Թեմա

Էվթանազիա և կյանքի երկարաձգում

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հավատում է մարդկային կյանքի սուրբ լինելուն, հետևաբար դեմ է էվթանազիային: Էվթանազիան անբուժելի հիվանդությամբ տառապող մարդուն կանխամտածված կյանքից զրկելն է: Այսպիսի կանխամտածված արարքը ավարտում է կյանքը այսպես կոչված ինքնասպանության օգնության միջոցով: Այսպիսի ճանապարհով կյանքին վերջ տալը Աստծո պատվիրանների խախտում է:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին չի հավատում, որ թողնելով մարդուն մահանալ բնական ճանապարհով հեռացնելով հիվանդի կյանքի ապահովման համար անհարաժեշտ արհեստական միջոցները երկարատև հիվանդության ժամանակ, սահմանվում է որպես էվթանազիա: Երբ այսպիսի հիվանդությամբ կամ դժբախտ պատահարից մահանալը անխուսափելի է, ապա դա պետք է դիտվի որպես օրհնություն կամ հավերժական գոյության անխուսափելի մաս: Անդամները չպետք է պարտավորված զգան երկարաձգելու մահկանացու կյանքը ոչ ողջամիտ միջոցներով: Այս որոշումները պատշաճ կերպով արվում են ընտանիքի անդամների կողմից խելացի և գրագետ բժշկական խորհրդատվություն և ծոմի ու աղոթքի միջոցով աստվածային առաջնորդություն ստանալուց հետո:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.