Նորություններ

Ղեկավարները կանանց խրախուսում են լինել հավատարիմ, միավորող ուժ, որը կփոխի աշխարհը

Նորությունների թողարկում

© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
  

Առաջին Նախագահությունը և բարձրագույն պաշտոնյաները կիսվում են ոգեշնչմամբ՝ համաժողովի կանանց նիստի ընթացքում

Լուսանկարների նկարագրություններ․

Դոմինիկյան Հանրապետությունում Վերջին Օրերի Սրբերի մի կին կարդում է սուրբ գրությունները և լսում է գերագույն համաժողովի նիստը: 2020, Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են:

Այդահոյից մի մայր և նրա որդին միասին խաղում են և դիտում են գերագույն համաժողովը՝ շաբաթ օրը, 2020 թվականի հոկտեմբերի 3-ին: 2020 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ողջունում է կանանց բարձրագույն պաշտոնյաներին՝ 2020 թ. հոկտեմբերի 3-ին կայացած գերագույն համաժողովի կանանց նիստից առաջ: 2020 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են:

Քույր Շերոն Յուբենկը Սփոփող միության գերագույն նախագահությունից, ելույթ է ունենում 2020 թ. հոկտեմբերի գերագույն համաժողովի կանանց նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել շաբաթ օրը,0  2020 թվականի հոկտեմբերի 3-ին։ 2020 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են:

Քույր Ռեբեկա Մ. Քրեյվենը Երիտասարդ կանանց գերագույն նախագահությունից, 2020 թվականի հոկտեմբերի 3-ին՝ շաբաթ օրը կայացած կանանց նիստի ժամանակ խոսում է աշխարհասփյուռ կանանց հետ։ 2020 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են:

Նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ Առաջին Նախագահության երկրորդ խորհրդականը, 2020 թվականի հոկտեմբերի 3-ին՝ շաբաթ օրը կայացած կանանց նիստի ժամանակ խոսում է ամբողջ աշխարհի կանանց հետ։ 2020 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են:

Քույր Քրիստինա Բ. Ֆրանկոն՝ Երեխաների միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդականը, ելույթ է ունենում 2020 թվականի հոկտեմբերի 3-ին կայացած գերագույն համաժողովի կանանց նիստի ժամանակ։ 2020 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են:

Նախագահ Դալլին Հ․ Օուքսը՝ Առաջին Նախագահության առաջին խորհրդականը, ելույթ է ունենում 2020 թվականի հոկտեմբերի 3-ին՝ շաբաթ օրը կայացած կանանց նիստի ժամանակ։ 2020 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ելույթ է ունենում 2020 թ. հոկտեմբերի 3-ին կայացած գերագույն համաժողովի կանանց նիստի ժամանակ: 2020 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են:

Քույր Բոննի Հ. Քորդոնը՝ Երիտասարդ կանանց գերագույն նախագահը, մասնակցում է շաբաթ օրը, 2020 թվականի հոկտեմբերի 3-ին կայացած Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 190-րդ կիսամյա գերագույն համաժողովի կանանց նիստին։ Բոլոր իրավունքները վերապահված են:

10/10

9/10

«Ոչ միայն ձեր թվերն են մեծ, այլև աշխարհը փոխելու ձեր հոգևոր ուժը։ Ես տեսել եմ, թե ինչպես եք դա անում այս համավարակի ընթացքում։  … Եվս մեկ անգամ դուք ապացուցեցիք, որ դուք բառացիորեն Իսրայելի հույսն եք»։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Եկեղեցու 11 տարեկանից բարձր տարիքի կանանց ուղղված այսպիսի հայտարարություններով է հանդես եկել գերագույն համաժողովի կանանց նիստի ժամանակ՝ շաբաթ օրը, հոկտեմբերի 3-ին։

Նախագահ Նելսոնն ավելացրել է. «Քույրե՛ր, դուք բոլորդ հերոսաբար եք վարվել: Ես հիանում եմ ձեր ուժով և ձեր հավատով: Դուք ցույց տվեցիք, որ դժվարին պայմաններում համարձակորեն շարունակում եք առաջ գնալ»։

«Ոչ միայն ձեր թվերն են մեծ, այլև աշխարհը փոխելու ձեր հոգևոր ուժը», - ասել է Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը։

Նշելով մեր դժվարին ժամանակները, նախագահ Նելսոնը խրախուսեց կանանց հավատքով ընդունել ապագան՝ ձգտելով ավելի պատրաստված լինել նյութապես, հոգևորապես և հուզական առումով:

«Ես խոստանում եմ, որ երբ մենք ստեղծենք պաշտպանության վայրեր, պատրաստենք մեր միտքը՝ հավատարիմ լինելու Աստծուն և երբեք չդադարենք նախապատրաստվել, ապա Աստված կօրհնի մեզ»,- ասել է նախագահ Նելսոնը։ «Նա կազատի մեզ. այո, այնպես որ նա խաղաղություն [կխոսի] մեր հոգիներին, և մեծ հավատք [կշնորհի] մեզ, և այնպես [կանի], որ մենք հուսանք մեր ազատմանը նրանով» (Ալմա 58․11

Միասնություն հաստատել ուրիշների հետ

Քույր Շերոն Յուբենկը նույնպես խոսեց այն ուժի մասին, որով կանայք պետք է «վերացնեն նախապաշարմունքը և միասնություն կառուցեն» և ուխտի կանանց հրավիրեց «այն հավաքական ուժի մասը կազմել, որը փոխում է աշխարհը դեպի բարին»:

«Եկեղեցու կանայք հասարակությունը փոխելու անսահմանափակ ներուժ ունեն», - ասել է Սփոփող միության գերագույն նախագահության առաջին խորհրդականը։ Բայց այդ փոփոխությունը տեղի կունենա, երբ «լինենք ավելի քիչ ակտիվիստ և ամեն օր փորձենք ակտիվորեն հասկանալ միմյանց»։

Սկզբում միասնության զգացում ենք ունենում, երբ, անկախ տարաձայնություններից, լցվում ենք ողորմածությամբ, չենք դատում միմյանց կամ թույլ չենք տալիս, որ «մեր խոսքերը խայթեն», - ասել է նա: Ապա՝ կանայք կարող են աշխատել, որպեսզի համոզվեն, որ իրենց ջանքերը համահունչ են ուրիշների հետ, որտեղ ոչ ոք մյուսից ավելի արժեքավոր չէ, և յուրաքանչյուրը հարմարվում է «մյուսների կարիքներին և հնարավորություններին»: Եվ վերջապես, նրանք կարող են ապավինել Տիրոջ զորությանը, երբ ուրիշներին տալիս են նույն ողորմությունը, որը իրենք են փնտրում իրենց համար:

 «Ուրախ եղեք»

Առաջին նախագահության առաջին խորհրդական նախագահ Դալլին Հ․ Օուքսը խրախուսել է կանանց «չհուսահատվել, այլ ուրախ լինել»` հավաստիացնելով նրանց, որ «Տերն առանձնահատուկ ձևով սիրում և հոգ է տանում իր թանկագին դուստրերի մասին: Նա տեղյակ է ձեր ցանկությունների, ձեր կարիքների և ձեր վախերի մասին: Տերն ամենազոր է։ Վստահեք Նրան»։

Նեղությունից հետո Տիրոջ տված օրհնության և ուրախության խոստումները, որոնք կարելի է կարդալ Վարդապետություն և Ուխտերում՝ Սրբերին են «տրվել հալածանքների և անձնական ողբերգությունների ժամանակ» Եկեղեցու վաղ տարիներին և «վերաբերում են ձեզանից յուրաքանչյուրին՝ ձեր այսօրվա դժվարին հանգամանքներում», - ասել է երեց Օուքսը:

«Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի վարդապետության անսահման զորության» հանդեպ «անսասան հավատն» առաջնորդելու է կանանց, պարգևելու է ուրախություն, լուսավորելու է մտքեր և ուժ ու վստահություն է հաղորդելու նրանց արարքներին: Հասկանալով և իրենց կյանքն ապրելով այդ վարդապետության և ապաշխարության աստվածային պարգևի համաձայն, կանայք կարող ենք ուրախ լինել, երբ առաջ ենք ընթանում դեպի հավերժական ճակատագիր՝ վերամիավորվելու և վեհանալու մեր սիրառատ երկնային ծնողների հետ»,- ասել է նա։

Հավատք ունեցեք, որ քավությունը կբուժի «հիասթափությունը»

Այս տարի աշխարհը դիմակայել է բազմաթիվ անսպասելի աղետների, այդ թվում՝ միլիոնավոր մարդկանց վնաս հասցնող համաճարակի: Քույր Քրիստինա Բ. Ֆրանկոյի խոսքով, այս իրադարձությունները «մարդկանց ստիպում են իրենց զգալ անօգնական, անհույս և կոտրված սրտով մտածել, թե արդյո՞ք կյանքը մի օր կվերականգնվի»:

Երեխաների միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդականը հիշեցրել է կանանց, որ «երբ մենք գալիս ենք Հիսուս Քրիստոսի մոտ՝ հավատք գործադրելով Նրա հանդեպ, ապաշխարելով, կապելով և պահելով ուխտեր, մեր հիասթափությունը, անկախ դրա պատճառից, կարող է բուժվել»:

Մեջբերելով ChurchofJesusChrist.org կայքի վարդապետական նյութ, նա ասել է․ «Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ունենալ նշանակում է՝ ամբողջովին ապավինել Նրան, վստահել Նրա անսահման զորությանը, … և սիրուն։ Դա ներառում է հավատալ Նրա ուսմունքներին։ Դա նշանակում է հավատալ, որ, թեև մենք չենք հասկանում բոլոր բաները, Նա հասկանում է»։

Քույր Ֆրանկոն եզրափակել է իր վկայությամբ, որ «եթե մենք դառնանք դեպի Հիսուս Քրիստոսը, Նա կբուժի մեզ և կառողջացնի»:

Փոփոխություն դեպի լավը

Հիսուս Քրիստոսի շնորհիվ կանայք կարող են փոխել իրենց սովորությունները, փոխել իրենց մտքերը և կատարելագործել իրենց բնավորությունը, որպեսզի ավելի նմանվեն Նրան, ասել է Երիտասարդ կանանց գերագույն նախագահության երկրորդ խորհրդական Բեքի Քրեյվենը։

«Հիսուս Քրիստոսը մեզ տվել է փոխվելու շարունակական բնույթ կրող օրինաչափություն։ Նա հրավիրում է մեզ հավատալ Իրեն, ինչն էլ ոգեշնչում է մեզ ապաշխարել․ «հավատք ու ապաշխարություն, որը սրտի փոփոխություն է բերում» (Հելաման 15․7)»։ Երբ մենք ապաշխարում ենք և մեր սրտերը դարձնում ենք դեպի Նա, ձեռք ենք բերում ավելի մեծ ցանկություն՝ կապելու սրբազան ուխտեր, ապրելու դրանցով և համբերելու մինչև վերջ։ Մինչև վերջ համբերել նշանակում է փոխվել մինչև վերջ»,- ասել է նա։

«Փոքր, բայց կայուն, կշռադատված փոփոխությունները կօգնեն մեզ բարելավվել», - ավելացրել է նա։ Ինչպես նաև՝ Քավության զորության, Սուրբ Հոգու, քահանայության օրհնությունների, աղոթքի, ծոմապահության, տաճար հաճախելու և ընտանիքի վստահելի անդամների, ղեկավարների և ընկերների օգնությունը։ «Փրկիչը կարող է օգնել ձեզ ապաքինվել և փոխվել՝ շրջապատված լինելով ձեզ սիրող մարդկանցով», - ասել է նա։

Պատրաստվեք Երկրորդ գալուստին

Առաջին Նախագահության երկրորդ խորհրդական՝ նախագահ Հենրի Բ. Այրինգն ասել է, որ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Երկրորդ գալուստից առաջ կանայք կլինեն Սիոնի հասարակության ստեղծման հիմքում, ինչպես Ենովքի քաղաքն էր (տես Մովսես 7․19

«Դուք՝ քույրեր, ձեր դուստրերը, ձեր թոռները և ձեր սնուցած կանայք կլինեն այն մարդկանց հասարակության ստեղծման հիմքում, ովքեր կմասնակցեն Փրկիչի հետ փառահեղ ընկերակցությանը: Դուք կդառնաք էական ուժ Իսրայելի հավաքման և Սիոն ժողովրդի ստեղծման գործում, որոնք խաղաղ կապրեն Նոր Երուսաղեմում»:

Նախագահ Այրինգն ասել է, որ կանայք «Աստծո հանդեպ իրենց սիրո շնորհիվ օժտված են պարգևով՝ փարատելու հակառակությունը, խթանելու արդարությունը և Աստծո սերը սերմանելու նրանց մեջ, ում ծառայում են»: «Ուրիշներին սնուցելու և նրանց դեպի այն սերն ու մաքրությունը բարձրացնելու հոգևոր կարողությունը» և գթությունը կորակավորի նրանց միասին ապրելու Սիոնի հասարակությունում, ասել է նա:

«Նրա հանդեպ հավատքի ու Նրա անսահման քավության հետևանքների շնորհիվ դուք և նրանք, ում դուք սիրում և ծառայում եք, կարժանանաք այդ գերագույն պարգևին՝ ապրելու երկար սպասված և խոստացված Սիոնի այդ հասարակության մեջ: Սիոնում դուք կլինեք քույրեր, անձամբ սիրված Տիրոջ և նրանց կողմից, ում դուք օրհնել եք»:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.