Թեմա

Երեց Ռասսել Մ. Նելսոն

1984թ. ապրիլի 7-ին Երեց Ռասսել Մ. Նելսոնը կանչվել է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ:

 

Միջազգայնորեն ճանաչված վիրաբույժ և բժշկական գիտաշխատող` Դր. Նելսոնը ստացել է իր բակալավրի և բժշկական գիտությունների թեկնածուի աստիճանները Յուտայի համալսարանում (1945, 47): Նա Phi Beta Kappa և Alpha Omega Alpha հաստատությունների պատվավոր գիտնական է: Իր վիրաբուժության օրդինատուրան անցել է Բոստոնի Մասաչուսեթս ընդհանուր հիվանդանոցում և Մինեսոտայի համալսարանում, որտեղ և 1954թ. նրան շորհվել է գիտությունների թեկնածուի աստիճան: Նաև ստացել է պատվավոր այլ աստիճաններ` 1970թ. գիտությունների թեկնածուի աստիճան` Բրիգամ Յանգի Համալսարան, 1989թ. բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան` Յուտայի Համալսարան, և 1994թ. հումանիտար գիտությունների թեկնածուի աստիճան՝ Սնոու Համալսարան:

Նրա մասնագիտական աշխատանքը ներառում է` վիրաբուժության հետազաոտությունների պրոֆեսոր , Յուտայի Համալսարանի կրծքային վիրաբուժության օրդինատուրայի տնօրեն և Սոլթ Լեյք Սիթիի ՎՕՍ հիվանդանոցի կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ:

Լինելով հեղինակը բազմաթիվ հրապարակումների և բժշկական դասագրքերի գլուխների, Երեց Նելսոնը դասախոսություններ է կարդացել և մասնագիտական այցեր կատարել ԱՄՆ-ով մեկ և շատ այլ ազգերի, նախքան իր կանչը որպես Բարձրագույն Իշխանավոր: Ստացել է բազմաթիվ մրցանակներ և պատվոգրեր, այդ թվում` Վաստակավոր Շրջանավարտի մրցանակ` Յուտայի համալսարանից, Ոսկե Սիրտ մրցանակ` Ամերիկյան Սիրտ Կազմակերպությունից և այդ նույն կազմակերպությունից հոդված իր միջազգային ծառայության վերաբերյալ, և Ոսկե Ափսե մրցանակ` ներկայացված Ձեռքբերումների Ամերիկյան Ակադեմիայի կողմից: Արժանացել է պատվավոր պրոֆեսորի կոչման, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության երեք բուհերի կողմից:

Դր. Նելսոնը եղել է` Անոթային Վիրաբուժության Ընկերության նախագահ, Կրծքային Վիրաբուժության ամերիկյան խորհրդի տնօրեն, Ամերիկյան Սիրտ կազմակերպության սրտանոթային վիրաբուժության խորհրդի նախագահ և Յուտայի Պետական Բժշկական Կազմակերպության նախագահ:

է Նա գրանցված է Ով ով է Աշխարհում, Ով ով է Ամերիկայում և Ով ով է կրոնում գրքերում:

Երեց Նելսոնը ունեցել է բազմաթիվ պատասխանատու պաշտոններ Եկեղեցում: Նա 1964թ. Բոնեվիլ ցցում ծառայել է որպես այդ ցցի նախագահ մինչև 1971թ. հունիսին Կիրակնoրյա Դպրոցի գերագույն նախագահ կանչվելը: Նախքան իր Տասներկուսի Քվորում կանչվելը ծառայում էր որպես Տարածաշրջանի Ներկայացուցիչ Կրնսի Յուտա շրջանում: Նախկինում ծառայել է որպես Բրիգամ Յանգի Համալսարանի Տարածաշրջանի Ներկայացուցիչ:

Երեց Նելսոնը ծնվել է 1924թ. սեպտեմբերի 9-ին Մարիսոն Ս. և Էդնա Անդերսոն Նելսոնների ընտանիքում: Նա և իր կինը՝ Դենզել Վայթը ունեն տաս երեխա: Քույր Նելսոնը մահացել է 2005 թ. փետրվարին: 2006թ. ապրիլին նա ամուսնացել է Վենդի Լ. Վաթսոնի հետ:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.