Թեմա

Երեց Նիլ Լ. Անդերսեն


Երեց Նիլ Լինդեն Անդերսենը նշանակվել է որպես Առաքյալ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում 2009թ. ապրիլի 4-ին:


Նախքան Տասներկուսի Քվորում կանչվելը Երեց Անդերսենը ծառայում էր որպես Յոթանասունի Նախագահության ավագ անդամ: Նա նշանակվել է Յոթանասունի Առաջին Քվորումի անդամ 1993թ. ապրիլին` 41 տարեկան հասակում: Նախկինում նա ղեկավարում էր Եկեղեցու աշխատանքը Հարավային Բրազիլիայում և որպես տարածքային նախագահության անդամ ղեկավարում էր Եկեղեցին Արևմտյան Եվրոպայում: Նա նաև աջակցել է Եկեղեցու ղեկավարման աշխատանքներին Մեքսիկայում և Կենտրոնական Ամերիկայում: Բացի այդ, նա ղեկավարել է Եկեղեցու տեսալսողական արտադրությունը, այդ թվում`նկարահանելով Ժառանգություն, Մեկ հոտ և Մեկ Հովիվ ֆիլմերը, նաև որպես Եկեղեցու տեսալսողական բաժնի գործադիր տնօրեն ղեկավարել է համաժողովի կենտրոնի հեռարձակման սարքավորումների շինարարությունը: Բացի իր մայրենի անգլերեն լեզվից տիրապետում է ֆրանսերեն, պորտուգալերեն և իսպաներեն լեզուների:

Նախքան Բարձրագույն Իշխանավոր կանչվելը Երեց Անդերսենը ծառայել է որպես միսիայի նախագահ` Ֆրանսիայի Բորդո Միսիայում և որպես Տամպա Ֆլորիդա ցցի նախագահ:

Երեց Անդերսենը ծնվել է Յուտա նահանգի Լոգան քաղաքում և մեծացել է Այդահո նահանգի Պոկատելլո քաղաքում:

Նա ավարտել է Բրիգամ Յանգի Համալսարանը, որտեղ նա ստացել է Հինքլիի կրթաթոշակ և ստացել է բիզնես կառավարման մագիստրոսի աստիճանը Հարվարդի Համալսարանում: Ուսումն ավարտելուց հետո նա բնակություն է հաստատել Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում, որտեղ նա ուներ գովազդային, անշարժ գույքի և առողջապահական բիզնեսներ:

Երեց Անդերսենը և նրա կինը` Քեթի Վիլիամս Անդերսենը ունեն չորս զավակ:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.