Թեմա

Միջռասայական հարաբերություններ

Արդեն 30 տարի է, ինչ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին սկսել է քահանայության կարգել իր Աֆրիկյան ծագումով անդամներին:

Դա մի կարևոր պահ է եկեղեցու պատմության մեջ, որն իր ազդեցությունը թողեց անդամների կյանքում` ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև ամբողջ աշխարհում:

Այդ ժամանակ այս փոփոխությունը խանդավառությամբ ընդունվեց Եկեղեցու անդամների կողմից ամենուր: Newsweek-ի կրոնական թեմաներով լրագրող Քեն Վուդվարդը 1978թ. հունիսի 19-ին նույն ամսագրում գրեց հետևյալը.

Կեսօրին հայտարարված այս հայտնությունն ապշեցրեց Սոլթ Լեյք Սիթիի հետիոտներին: Ձեռքի ռադիոն եկեղեցու ռադիոկայանի վրա միացրած մի մարդ, լսելով նորությունը ոգևորված տեղեկացրեց եկեղեցու գլխավոր վարչության իր գործընկերներին. «Նրանք հենց նոր հայտարարեցին, որ սևամորթները կարող են քահանայություն ստանալ»: Հանրաճանաչ Մորմոնական Թաբերնաքլի Երգչախմբի երկու սևամորթ անդամներից մեկը` Ջեյմս Դոսոնն ասաց իր ընկեր Սրբերին. «Իմ հավատքը զորացավ, ես շատ երջանիկ եմ»:

Ամենուր Եկեղեցու ոգևորված սպիտակամորթ և սևամորթ անդամները զանգահարում էին միմյանց, փողոցներում միացնում իրենց մեքենաների ձայնային ազդանշանները և խմբերով հավաքվում քննարկելու այդքան անսպասելիորեն հնչած հայտարարությունը: Այդ հայտարարությանն արվեց այն ժամանակ Եկեղեցու Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի և նրա գործընկեր առաքյալների անչափ կարևոր հոգևոր խորհրդակցությունից հետո:

Newsweek-ի Վուդվարդը շարունակել էր կանխատեսելով, որ հաջորդ քայլը հավանաբար լինելու է սևամորթ երեցների ղեկավարության ներքո սևամորթ համայնքներ ստեղծելը:

Վուդվարդի կանխատեսումը ազդեցիկ էր: Նույնիսկ 1978-ին, տաս տարի անց քաղաքացիական իրավունքների շարժումից, որը փոխել էր Ամերիկայի դեմքը, ողջ երկրով մեկ շատ եկեղեցիների երկրպագողները դեռևս առանձին էին հավաքվում: Հիմնականում սևամորթները դեռևս երկրպագում էին սևամորթների հետ, իսկ սպիտակամորթները` սպիտակամորթների հետ: Մի քանի կարգված սևամորթ ծառայողներ էին քարոզում սպիտակամորթ ժողովքներում և տարիներ անց խտրականությունը այլ դրսևորումներով դեռևս գոյություն ուներ:

Իրականում, նման բան չի եղել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Երբեք առանձին ժողովքներ կազմավորելու քաղաքականություն չի տարվել: Եկեղեցու պատմության մեջ, որտեղ էլ որ տարբեր ռասսաների կամ էթնիկ պատկանելության Մորմոններն ապրել են կողք-կողքի, նրանք միշտ երկրպագել են միասին: 1978 թվից դեռ շատ առաջ սևամորթները մկրտվում էին դառնալով անդամներ, քարոզում էին ամբիոններից և աղոթքներ ասում մեծ սպիտակամորթ ժողովքներում, բայց նրանցից ոչ ոք չէր կարող քահանայության պաշտոն կրել:

1978թ. հունիսին այդ փոփոխության մասին հայտարարությունից հետո, ողջ աշխարհով մեկ ամենուր Եկեղեցին անմիջապես սկսեց ակտիվ սևամորթ տղամարդ անդամներին կարգել քահանայության պաշտոնների: Աֆրիկայում առաջին տաճարը կառուցվեց 1981թ. Հարավային Աֆրիկայում, և երկու տաճար ևս վերջերս նվիրագործվեց Գանայում և Նիգերիայում: 

2007թ. Washington Post-ի խորագրում անդրադարձ արվեց` «համաշխարհային Մորմոնիզմի նոր դեմքի» վերաբերյալ: 2005-ին New York Times-ը մի հոդվածում նշեց, որ քաղաքում «Եկեղեցու նոր կառույցը «ռասսայական տեսակետից ամենաինտեգրված ժողովքն է Հարլեմում, որտեղ նույն թվաքանակով սպիտակամորթ և սևամորթ երկրպագողներ կան»:

Ընդհանուր առմամբ բարենպաստ մամլո հաղորդագրությունների մեջ եղել են մի քանի բացառություններ, հատկապես ընտրարշավային թեժ մթնոլորտում:

Աֆրոամերիկացի Ահմադ Քորբիթը, որը Նյու Ջերսիի ցցի նախագահն է (որը համարժեք է թեմի առաջնորդին), ասել է, որ Եկեղեցում ռասսայական խտրականության վերաբերյալ ժամանակ առ ժամանակ հնչող մեղադրանքները պետք է «դիտվեն ինչպես որ դրանք իրականում կան»:

«Կարծում եմ, բոլորն էլ հասկանում են, որ մարդիկ հայտարարություններ են անում քաղաքական նպատակներ հետապնդելով, որը չի համապատասխանում իրական փաստերին»,- ասել է Քորբիթը:

Քորբիթը ղեկավարում է եկեղեցու ամենաբազմազան ցցերից մեկը: Մինչ անդամները հիմնականում սպիտակամորթներ են, նրա տասներկու ծխերից յուրաքանչյուրը գրկաբաց է ընդունում տարբեր էթնիկ պատկանելության մարդկանց: Նրա ծխերից երեքը իսպանախոս են, և Քորբիթի երեք անդամներից կազմված նախագահության խորհրդականներից մեկը սպիտակամորթ է, իսկ մյուսը` թոնգացի:

«Եթե որևէ մեկն ասի, որ Եկեղեցում ռասսայական խտրականություն կա, ուրեմն տեղյակ չէ, թե ինչպիսի ռասայական ներդաշնակություն է տիրում մեր Եկեղեցու ընտանիքում,- ասում է Քորբիթը,- Գուցե 13 ու կես միլիոն անդամներ ունեցող եկեղեցու որոշ անդամներ վատ փորձառություններ են ունեցել այս կամ այն վայրում: Սակայն Եկեղեցու ցանկացած մակարդակում բազմաթիվ ժողողների ժամանակ անդամների և ղեկավարների հետ շփվելիս ես երբևէ հեռակա կերպով անգամ ռասսիզմ հիշեցնող ոչինչ չեմ նկատել»:

Թոնի Փարքերը ևս աֆրոամերիկացի ցցի նախագահ է, նա վերահսկում է Ատլանտայի տարածքի ինը ծխերը, որոնցից մեկի եպիսկոպոսը սևամորթ է: Պարկերը 25 տարի Եկեղեցու անդամ է:

«Այժմ ես ավելի լավ մարդ եմ, քան երբ անդամ չէի,- ասում է Պարկերը,- Ես ավելի լավ եմ ինձ զգում: Դրանք եղել են անձնական աճի և հարստացման տարիներ»:

Փարքերն ասում է, որ Եկեղեցու քննադատներին կարող է հետևյալ պարզ պատասխանը տալ. «Եթե որևէ մեկը մտածում է, թե Եկեղեցում ռասսայական խտրականություն կա, պետք է գա և տեսնի: Նրանք կարող են մեր եկեղեցու շարքերում նստել և դիտել, զրուցել անդամների հետ»:

Հարցին, թե արդյոք նա երբևէ Վերջին Օրերի Սուրբ ընկերոջ կողմից բացասական կարծիք է լսել, Փարքերն ասել է. «Իմ փորձը գրեթե ամենուր դրական է եղել: Իհարկե, երբեմն ճանապարհին եղել են խորդուբորդեր, սակայն ոչ մի վնաս չի հասցվել իմ անձնական համոզմունքներին»:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.