Թեմա

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը ծառայում է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 16-րդ Նախագահ 2008թ. փետրվարի 3-ից: Նա ծառայել է որպես Եկեղեցու Առաջին Նախագահության խորհրդական 1985թ. նոյեմբերի 10-ից: Ավելի ուշ, 1995թ. մարտի 12-ին, նա ձեռնադրվել է որպես Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի առաջին խորհրդական: Նախքան այդ, 1994թ. հունիսի 5-ին, կանչվել է որպես Նախագահ Հովարդ Վ. Հանթերի երկրորդ խորհրդական, իսկ 1995թ. նոյեմբերի 10-ին `որպես Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի երկրորդ խորհրդական: 1963թ. հոկտեմբերի 4-ին հաստատվել է Տասներկու Առաքյալների Քվորումում և կարգվել առաքյալ 1963թ. հոկտեմբերի 10-ին՝ 36 տարեկան հասակում:

1959-1962թթ. Նախագահ Մոնսոնը ծառայել է Եկեղեցու կանադական միսիայում, որի վարչական գրասենյակը գտնվում է Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում: Նախքան այդ ծառայել է Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքի Թեմփլ Վյու ցցի նախագահությունում և որպես այդ նույն ցցի Վեցերորդ-Յոթերորդ ծխի եպիսկոպոս:

Նա ծնվել է Սոլթ Լեյք Սիթիում 1927թ. օգոստոսի 21-ին Ջ. Սպենսեր և Գլադիս Քոնդի Մոնսոնների ընտանիքում, սովորել է Սոլթ Լեյք Սիթիի հանրակրթական դպրոցում և 1948թ. գերազանց ավարտել է Յուտայի Համալսարանը, ստանալով բիզնես կառավարման աստիճան: Նա հանձնել է իր դիպլոմային աշխատանքը և ծառայել որպես Յուտայի Համալսարանի բիզնես ֆակուլտետի անդամ: Հետագայում, նա իր բիզնես կառավարման մագիստրոսի աստիճանը ստացել է Բրիգամ Յանգի Համալսարանում: 1981թ. ապրիլին Բրիգամ Յանգի Համալսարանը շնորհել է Նախագահ Մոնսոնին իրավագիտության դոկտորի պատվավոր աստիճան: Նա ստացել է հումանիտար գիտությունների դոկտորի պատվավոր աստիճան`Սոլթ Լեյքի Համայնքային համալսարանում 1996թ. հունիսին: Նա ստացել է բիզնեսի դոկտորի պատվավոր աստիճան Յուտայի Համալսարանում 2007թ. մայիսին: 2009թ. մայիսին նա ստացել է հաղորդակցության դոկտորի պատվավոր աստիճան Յուտա Վելլի Համալսարանում և հանրային ծառայության պատվավոր դոկտորի աստիճան` Հարավային Յուտայի Համալսարանում: 2010թ. ապրիլին նա ստացել է հումանիտար գիտությունների թեկնածուի պատվավոր աստիճան Վեբերի Պետական Համալսարանում: 2011թ. մայիսին Յուտայում ստացել է հումանիտար գիտությունների թեկնածուի պատվավոր աստիճան Դիքսիի Պետական Համալսարանում: Նա Alpha Kappa Psi պատվավոր բիզնես եղբայրության անդամ է:

Նախագահ Մոնսոնը ծառայել է Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմում Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ավարտին: Նա ամուսնացել է Ֆրենսիս Բեվերլի Ջոնսոնի հետ 1948թ. հոկտեմբերի 7-ին Սոլթ Լեյք Սիթիի տաճարում: Նրանք ունեն երեք երեխա, ութ թոռ և յոթ ծոռ:

Մասնագիտական առումով Նախագահ Մոնսոնը ունեցել է հրաշալի կարիերա` հրատարակչության և տպագրության բնագավառում: Նա դարձավ Deseret News-ի աշխատակից 1948թ., որտեղ նա այդ նույն թերթի գովազդային բաժնի և Newspaper Agency Corporation-ի ղեկավարն էր: Այնուհետև, նա նշանակվեց Deseret News Press-ի վաճառքի բաժնի տնօրեն, արևմուտքի խոշորագույն առևտրային տպագրական ընկերություններից մեկում, աճելով մինչև գլխավոր տնօրենի պաշտոնը, որը նա զբաղեցնում էր, երբ 1963թ. կանչվեց Տասներկուսի Քվորում: Երկար տարիներ նա եղել է Deseret News Publishing Co.-ի խորհրդի նախագահը: Նախագահ Մոնսոնը Յուտայի տպագրական արդյունաբերության նախկին նախագահն էր և Ամերիկայի տպագրական արդյունաբերության տնօրենների խորհրդի անդամը:

Ունենալով բիզնեսի բնագավառում մեծ փորձ, Նախագահ Մոնսոնը երկար տարիներ ծառայել է մի շարք հայտնի ընկերությունների և արդյունաբերությունների խորհրդի անդամ: Ներկայումս ծառայում է որպես ՎՕՍ Եկեղեցու կրթության խորհրդի և հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Նախագահ Մոնսոնը 1969թ. սկսած ծառայել է որպես Ամերիկայի սկաուտների Ազգային գործադիր խորհրդի անդամ:

Նախագահ Մոնսոնը, Յուտա ասոցիացիայի վաճառքի գործադիր տնօրենների, Սոլթ Լեյքի գովազդային ակումբի և Սոլթ Լեյքի փոխանակման ակումբի անդամ է:

Երկար տարիներ Նախագահ Մոնսոնը եղել է Յուտա նահանգի ռեգենտների խորհրդի անդամ`մարմին, որը կառավարում է բարձրագույն կրթությունը Յուտա նահանգում: Նա նաև եղել է Յուտա նահանգի շրջանավարտների միության վարչության անդամ:

Նախագահ Մոնսոնը 1981թ. դեկտեմբերին Նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից նշանակվել է նախագահի մասնավոր հատվածի նախաձեռնությունների օպերատիվ արձագանքման բաժնում: Եղել է այդ պաշտոնին մինչև 1982թ. դեկտեմբեր ամիսը, երբ օպերատիվ արձագանքման բաժնի աշխատանքը ավարտվել է:

Նախագահ Մոնսոնը 1966թ. պարգևատրվել է Յուտա Համալսարանի վաստակավոր շրջանավարտ պարգևով: Նա նաև ստացել է Ամերիկայի բոյ սկաուտների Արծաթե կուղբ (Silver Beaver) մրցանակը(1971), հեղինակավոր Աթծաթե գոմեշ (Silver Buffalo) մրցանակը (1978), միջազգային սկաուտների բարձրագույն պարգևը` Բրոնզե գայլ (Bronze Wolf) (1993) և Արծաթե աղվես (Silver Fox) մրցանակը Կանադայի սկաուտներից (2011): Նա 1997թ. ստացել է Minuteman մրցանակը Յուտայի պետական գվարդիայի կողմից, ինչպես նաև`Exemplary Manhood մրցանակը Բրիգամ Յանգի Համալսարանից: Քույր Մոնսոնը և նա 1998թ. ստացել են Շարունակական հումանիտար հոգածության մրցանակ`Սբ. Ջոզեֆ Վիլլայի բարեգործության քույրերի կողմից: 2000թ. նա ստացել է Ջոզեֆ և Հայրում Սմիթների մրցանակ, որպես տարվա հաշտարար, ՎՕՍ-ի հասարակության հետ կապերի բաժնի կողմից:   2005թ. ներկայացվել է Կյանքի ժառանգություն (Legacy of Life) մրցանակին Սիրտ և թոք (Heart and Lung) հետազոտական հիմնադրամի կողմից, որը հանդիսանում է Դեզերետ հիմնադրամի սեփականությունը:   Նա 2007թ. ստացել է Ռոտարիի համաշխարհային մարդասիրական մրցանակ: Նա ստացել է մրցանակներ ԲՅՀ կառավարման միության չորս բաժիններից:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.