Նորություններ

8 միլիարդ անուն այժմ կարելի է փնտրել FamilySearch.org կայքում

Աշխարհի ամենամեծ տոհմաբանական ծառայությունը՝ FamilySearch- ը, իր պատմական գրառումների հավաքածուից հրապարակել է իր 8 միլիարդերորդ որոնման ենթակա անունը:

          

Չնայած սա նշանավոր ձեռքբերում է, բայց «ամենակարևորը ընտանեկան անձնական կապերն են», - ասում է Դեյվիդ Ռենչերը՝ FamilySearch- ի տոհմաբանական բաժնի գլխավոր տնօրենը: «Յուրաքանչյուր նոր գրառման շնորհիվ ընտանեկան ծառի մեջ կորած կապը գտնելու հնարավորություն է բացվում: Եվ դա հոգին բավարարում է»:

Առցանց կամավորների, զարգացող տեխնոլոգիաների և այլ կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ FamilySearch- ը (Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից տրամադրվող անվճար ծառայությունը) ամեն օր իր կայքում ավելացնում է ավելի քան 1 միլիոն որոնման ենթակա գրառում: Այդ կազմակերպությունը մոտ 126 տարեկան է, սակայն այս վերջին 8 միլիարդ անունից 7 միլիարդն ավելացվել է միայն վերջին տասնամյակի ընթացքում: Այս գրառումները ստացվում են գրեթե բոլոր երկրներից: Ռենչերն ասում է, որ FamilySearch- ի նպատակն է բոլոր տեղերում ընտանիքները հնարավորինս շատ կապել իրենց նախնիների հետ:

«Այս հանգրվանն այսբերգի միայն վերին մասն է»,- ասում նա։ «FamilySearch- ը չի հրաժարվի աշխատանքից, քանի դեռ մենք աշխարհի հասանելի գրառումներից չենք հաշվառել բոլոր հնարավոր տվյալները: Ամեն անգամ ձեր տոհմածառի ճյուղերն աճելու հավանականությունը անընդհատ բարելավվում է՝ ունենալով ավելի քան 8 միլիարդ որոնման ենթակա անուն, որոնց թիվն անընդհատ աճում է»:

Նրանք, ովքեր ցանկանում են ամրապնդել իրենց տոհմաբանական հմտությունները և հայտնաբերել ավելի շատ նախնիներ, կարող են, ինչպես հայտարարվել էր այս ամսվա սկզբին, օգտվել անվճար և առցանց RootsTech Connect 2021 համաժողովի փորձից: COVID-19 համաճարակի պատճառով ընտանեկան պատմության այս ամենամյա համաժողովը թվային ձևաչափով կհեռարձակվի հաջորդ փետրվարին։ Եռօրյա միջոցառմանը տեղի կունենան դասընթացներ բազմաթիվ լեզուներով և ելույթ կունենան մարդիկ աշխարհի տարբեր վայրերից:

FamilySearch-ը մեկնարկել է 1894 թվականին՝ որպես Յուտայի տոհմաբանական ընկերություն: Ընտանեկան գրանցումներ պարունակող 300 գիրք պարունակող ծխական կազմակերպությունից այն դարձել է միջազգային կենտրոն՝ ունենալով 3,2 միլիարդ թվային պատկեր, 490 000 թվային գիրք և Family Tree առցանց հավելված, որն ունի ավելի քան մեկ միլիարդ օգտվողների գրանցումներ:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.