք։ Այդ էջում կարող եք նաև կարդալ նախագահ Նելսոնի անձնական պատմությունը, թե երբ և ինչպես է նա ոգեշնչում ստացել՝ երախտագիտության այս համընդհանուր աղոթքը ասելու համար:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.