Թեմա

Կրթություն

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին կարևոր տեղ է տալիս շարունակական աշխարհիկ և հոգևոր կրթությանը: Եկեղեցու կրթական համակարգը (ԵԿՀ) հանդիսանում է Եկեղցու բոլոր կրթական ծրագրերի գլուխը:

Համալսարաններ և քոլեջներ

  • Յուտա նահանգի Պրովո քաղաքի Բրիգամ Յանգի համալսարանը (ԲՅՀ) առաջարկում է բակալավրիատ և մագիստրատուրա կրթական ծրագրեր ավելի քան 30 000 ուսանողների համար:
  • Հավայան կղզիների, Լեյի տարածքի Հավայան Կղզիներ- ԲՅՀ ընդունելությունը հասնում է մոտավորապես 2 400-ի: Համաձայն 2006թ. ԱՄՆ լուրերի և Համաշխարհային հաշվետվության հետազոտության, Հավայան Կղզիներ-ԲՅՀ-ն ամբողջ Միացյալ Նահանգներում ամենամեծ միջազգային բազմազան ուսանողական համալսարանային տարածքն է` իր ավելի քան 74 երկրների ներկայացուցիչներով:
  • ԲՅՀ-Այդահոն, նախկինում Ռիքս քոլեջը, 2000թ. դարձավ չորսամյա համալսարան: Տեղակայված Այդահո նահանգի Ռեքսբուրգ քաղաքում, համալսարանը հյուրընկալում է ավելի քան 11 000 ուսանողի: Հարվարդի համալսարանի բիզնես ֆակուլտետի նախկին դեկան Դր. Կիմ Բ. Կլարկը 2005թ. նշանակվեց ԲՅՀ-Այդահոյի 15-րդ նախագահը:
  • ՎՕՍ Բիզնես Քոլեջը գտնվում է Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքի կենտրոնում: Այն առաջարկում է մեկ և երկու տարվա մասնագիտական ծրագրեր: Ունի մոտ 1 300 ուսանող:


Կրոնի Ինստիտուտ

  • Կրոնի Ինստիտուտը կրոնական ուսուցում է տալիս Եկեղեցու 18-30 տարեկան ամուրի անդամներին: Քոլեջի ամուսնացած ուսանողները նույնպես կարող են հաճախել դասերին: Այս դասերը ոչ միայն Եկեղեցու անդամների համար են, այլ բաց են ամեն հավատքի մարդկանց համար:  
  • Ինստիտուտի ուսանողները սովորում են սուրբ գրություններ, եկեղեցու պատմություն, վարդապետություններ և միսիայի ու ամուսնության նախապատրաստական դասեր:
  • Դասերը վարում են լիաժամկետ ուսուցիչներ, ինչպես նաև տեղի ղեկավարությունից նշանակված կամավորներ:
  • Կրոնական կրթության հետ մեկտեղ ինստիտուտներն ապահովում են հաճելի շփման և ժամանցի մթնոլորտ, որտեղ ուսանողները կարող են շփվել:

Սեմինարիա

  • Սեմինարիան չորս տարվա կրթական ծրագիր է ավագ դպրոցի աշակերտների համար: Այն բաց է բոլոր հավատքների դեռահասների համար:
  • Ուսանողները մեկ լրիվ ուսումնական տարում ուսումնասիրում են մեկ սուրբ գրություն, այն է` Հին կտակարան, Նոր կտակարան, Մորմոնի գիրք կամ Վարդապետություններ և Ուխտեր: Երբ ուսանողը ավարտի, նա ուսումնասիրած կլինի բոլոր չորս գրքերն էլ:
  • Վերջին Օրերի Սրբերի մեծ բնակչություն ունեցող համայնքներում ուսանողները հաճախում են սեմինարիա իրենց սովորական դպրոցական օրվա «ազատ ժամանակ»: Աշխարհի մյուս մասերում ուսանողները հաճախում են կամ նախքան դասեր սկսվելը կամ դասերից հետո: Որոշ դեպքերում, երբ հեռավորությունը խնդիր է, կամ Վերջին Օրերի դեռահասները շատ չեն, ուսանողները կարող են ավարտել չորսամյա ծրագիրը իրենց տնային ուսուցման ծրագրի շրջանակներում:
  • Դասերը ուսուցանվում են և լիաժամկետ ուսուցիչների և կամավորների կողմից:
  • Աշխարհում կա մոտավորապես 350 000 սեմինարիայի ուսանող:


Կրթության մշտական ֆոնդ
2001թ. մարտին Եկեղեցու նախկին նախագահ Գորդոն Բ. Հինքլին հայտարարեց Կրթության մշտական ֆոնդի ստեղծման մասին, հնարավորություն տալով անդամներին ստանալ կրթություն և ուսուցում, որոնք կտան հնարավորություն իրենց երկրներում աշխատանք գտնելու: Երիտասարդ տղամարդիկ և կանայք, ովքեր ապրում են Միացյալ Նահանգներից դուրս որոշակի վայրերում, կարող են դիմել ֆոնդին: Ֆոնդը ուսանողներին տրամադրում է վարկեր նվազագույն տոկոսներով իրենց ուսման վարձի և գրքերի համար: Ուսումն ավարտելուց հետո վարկառուն վարկը հետ է վճարում ութ տարվա ընթացքում: Եկեղեցու անդամները նվիրաբերում են գումարներ` օգնելով ֆոնդի շարունակական լինելուն:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.