Երեց Քվենթին Լ. Քուքը հաստատվել է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ 2007թ. հոկտեմբերի 6-ին: Նա կանչվել է որպես Բարձրագույն Իշխանավոր 1996թ. ապրիլին: Նա ծառայել է Երկրորդ Քվորումում, Առաջին Քվորումում և Յոթանասունի Նախագահությունում:
Որպես Յոթանասունական նա ծառայել է Տարածքային Նախագահությունում` Ֆիլիպիններում, որպես Խաղաղօվկիանոսյան կղզիների և Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմտյան տարածքների նախագահ և որպես միսիոներական բաժնի գործադիր տնօրեն:
Եկեղեցում Գերագույն Իշխանավոր կանչվելու ժամանակ նա եղել է Sutter առողջապահական համակարգի փոխնախագահը: Նախկինում նա եղել է Կալիֆոռնիայի առողջապահական համակարգի նախագահը և գործադիր տնօրենը: Մինչ այդ, նա եղել է Սան Ֆրանցիսկոյի Բեյ տարածքում գտնվող իրավաբանական կազմակերպության իրավաբան և ղեկավար գործընկեր: Նա եղել է մի շարք առևտրային և շահույթ չհետապնդող կազմակերպությունների խորհրդի անդամ:
Նա ծառայել է Եկեղեցում որպես եպիսկոպոս, ցցի նախագահ և խորհրդական Սան Ֆրանցիսկո Կալիֆորնիա ցցում, որպես Տարածաշրջանի Ներկայացուցիչ և Տարածքային Իշխանավոր Հյուսիսային Ամերիկայի արևմտյան տարածքում: Երիտասարդ տարիքում նա ծառայել է Անգլիայի միսիայում:
Նա Յուտա նահանգի Լոգան քաղաքից է: Քաղաքական գիտությունների բակալավրի աստիճանը ստացել է Յուտայի Պետական Համալսարանում, իսկ իրավագիտության դոկտորի աստիճանը ստացել է Սթենֆորդի Համալսարանում:
Նա ամուսնացել է Մերի Գադիի հետ 1962թ. նոյեմբերի 30-ին: Նրանք ունեն երեք զավակ: