Թեմա

Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը, ձեռնադրվել է իր կոչման մեջ 2008թ. փետրվարի 3-ին: Նախկինում, 1994թ. հունիսի 5-ից սկսած, նա Տասներկու Առաքյալների Քվորումի Գործող Նախագահն էր: Նախքան Գործող Նախագահ լինելը նա ծառայել է որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ` կարգված լինելով Առաքյալ 1970թ. ապրիլի 9-ին: Դրանից առաջ նա գրեթե ինը տարի ծառայել է Տասներկու Առաքյալների Քվորումում որպես օգնական:

Լինելով մասնագիտությամբ մանկավարժ, իր կարիերան Եկեղեցում ընդգրկում է սեմինարիաների և կրոնի ինստիտուտների ղեկավարի և Բրիգամ Յանգի Համալսարանի վարչական խորհրդի անդամի ծառայությունները:

Նա սովորել է Վեբերի Համալսարանում և հետագայում ստացել իր բակալավրի և մագիստրոսի աստիճանները Յուտայի Համալսարանում: Ստացել է կրթության կառավարման դոկտորի աստիճան Բրիգամ Յանգի Համալսարանում:

Նախագահ Փաքերը ծնվել է 1924թ. սեպտեմբերի 10-ին Յուտա Նահանգի Բրիգամ Սիթի քաղաքում: Երկրորդ Համաշխարհայիի տարիներին նա ծառայել է որպես ռմբակոծիչ օդանավի օդաչու Խաղաղօվկյանոսյան տարածքում:

Նախագահ Փաքերը ծառայել է որպես Նոր Անգլիա Միսիայի նախագահ: Նա մի շարք գրքերի և այլ տպագրված աշխատությունների հեղինակ է: Նա նկարիչ է , մասնավորապես` թռչունների: Ամուսնացած է Դոննա Սմիթի հետ: Նրանք ունեն տաս երեխա:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.