Թեմա

Ընտանեկան երեկո

family mormon constraint 640x360

1915թ. ի վեր ընտանեկան երեկոյի ծրագիրը հաստատվել է Եկեղեցու ղեկավարներիկողմից, որը Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ծնողներին խրախուսել է` կերտել և ամրապնդել ընտանեկան հարաբերությունները: Այսօր, «ընտանեկան երեկոները» հիմնականում անցկացվում են երկուշաբթի երեկոյան:

  • Ընտանեկան երեկոն հիմնականում սկսվում և ավարտվում է աղոթքով, լինում են երգեր, սուրբ գրությունների ընթերցանություն, կրոնական կամ գործնական թեմայով հակիրճ դաս և հյուրասիրություն: Կամ դասի փոխարեն ընտանիքը կարող է միասին մասնակցել որևէ ծառայության նախագծի կամ միջոցառման: Ընտանեկան երեկոները նպատակ են հետապնդում ներգրավվելու ընտանիքի բոլոր անդամներին:
  • Եկեղեցին տրամադրում է ընտանեկան երեկոյի ձեռնարկներ, դասերի ծրագրեր և առաջարկություններ, որոնք նպատակ ունեն օգնել բոլոր հավատքների ընտանիքներին այդ ամենշաբաթյա համատեղ ժամանակը պլանավորելու և անցկացնելու համար:

http://www.hqvose.am/fhe-calendar-2015 

 

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.