Միսիոներական ծրագիրը Եկեղեցու առավել ակնառու առանձնահատկություններից մեկն է: Մորմոն միսիոներներին կարելի է տեսնել աշխարհի հարյուրավոր մեծ քաղաքներում, ինչպես նաև հազարավոր փոքր համայնքներում:
Միսիոներական գործը հիմնված է Նոր Կտակարանի օրինակի վրա, ըստ որի` միսիոներները ծառայում են զույգերով, ուսուցանում են ավետարանը և հավատացողներին մկրտում են Հիսուս Քրիստոսի անունով (տես, օրինակ` Պետրոսի և Հովհաննեսի աշխատանքը Գործք գրքում):
Ավելի քան 50 000 միսիոներներ են ծառայում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիաներում: 25 տարեկանից ցածր երիտասարդների մեծ մասը ծառայում են աշխարհի մոտ 350 երկրներում:
Միսիոներները կարող են լինել 18-25 տարեկան ամուրի տղաները, 19 տարեկանից բարձր երիտասարդ աղջիկները կամ թոշակառու զույգերը: Իրենց միսիայի ընթացքում միսիոներներն աշխատում են նույն սեռի զուգընկերոջ հետ, բացի զույգերից, ովքեր աշխատում են իրենց կողակցի հետ: Ամուրի տղաները միսիա են ծառայում երկու տարի, իսկ ամուր կանայք` 18 ամիս:
Միսիոներները ստանում են իրենց առաջադրանքը Եկեղեցու գլխավոր վարչությունից և ուղարկվում են երկրներ, որտեղ կառավարությունները թույլատրում են Եկեղեցու գործունեությունը: Միսիոներները չեն պահանջում իրենց նշանակման վայրը և նախորոք չեն իմանում, թե արդյոք իրենցից պահանջվում է լեզու սովորել:
Նախքան իրենց նշանակված տարածք մեկնելը, միսիոներները կարճ ժամանակահատված են անցկացնում աշխարհում միսիոներների ուսուցման 15 կենտրոններից մեկում: Այնտեղ նրանք սովորում են ինչպես պատշաճ և հստակ ուսուցանել ավետարանը, և անհրաժեշտության դեպքում, նրանք սկսում են սովորել այն երկրի լեզուն, որտեղ նրանք ուսուցանելու են: Ուսուցման ամենամեծ կենտրոնը գտնվում է Պրովոյում, Յուտա, կենտրոններ կան Արգենտինայում, Բրազիլիայում, Չիլիում, Կոլումբիայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Անգլիայում, Գանայում, Գվատեմալայում, Մեքսիկայում, Նոր Զելանդիայում, Պերույում, Ֆիլիպիններում, Հարավային Աֆրիկայում և Իսպանիայում:
Տղամարդ միսիոներնները ստանում են «Երեց», իսկ կանայք` «Քույր» տիտղոսը:
Միսիոների օրը սկսվում է ժամը 6:30, անհատական ուսումնասիրությամբ: Օրը անցնում է քարոզելով, հանդիպումներին գնալով, այցելելով տները կամ հանդիպելով մարդկանց փողոցում կամ այլ հասարակական վայրերում: Միսիոներները իրենց օրը ավարտում են 10:30:
Աշխարհի որոշ մասերում միսիոներներն ուղարկվում են ծառայելու մարդասիրական կամ այլ հատուկ միսիաներում: Այդ միսիոներները չեն քարոզում:
Միսիոներական աշխատանքը կամավոր է: Միսիոներներն իրենք են ֆինանսավորում իրենց միսիան, բացի տնից իրենց միսիայի վայր և միսիայի վայրից տուն տրանսպորտային ծախսերը, և նրանք չեն վարձատրվում իրենց ծառայության համար:
Ծառայության այդ ժամանակահատվածում ընտանիքի և ընկերների հետ կապը սահմանափակվում է նամակներով և հատուկ առիթներով հազվադեպ հեռախոսազանգերով ընտանիքի հետ: Միսիոներները խուսափում են զվարճանքից, խնջույքներից կամ այդ տարիքի համար սովորական այլ միջոցառումներից, քանի դեռ գտնվում են միսիայում, այնպես որ նրանք կարողանում են լիովին նվիրվել ծառայության և Հիսուս Քրիստոսի ավետարանը մյուսներին ուսուցանելու աշխատանքին: