Թեմա

Իշխանությունը Եկեղեցում

Քրիստոնեական Եկեղեցիները իշխանության հարցի մեկնաբանումը— քարոզելու աստվածային իրավունքը, Աստծո անունից գործելը և Տիրոջ եկեղեցին ղեկավարելը անում են տարբեր ձևով: Մի քանիսը, ինչպես օրինակ` Հռոմի կաթոլիկ, ուղղափառ և Ղպտի եկեղեցիները ընգծում են իշխանության շարունակական գիծը վաղ առաքյալներից: Նրանք, ովքե անջատվել են այս եկեղեցիներից ասում են, որ գտել են իշխանությունը Աստվածաշնչի անսխալականության մեջ: Ոմանք էլ ապավինում են ծառայության «կոչումին»: Վերջին Օրերի Սրբերը քահանայության իշխանության նկատմամբ ունեն յուրահատուկ տեսակետ, որն էլ բնորոշում է իրենց:

Նոր Կտակարանը նկարագրում է Հիսուս Քրիստոսի կողմից հաստատված եկեղեցին, միակն իր կառուցվածքով և ձևով: Առաքյալները եկեղեցու ղեկավարներն էին, և որպես ձեռնադրումով իշխանության և հայտնության ստացողներ, նրանք պատասխանատու էին առաջնորդելու եկեղեցին և մաքուր պահելու նրա վարդապետությունները, մինչ այն տարածվում էր ամբողջ աշխարհով մեկ:

Այն փաստը, որ Հիսուս Քրիստոսի սկզբնական եկեղեցին ընկնելու էր ուրացության մեջ, կանխագուշակվել էր հնագույն մարգարեների և Քրիստոսի ժամանակի առաքյալների կողմից:

Չնայած, վերջին օրերի սրբերը հավատում են, որ առաքյալների մահից հետո հնագույն եկեղեցում կորսվել էր աստվածային իշխանությունը և պահանջվում էր վերականգնում աստվածային միջամտությամբ, նրանք չեն հերքում կամ ցածրացում ուրիշների հոգևոր փորձառությունները.

  • Մեր օրերում Հիսուս Քրիստոսի ուսուցանած ճշմարիտ վարդապետություններից շատերը կան եկեղեցիներում:
  • Այլ եկեղեցիների անդամները, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսին և փորձում են ապրել նրա ուսուցանած սկզբունքներով, իրենց կյանքում ունեն աստվածային առաջնորդության և ոգեշնչման իրավունքը:
  • Հավատարիմ քրիստոնյաները, ովքեր Վերջին Օրերի Սրբեր չեն, այնուամենայնիվ, գնում են դրախտ և նրանք, ովքեր ապրում են բացարձակ ճշմարտության և լույսին համապատասխան, ապագայում բաց կլինեն լրացուցիչ լույսի համար:
  • Ամեն ոք, ով ընդունում է Հիսուս Քրիստոսին որպես Աստծո Որդի և աշխարհի Քավիչ, քրիստոնյա է` անկախ աստվածաբանության մեջ առկա տարբերությունների:
  • Աստվածաշունչը հայտնություն է Աստծուց, և ունի տղամարդկանց և կանանց կյանքը փոխող հզոր ներգործության հսկայական նշանակություն: Նրա արժեքը չի նվազում լրացուցիչ սուրբ գրության առկայության դեպքում:

19-րդ դարի կեսին քահանայության իշխանության վերականգնումը Վերջին Օրերի Սրբերի համար եղել է` անցյալում իշխանություն ունեցողների կողմից հրեշտակային այցելությունների իրական դեպք: Աստվածային իշխանությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում վերականգնվել է Պենսիլվանիա նահանգի, Հարմոնի քաղաքի (այժմյան Օքլանդ) մոտակայքում, հարություն առած Հովհաննես Մկրտչի այցելության միջոցով, իսկ հետագայում հարություն առած հնագույն առաքյալներ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հայտնության միջոցով:

Այսօր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու քահանայություն կրող բոլոր անդամներն իրենց իշխանությամբ անմիջականորեն կապված են այս այցելություններին և Ջոզեֆ Սմիթին ու Եկեղեցու վաղեմի ղեկավարներին շնորհված Աստծո քահանայությանը: Քահանայություն ստացողը սովորաբար նստում է, իսկ նա, ով արդեն ունի քահանայություն, կանգնում և ձեռքերը դնում է ստացողի գլխին և պաշտոնապես շնորհում է այդ իշխանությունը:

Քահանայության իշխանության «Առաքելական Բանալիները», այսինքն` Եկեղեցին ղեկավարելու իրավունքը,այսօր վերապահված է ժամանակակից առաքյալներին այնպես, ինչպես հնագույն առաքյալներն ունեին իշխանություն ղեկավարելու եկեղեցին հին ժամանակներում:

Ուրացությունը կանխագուշակող սուրբ գրություններ

Բ Թեսաղոնիկեցիս 2.2

Մեկը չխաբե Ձեզ ոչ մի կերպով. Որովհետև նա չի գա եթե առաջ չգա ապստամբությունը, և հայտնվի անօրէնության մարդը, կորուստի որդին:

Եսայիա 60.2

Որովհետև ահա խավարը ծածկել է երկիրը, և մառախուղն ազգերը. բայց քեզ վրա ծագում է Տերը, և նորա փառքը երևում է քեզ վրա:

Եսայիա 24.5

Եվ երկիրը պղծուած է լինելու իր բնակիչների տակին, որովհետև օրենքները զանց են արել, պատուիրանքը` փոխել, հավիտենական ուխտը` խափանել:

Ա Տիմոթեոս 4.1

Եվ Հոգին յայտնի ասում է թե յետին ժամանակներումը ոմանք հավատքիցը կհեռանան, և մտիկ կտան մոլար ոգիների և դևերի վարդապետությունների:

Այլ մարդկանց կրոնական փորձառությունների հիմնավորումները.

    «Հաճախ են ինձ հարցնում, թե ինչով եմ ես ուրիշներից տարբերվում իմ կրոնական հայացքներով: Իրականում և բուն էությամբ մենք այնքան էլ չենք տարբերվում մեր կրոնական հայացքներով և բոլորս էլ կարող ենք ըմպել սիրո մեկ սկզբունքից: Մորմոնիզմի ամենամեծ հիմնական սկզբունքներից մեկը դա ճշմարտություն ստանալն է, որտեղից էլ որ այն բխի»: Ջոզեֆ Սմիթ, quoted in History of the Church of Jesus Christ of Latter-day Saints, 2nded. (Salt Lake City: Deseret News Press, 1949), 5:499.

    «Մենք չենք եկել որպեսզի վերցնենք Ձեզ պատկանող ճշմարտությունը և առաքինությունը: Մենք չենք եկել մեղադրելու կամ քննադատելու Ձեզ: Մենք չենք եկել Ձեզ կշտամբելու: Պահեք այն ամեն լավը, որ ունեք, և թուլ տվեք Ձեզ բերել ավելի շատ բարիք»: Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթ, quoted in Sharing the Gospel with Others, comp. Preston Nibley (Salt Lake City: Deseret News Press, 1948), 12-13; շեղագրումն ավելացված է:

   «Քահանայության իշխանության շղթան կտրվել էր: Բայց մարդկությունը չէր մնացել կատարյալ խավարի կամ տակավին առանց հայտնության և ոգեշնչման: Այն միտքը, որ Քրիստոսի խաչելությունից երկինքները փակվել են և, որ նրանք բացվել են միայն առաջին տեսիլքի ժամանակ, ճիշտ չէ: Քրիստոսի լույսը ներկա կլինի ամենուր`կայցելի Աստծո զավակներին և Սուրբ Հոգին փնտրող հոգիներին: Արդարամիտների աղոթքներն անպատասխան չեն մնա»: Բոյդ Կ. Փաքեր, ìThe Light of Christ,î Ensign, Apr. 2005, 11.

   «Տեղեկացված Վերջին Օրերի Սրբերը չեն վիճում, որ պատմական քրիստոնեությունը կորցրել է ճշմարտությունը կամ դարձել ամբողջովին աղավաղված: Ուղղափառ եկեղեցիները միգուցե կորցրել են ավետարանի լրիվությունը, բայց նրանք չեն կորցրել այն ամբողջովին, ոչ էլ նույնիսկ մեծ մասը: Բազմաթիվ ավետարանչականներ աղճատում կամ չափազանցեցնում են ՎՕՍ-ի իրական տեսակետը, որը հետևյալն է` ուղղափառ եկեղեցիները թերի են, ոչ թե աղավաղված: Նրանց հետաստվածաշնչյան հավատամքն է, որը Ջոզեֆ Սմիթի առաջին տեսիլքում սահմանված է որպես պղծություն, բայց անշուշտ ոչ նրանց անհատ անդամների կամ իրենց անդամների աստվածաշնչյան հավատք»: Craig L. Blomberg and Stephen E. Robinson, How Wide the Divide? A Mormon and an Evangelical in Conversation (Downers Grove, IL: InterVarsity Press, 1997), 61. 

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.