Երեց Դալլին Հ. Օքսը ծառայել է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ 1984թ. մայիսից:
- OaksD.jpg
- elder-oaks-newsbio-GC-Oct-2010-with-monson.JPG
- Dallin-H-Oaks-Newsbio-Dallin-and-Kristen.jpg
- dallin-oaks-oct-gconf-2010-sunm.JPG
- Elder-Kristen-Oaks-constitution.jpg
- oaks-chapman-outside.jpg
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Նա Յուտա նահանգի Պրովո քաղաքից է (ծնվել է 1932թ.): Նա և իր հանգուցյալ կինը, Ջյուն Դիքսոն Օքսը, ունեն վեց երեխա: Նրա կինը մահացել է 1998թ. հուլիսի 21-ին: 2005թ. օգոստոսի 25-ին նա ամուսնացել է Քրիստեն Մ. Մակմեյնի հետ` Սոլթ Լեյքի Տաճարում:
Երեց Օքսը Բրիգամ Յանգ Համալսարանի (1954) և Չիկագոյի Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի (1957) շրջանավարտ է: Նա դասավանդել և իր պրակտիկան անց է կացրել Չիկագոյում: Նա 1971-1980թթ. Բրիգամ Յանգ Համալսարանի նախագահն էր և 1980-1984թթ. Յուտայի Գերագույն Դատարանի դատավորը, մինչև իր հրաժարականը` Առաքյալի իր կոչումը ընդունելու առիթով:
Նա եղել է բազմաթիվ բիզնես, կրթական և բարեգործական կազմակերպությունների ղեկավար կամ խորհուրդների անդամ: Նա հեղինակը կամ համահեղինակն է կրոնական և իրավական թեմաներով բազմաթիվ գրքերի և հոդվածների: