Երեց Լ. Թոմ Փերին՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամը, կանչվել է Եկեղեցում իր ներկա կոչմանը 1974թ. ապրիլի 6-ին նրանից հետո, երբ ծառայել է որպես Տասներկուսի օգնական 1972թ-ից:
Երեց Փերիի ծառայությունը Եկեղեցում սկսվել է 1942թ.՝ միսիայից դեպի հյուսիսային նահանգներ, որից հետո նա երկու տարի ծառայել է Խաղաղ օվկյանոսում ծովային հետևակում: Հետագա Եկեղեցական պաշտոններն են`եպիսկոպոսության խորհրդական Լեվինստոնում` Այդահո նահանգ, Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո ցցի նախագահության խորհրդական, բարձրագույն խորհրդական Նյու Յորք ցցում և Բոստոն ցցի նախագահ:
Նա ծնվել է Յուտա նահանգի Լոգան քաղաքում 1922թ. օգոստոսի 5-ին Լեսլի Թոմաս և Նորա Սոն Փերիների ընտանիքում: 1949թ. ավարտել է Յուտայի Պետական Համալսարանը և ստացել ֆինանսիստի բակալավրի աստիճան: Նրա մասնագիտական կարիերան ծավալվել է մանրածախ առևտրի բիզնեսում, որտեղ նա եղել է Այդահոյում, Կալիֆոռնիայում, Նյու Յորքում և Մասաչուսեթսում գտնվող ընկերությունների փոխնախագահ և գանձապահ:
Նա 1947թ. հուլիսի 18-ին Լոգանի տաճարում ամուսնացել է Վիրջինիա Լիի հետ, ով Յուտա նահանգի Հայդ Պարկ քաղաքից է: Նրա կինը մահացել է 1974թ. դեկտեմբերի 14-ին: Նրանք ունեն երկու աղջիկ և մեկ տղա:
1976թ. ապրիլի 28-ին Սոլթ Լեյքի տաճարում նա ամուսնացել է Բարբարա Թեյլոր Դեյտոնի հետ: