Դեյվիդ Ա. Բեդնարը կարգվել և ձեռնադրվել է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ 2004թ. հոկտեմբերի 7-ին: Նախքան իր կանչը Տասներկուսի Քվորում Երեց Բեդնարը ծառայել է որպես Տարածքային Յոթանասունական, Տարածքային Իշխանավոր Յոթանասունական, Տարածաշրջանի Ներկայացուցիչ, երկու անգամ որպես ցցի նախագահ և եպիսկոպոս:
Երեց Բեդնարը ծնվել է 1952թ. հունիսի 15-ին` Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում: Նա ծառայել է որպես լիաժամկետ միսիոներ Հարավային Գերմանիայում, այնուհետև սովորել է Բրիգամ Յանգի Համալսարանում` ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճաններ: Նա նաև Պերդյուի Համալսարանում ստացել է դոկտորական կոչում` կազմակերպչական վարքագիծ որակավորմամբ:
Ուսումն ավարտելուց հետո, Երեց Բեդնարը աշխատել է Տեխասի Տեք Համալսարանում և Արկանզասի Համալսարանում որպես բիզնես կառավարման պրոֆեսոր: 1997-2004թթ. որպես նախագահ ծառայել է Այդահոյի Բրիգամ Յանգ Համալսարանում (նախկին Ռիկս Քոլեջ):
1975թ. մարտի 20-ին Երեց Բեդնարը Սոլթ Լեյք Տաճարում ամուսնացել է Սյուզան Կայ Ռոբինսոնի հետ, և նրանք ունեն երեք որդի: