Թեմա

Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Ռիչարդ Գորդոն Սքոթը հաստատվել է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաքյալ 1988թ. հոկտեմբերի 1-ին: Նա կանչվել է որպես Յոթանասունի Առաջին Քվորումի անդամ 1977թ. ապրիլի 2-ին, և 1983թ. հոկտեմբերի 1-ից մինչև իր ներկայիս կոչում ստանալը ծառայել է որպես այդ քվորումի նախագահության անդամ:

Նա ծնվել է 1928թ. նոյեմբերի 7-ին Այդահո նահանգի Պոկատելլո քաղաքում Քենեթ Լեռոյ և Մերի Ուիթլ Սքոթերի ընտանիքում: Հինգ տարեկան հասակում նա իր ընտանիքով տեղափոխվեց Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, որտեղ նրա հայրը աշխատում էր գյուղատնտեսության բաժանմունքում, հետագայում դառնալով գյուղատնտեսության պետքարտուղարի օգնականը:

Նա ավարտել է Ջորջ Վաշինգտոնի Համալսարանը որպես ինժեներ-մեխանիկ, ծառայել է լիաժամկետ միսիա Ուրուգվայում և ավարտել ասպիրանտուրա միջուկային ճարտարագիտություն մասնագիտությամբ` Թենեսսի նահանգի Օք Ռիդջ քաղաքում: 1953-1965թթ. Երեց Սքոթը աշխատել է ծովակալ Հիման Ռիքովերի անմիջական աշխատակազմում, ղեկավարելով միջուկային վառելիքի մշակումը տարատեսակ ռազմածովային և ցամաքային էլեկտրակայաններում: Երեց Սքոթը 2008թ. ստացել է Քրիստոնեկան ծառայության պատվավոր դոկտորի աստիճան Բրիգամ Յանգ Համալսարանում:

1965-1969թթ. նա նախագահել է Արգենտինա Հյուսիսային միսիան, ապրելով Արգենտինայի Կորդոբա քաղաքում: Վերադառնալուց հետո նա աշխատել է որպես մասնավոր խորհրդատու ատոմային էներգիայի ընկերությունների համար:

Նախքան Յոթանասունական կանչվելը ծառայել է որպես Տարածաշրջանի Ներկայացուցիչ Ուրուգվայում, Պարագվայում, Հյուսիսային և Հարավային Կարոլինայում, Վիրջինիայում և Վաշինգտոն Կ.Շ-ում:

Երեց Սքոթը սիրում է իր Երկնային Հորը, Նրա Սիրելի Որդուն և Հոր բոլոր մյուս զավակներին: Երեց Սքոթը ունի տարատեսակ առանձնահատուկ հետաքրքրություններ: Նա ունի մեծ սեր աշխարհի բնական գեղեցկության հանդեպ:

Նա օրհնված է իր շնորհալի կին Ջենին Վոտկինսով , ում հետ կնքվել է Մանթի Տաճարում 1953թ. հուլիսի 16-ին: Նրա կինը մահացել է 1995թ. մայիսի 15-ին: Նրանք ունեն յոթ երեխա:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.