Թեմա

Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը հաստատվել է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ 1994թ. ապրիլի 2-ին:

Երեց Հեյլսը ստացել է իր կանչը որպես Բարձրագույն Իշխանավոր 1975թ. ապրիլի 4-ին: Նա ծառայել է որպես օգնական Տասներկու Առաքյալների Քվորումում, իսկ հետո որպես Յոթանասունի Առաջին Քվորումի անդամ: Նա 1985թ. ապրիլից Եկեղեցու Նախագահող Եպիսկոպոսն էր, մինչև որ կանչվեց Տասներկու Առաքյալների Քվորում:

Նախքան իր կանչը որպես Բարձրագույն Իշխանավոր նա հինգ տարի ծառայում էր որպես Տարածաշրջանի Ներկայացուցիչ: Նա նախկինում ծառայել է որպես ճյուղի նախագահ, եպիսկոպոս, քահանայապետ, բարձրագույն խորհրդական և ցցի նախագահի խորհրդական: 1970-ականների վերջին նա Անգլիա Լոնդոն Միսիայի նախագահն էր և ծառայել է որպես Կիրակնօրյա դպրոցի գերագույն նախագահության առաջին խորհրդական:

Նախքան որպես լիաժամկետ Եկեղեցու ղեկավար կանչվելը, Երեց Հեյլսը ունեցել է հիանալի կարիերա, աշխատելով երեք խոշոր ազգային կազմակերպությունների ղեկավար պաշտոններում:

Երեց Հեյլսը ծնվել է Նյու Յորք քաղաքում: Նա Յուտայի համալսարանի շրջանավարտ է և ունի բիզնես կառավարման մագիստրոսի աստիճան Հարվարդի համալսարանից:

Նա ամուսնացած է Մերի Քրենդելի հետ և նրանք ունեն երկու որդի:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.