Թեմա

Կանայք Եկեղեցում

 

Վերջին Օրերի Սուրբ կանայք ուժ ու ոգեշնչում են քաղում իրենց ինքնության գիտակցումից, որ իրենք Աստծո դուստրերն են ունենալով նպատակ կյանքում, և նրանք ձգտում են իրենց մեջ զարգացնել այնպիսի աստվածային հատկանիշները, ինչպիսիք են` սրբությունը, իմաստությունը և գթությունը: Նրանք պատվում են իրենց մարմինը և միտքը որպես սուրբ պարգևներ, հրաժարվում այն ամենից, ինչը կնսեմացնի դրանք: Նրանք ձգտում են օգտագործել իրենց ներուժը և ունակությունը ուրախություն ստանալով երկրպագությունից, ուսումնասիրությունից, ծառայությունից և Քրիստոսակենտրոն կյանքով ապրելու անդուլ ջանքերից: Նրանք հավատում են, որ աստվածային ծրագրով, կանայք և տղամարդիկ հիմնականում աճ, ուրախություն և նվաճումներ են ունենում ոչ թե առանձին, այլ միասին: Իրենց համատեղ և եզակի ջանքերի շնորհիվ նրանցից յուրաքանչյուրն իր անհրաժեշտ ներդրումն է ունենում տանը, եկեղեցում և համայնքում:

Մորմոն կանայք ընդունում են իրենց ժառանգությունը` լինելով կին աշակերտները Հիսուս Քրիստոսի: Նրանք կարևոր առաքելություն են համարում` կարիքավորներին օգնելը և իրենց ընտանիքների, համայնքի անդամների և ավելի մեծ համայնքների համար լավագույնս հոգ տանելը:

Միասին մորմոն կանայք կազմում են Սփոփող Միությունը, կանանց ծառայության ամենահին և ամենամեծ կազմակերպությունն աշխարհում: Սփոփող Միությունն ունենալով 5.5 միլիոն կին անդամ 170 երկրներում, հանդիսանում է ծառայության հսկայական անիվ ողջ երկրագնդի վրա: Այն կազմակերպվել է 1842թ., նպատակ ունենալով օգնություն տրամադրել մարդկային կյանքի բոլոր ցավերի դեմ` «օգնություն աղքատությունից, եսասիրությունից, տառապանքից, անտարբերությունից, տգիտությունից, անբարոյականությունից, աշխարհիկությունից, միջակությունից, վախից, անձնական սահմանափակումից և միայնակությունից»:

Որպես աշակերտներ, Վերջին Օրերի Սուրբ կանանց խրախուսվում է զարգացնել անձնական հավատքը և կապը Աստծո հետ, ուսումնասիրել սուրբ գրությունները և վարդապետությունը, ուսուցանել ավետարանը իրենց տներում ու համայնքներում, հավատարմորեն մասնակցել ավետարանի բոլոր փրկող ծեսերին : Եկեղեցու բոլոր անդամներին մշտապես խրախուսվել է փնտրել ամեն տեսակի կրթություն. դա աստվածային պատվիրան է, հանդիսանալով նաև ուղի ծառայության և ավելի իմաստալից կյանքի համար:

Եկեղեցու տղամարդ և կին անդամները նաև ունեն Եկեղեցում ծառայելու իրենց առանձին և համատեղ հնարավորությունը: Նոր Կտակարանում Քրիստոսի կողմից հաստատված օրինակին հետևելով տղամարդիկ Եկեղեցում ծառայում են քահանայության պաշտոններում, որը հնարավորություն է տալիս նրանց պաշտոնավարել կրոնական «ծեսերում», կամ արարողակարգերում, ինչպես նաև Եկեղեցու վարչական գործերում: Մորմոն կանայք ծառայում են որպես միսիոներներ, ուսուցման պաշտոններում, նախագահում են այլ կազմակերպություններում տեղական և բարձր մակարդակներում, խորհուրդ են տալիս և ծառայում են մյուսներին, կատարում բազում այլ գործեր: Կանայք նաև մասն են կազմում Եկեղեցու միավորների ղեկավար խորհուրդների, լիարժեք մասնակիցները դառնալով քննարկումներում և որոշում կայացնելու գործում:

Կանանց և տղամարդկանց համար ծառայություն մատուցելու առավել կարևոր միջավայրը իրենց ընտանիքն է: Մորմոն տղամարդիկ և կանայք ընտանիքը համարում են Աստծո ծրագրի առանցքն Իր զավակների համար և հասարակության հիմնական միավորը: Նրանք մայրերի և հայրերի համատեղ աշխատանքը համարում են կյանքում կարևոր առաջնահերթություն, որն օգնում է ստեղծել ամուր, Քրիստոսակենտրոն ընտանիքներ: Անկախ իրենց կյանքի պայմաններից, Եկեղեցու կանայք ձգտում են կրթել և ամրապնդել իրենց շուրջը գտնվողներին: Ամրապնդելով իրենց անհատական, մեծ, համայնքային և գլոբալ ընտանիքները, կանայք արտահայտում են իրենց նվիրվածությունը Փրկչի ուսմունքներին և օրինակին:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.