Նորություններ

Եկեղեցու ղեկավարները ամենամյա Սուրբ ծննդյան հավաքի ժամանակ կենտրոնանում են Հիսուս Քրիստոսի վրա

Նախագահ Նելսոնը, Երեց Հոլլանդը և այլոք խոսում են Վերջին Օրերի Սրբերի հետ

2020 թվականի Առաջին Նախագահության Սուրբ ծննդյան հավաքի ժամանակ մարգարեն և Եկեղեցու երեք այլ ղեկավարներ խոսեցին սիրո, խաղաղության, գիտելիքների և ուրախության մասին, որոնք գալիս են Հիսուս Քրիստոսին հետևելուց:

Դեկտեմբերի 6-ին, կիրակի օրը, ելույթ ունեցան Եկեղեցու նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը, Յոթանասունի նախագահությունից երեց Բրենտ Հ. Նիլսոնը և քույր Ռեբեկա Լ. Քրեյվենը՝ Երիտասարդ կանանց գերագույն նախագահության երկրորդ խորհրդականը: Նրանք ելույթ ունեցան Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տաճարային հրապարակի համաժողովների կենտրոնի թատրոնից։ Տաճարային հրապարակի Թաբերնաքլ երգչախմբի երաժշտական ընտրանին ձայնագրվել էր Սուրբ ծննդյան նախորդ հավաքներին։

    

Ստորև ներկայացված են յուրաքանչյուր ելույթի ամփոփումները:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն. «[Ձեր] ուշադրությունը բևեռեք Փրկիչի վրա» այս Սուրբ ծննդյան ժամանակ

Մարգարեն շնորհակալություն հայտնեց Վերջին Օրերի Սրբերին՝ սոցիալական ցանցերում երախտագիտություն հայտնելու և աղոթքով Աստծուն շնորհակալություն հայտնելու նոյեմբերի 20-ի իր տեսաուղերձին արձագանքելու համար։

Նախագահ Նելսոնը խրախուսեց բոլորին COVID-19-ի պայմաններում Սուրբ ծննդյան այս դժվարին օրերին կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա:

     

«Այս աննախադեպ տարվա ընթացքում, երբ աշխարհում գրեթե յուրաքանչյուր մարդ տուժել է համաշխարհային համաճարակի հետևանքներից, այս Սուրբ ծննդյան տոներին ավելի կարևոր բան չկա, քան մեր ուշադրությունը բևեռել Փրկչի և այն պարգևի վրա, թե ինչ է իրականում նշանակում նրա կյանքը մեզանից յուրաքանչյուրի համար», - ասել է նախագահ Նելսոնը։ Մեր Երկնային Հայրն «այնպես սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տուավ. որ ամեն նորան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա» (Հովհաննես 3․16, շեշտադրումն ավելացված է)։ Այնուհետև Աստծո Որդին խոստացավ մեզ, որ «ամեն ով որ կենդանի է և ինձ հավատում է, հավիտեան չի մեռնիլ» (Հովհաննես 11․26)։ Ինչպիսի՜ անասելի, անզուգական պարգևներ Հոր և Որդու կողմից»։

Մարգարեն եզրափակեց և օրհնեց բոլոր նրանց, ովքեր դիտում կամ լսում էին հոգևոր հավաքը։

«Թող որ դուք և ձեր ընտանիքները օրհնվեն խաղաղությամբ, Տիրոջ ձայնը լսելու ընդլայնված ունակությամբ, և հայտնություն ստանաք ավելի մեծ ունակությամբ, որպեսզի զգաք, թե մեր Հայրն ու Նրա Որդին որքան շատ են սիրում ձեզ, հոգ են տանում ձեր մասին և պատրաստ են առաջնորդել բոլոր նրանց, ովքեր փնտրում են Նրանց»,- ասել է նախագահ Նելսոնը։

Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդ․ «Գիշերվա երազներ»

Երեց Հոլլանդը նշում է այն կարևորությունը, որ Հիսուսի ծննդյան պատմությունը տեղի է ունենում գիշերը, «մեր կյանքի այդ ժամանակահատվածում, երբ մկանները հանգստանում են և հոգնածությունը թոթափվում է, երբ աղոթքները ասվում են, հայտնությունները սպասվում են և աստվածային էակները, ամենայն հավանականությամբ, մոտ են գտնվում։ Եվ տարին մեկ անգամ, գիշերն այն ժամանակն է, երբ երեխաները դժկամությամբ են փակում իրենց աչքերը՝ իրենց ներսում վառվող այն ուրախության ակնկալիքով, որ հաջորդ օրը կլինի Սուրբ ծնունդը: Այո, որքան էլ դժվար լինի մեր օրը, գիշերվա մեր անուշ երազները կարող են հարթել ամեն ինչ»:  Նա մեջբերում է երեց Փարլի Պ. Պրատի գրքից, որը կոչվում է Key to the Science of Theology (1855)։ «Աստված հայտնել է շատ կարևոր հրահանգներ … երազների միջոցով: … [Այդ ժամանակ] նյարդերը [հանգիստ] են, և ամբողջ մահկանացու մարդիկ ընկած են հանգիստ [նիրհի մեջ, իսկ] հոգևոր օրգանները… խոսում են Աստծո,… հրեշտակների և արդար մարդկանց հոգիների հետ, որոնք կատարյալ են դարձել», - գրել է Պրատը։

Երեց Հոլլանդը եզրափակել է․ «Եվ ահա, այդ սարսռազդու զարմանալի գիշերն էր, որ բոլոր տարիների հույսերն ու մտավախություններն իրականացան Բեթլեհեմի երազներում»։

Երեց Բրենտ Հ. Նիլսոն․ «Խաղաղության Իշխանը (Եսայիա 9․6)

Երեց Նիլսոնը խոսեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում իր հոր չորս տարվա ծառայության մասին, որը ներառում էր հատկապես Սուրբ ծննդյան մի հուսահատ տոն, որը ներկայացնում էր պատերազմի իրավիճակը, երեկոյան աղքատիկ ընթրիքը և փոստով նվերներ չստանալը:

«Իմ հույսն այս Սուրբ ծննդյան օրերին այն է, որ անկախ մեր հանգամանքներից, անկախ նրանից, թե որտեղ ենք գտնվում, և անկախ նրանից, թե ինչպես ենք մեկուսացվել ընտանիքից կամ ընկերներից, մենք կհիշենք, որ Նա՝ Փրկիչ Հիսուս Քրիստոսը, պարգևն է»,- ասել է երեց Նիլսոնը։ «Եվ երբ մենք գանք դեպի Նա, Նա մեր բեռները կթեթևացնի, և մենք կկարողանանք ճանաչել Նրան, ինչպես հայրս ճանաչեց՝ սարսափելի պատերազմի ընթացքում: Փրկիչն ասել է․ «Խաղաղություն եմ թողում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ոչ թե ինչպես աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ։ Ձեր սիրտը չ’խռովի եւ չ’վախենայ»։ Երբ մենք վստահենք Նրան, մենք խաղաղություն և երջանկություն կգտնենք, անկախ մեր ներկա հանգամանքներից»:

Քույր Ռեբեկա Լ․ Քրեյվեն․ «Բարուրել և երկնային ողջագուրանք»

Քույր Քրեյվենը պատմեց մի պատմություն այն մասին, թե ինչպես է իր դստերը տաքուկ ծածկոցով մխիթարել հիվանդանոցի աշխատակիցը, մինչ դստեր ամուսինը վիրահատվում էր: «[Բուժքույրը] տաք ծածկոցով ամուր փաթաթեց մեր դստերը և ասաց նրան․ «Ես զգում եմ, որ դուք երկնային ողջագուրանքի կարիք ունեք»: Աստծո Գառը, որը հայտնի է նաև որպես Բարի Հովիվ, ճանաչում է Իր ամբողջ հոտին: Մեր կարիքի պահերին Նա հաճախ ուղարկում է երկրային հրեշտակների, ինչպես կարեկից բուժքրոջը մեր դստեր մոտ՝ փաթաթելու և օղակելու մեզ Իր սիրո բազուկներում։ Նա Երկիր եկավ՝ բերելով խաղաղություն և հաճություն բոլոր մարդկանց համար։ Նա մխիթարում է նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության, և սգում է նրանց հետ, ովքեր սգում են:

Նա եզրափակել է․ «Մի աշխարհում, որն այնքան մեծ կարիք ունի խաղաղության, մեր մեղմ խոսքերը, մեր կարեկցանքի և բարի գործերը կարող են լինել մեկ ուրիշին տաք, բարուրաշորերի ծածկոցով փաթաթելու միջոցներ։ Ես հասկացել եմ, որ որքան ավելի շատ ենք գործում ուրիշներին ծառայելու հուշումների համաձայն, այնքան ավելի շատ երկնային ծածկոցներ է Տերը տալիս մեզ, որպեսզի կիսվենք դրանցով»։

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.