Թեմա

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը կանչվել է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ 1994թ. հունիսի 23-ին: Այդ ժամանակ նա ծառայում էր որպես Յոթանասունի Առաջին Քվորումի անդամ, որտեղ նա կանչվել էր 1989թ. ապրիլի 1-ից:

1980-1989թթ. մինչև իր Բարձրագույնն Իշխանավոր կանչվելը, Ջեֆրի Ռ. Հոլլանդը ծառայել է որպես Յուտա նահանգի, Պրովո քաղաքի Բրիգամ Յանգի Համալսարանի իններրորդ նախագահ: Նա Եկեղեցու նախկին կրթության հանձնակատարն էր և ԲՅՀ Կրոնական կրթության քոլեջի դեկանը:

Լինելով իր հայրենի Յուտա նահանգի Ստ. Ջորջ քաղաքի Դիքսիի բարձրագույն դպրոցի, իսկ հետո Դիքսիի համասարանի ուսանողական առաջնորդ և նպատակասլաց մարզիկ, նա իր բակալավրի և մագսիտրոսի աստիճանները անգլերեն լեզվի և կրոնական կրթություն մասնագիտացմամբ ձեռք է բերել Բրիգամ Յանգի Համալսարանում: Նա ստացել է Ամերիկյան ուսումնասիրությունների իր մագիստրոսի և փիլիսոփայության դոկտորի աստիճանները Յեյլի Համալսարանում:

Երեց Հոլլանդը նախքան լիաժամկետ Եկեղեցու ղեկավար կանչվելը, ակտիվ մասնագիտական կրթական գործունեություն է ծավալել: Նա ծառայել է որպես նախագահ Ինքնուրույն քոլեջների և համալսարանների նախագահների ամերիկյան ասոցիացիայում (ԻՔՀՆԱԱ), Ինքնուրույն քոլեջների և համալսարանների ազգային ասոցիացիայի (ԻՔՀԱԱ) խորհրդում և որպես Ազգային ակադեմիական ատլետիկ ասոցիացիայի նախագահների հանձնաժողովի (ԱԱԱԱ) անդամ: Իր քրիստոնյաների և հրեաների փոխըմբռնման բարելավմանը ուղղված ջանքերի համար` արժանացել է «Ազատության Ջահ»” պարգևին Բինայ Բրիթ հակա-զրպարտական միության կողմից: Նա եղել է մի շարք հասարակական և գործարար կազմակերպությունների կառավարման խորհրդում և ստացել է «Ակնառու Արծիվ սկաուտ» մրցանակը` Ամերիկյան բոյ սկաուտներից: Նա ութ գրքի հեղինակ է, որոնցից մեկի համահեղինակն է նրա կինը`Պատրիշան:

Երեց Հոլլանդը ծնվել է 1940թ. դեկտեմբերի 3-ին Ֆրանկ Դ. և Էլիա Բենթլի Հոլլանդների ընտանիքում: Նա 1963թ. ամուսնացել է Պատրիշա Թերրիի հետ: Նրանք ունեն երեք զավակ:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.