Թեմա

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Նախագահ Հենրի Բ. Այրինգը կանչվել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական 2008թ. փետրվարի 3-ին: Նախկինում, սկսած 2007թ. հոկտեմբերի 6-ից, նա ծառայել է Գորդոն Բ. Հինքլիի օրոք որպես Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական: 1995թ. ապրիլի 1-ին կանչվել է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, մինչ այդ նա ծառայել էր որպես Յոթանասունական`սկսած 1992թ. հոկտեմբերի 3-ից:

1985թ. ապրիլից-1992թ. սեպտեմբերը Նախագահ Այրինգը եղել է Նախագահող Եպիսկոպոսության առաջին խորհրդական, իսկ 1980թ. սեպտեմբերից-1985թ. ապրիլը և 1992թ. սեպտեմբերից-2005թ. հունվարը եղել է Եկեղեցու կրթության հանձնակատար:

1971-1977թթ. Նախագահ Այրինգը եղել է Այդահո նահանգի, Ռեքսբուրգ քաղաքի Ռիկս Քոլեջի նախագահը: 1962-1971թթ. սովորել է Սթենֆորդի Համալսարանի Բիզնեսի Բարձրագույն դպրոցում:

Ստացել է բակալավրի աստիճան ֆիզիկայից Յուտայի Համալսարանում և բիզնես կառավարման մագիստրոսի և դոկտորի աստիճաններ`Հարվարդի Համալսարանում:

Ծնվել է 1933թ. մայիսի 31-ին Նյու Ջերսի նահանգի Փրինստոն քաղաքում, ծառայել է Եկեղեցում որպես տարածաշրջանի ներկայացուցիչ, կիրակնօրյա դպրոցի գերագույն խորհրդի անդամ և եպիսկոպոս:

Նախագահ Այրինգը ամուսնացած է Քեթլին Ջոնսոնի հետ, նրանք ունեն չորս տղա և երկու աղջիկ:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.