Թեմա

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը 2008թ. փետրվարին կանչվել է որպես Երկրորդ Խորհրդական Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահութունում: Նա հաստատվել է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ 2004թ. hոկտեմբերի 2-ին: Նա ծառայել է որպես Բարձրագույն Իշխանավոր 1994թ. ապրիլից:

Նախագահ Ուխդորֆը ծնվել է 1940թ. նոյեմբերի 6-ին Օստրավայում, Չեխոսլովակիա, Կարլ Ալբերտ և Հիլդեգարդ Օպելտ Ուխդորֆների ընտանիքում: Նրա ընտանիքը 1947թ. միացել է Եկեղեցուն Ցվիքաույում, Գերմանիա: 1952թ. նրանք տեղափոխվել են Ֆրանկֆուրտ, որտեղ նա ստացել է ինժեների կրթություն: 1959թ. նա ընդունվել է Գերմանիայի ռազմաօդային ուժեր և վեց տարի ծառայել է որպես օդաչու-կործանիչ:

1965թ. Նախագահ Ուխդորֆը սկսել է աշխատել Լյուֆթանզա գերմանական ավիաուղիներում որպես օդաչու: 1970-1996թթ. նա եղել է B737, Airbus, DC10 և B747 ինքնաթիռների հրամանատար: Ուսուցման և ստուգման հրամանատար աշխատելիս նա կրել է ղեկավարի տարբեր պատասխանատվություններ, դրանց շարքում՝ B737 վարչության գլխավոր օդաչու, Արիզոնայում Լյուֆթանզայի օդաչուների դպրոցի ղեկավար, ցուցադրական անձնակազմերի ղեկավար և, վերջապես, թռիչքների ավագ փոխնախագահ և Լյուֆթանզայի գլխավոր օդաչու: Նա նաև եղել է միջազգային օդային բեռնափոխադրումների միության թռիչքների հանձնախմբի նախագահը:

Դիտեր Ուխդորֆը և Հերիեթ Ռեյխը ամուսնացել են 1962թ.: Նրանք ունեն երկու երեխա և վեց թոռ: Առաքյալ կանչվելուց հետո Ուխդորֆները թողեցին իրենց հայրենիքը և այժմ մշտապես բնակվում են Միացյալ Նահանգներում:

Դիտեր և Հերիեթ Ուխդորֆները սիրում են բնության գրկում միջոցառումներ, արվեստ, և նրանց ամենաերջանիկ պահերը՝ իրենց երեխաների և թոռների հետ անցկացրած ժամանակն է:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.