Թեմա

Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոն

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը 2008թ. ապրիլի 5-ին կանչվել է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ: Այդ ժամանակ նա ծառայում էր Յոթանասունի Նախագահությունում:

Յոթանասունի Նախագահությունում գտնվելու ժամանակ Երեց Քրիստոֆերսոնը ուներ վարչական պատասխանատվություն հյուսիսային Ամերիկայի արևմտյան, հյուսիսարևմտյան և հարավարևելյան Եկեղեցու տարածքների վրա: Նա նաև ծառայել է որպես Եկեղեցու և Ընտանեկան Պատմության բաժնի գործադիր տնօրեն: Ավելի վաղ, բնակվելով Մեխիկո քաղաքում, եղել է Եկեղեցու Հարավային Մեքսիկայի տարածաշրջանի նախագահը:

Երեց Քրիստոֆերսոնը, նախքան որպես Եկեղեցու լիաժամկետ Բարձրագույն Իշխանություն կանչվելը, եղել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Չառլոտ քաղաքի Նեյշնս Բանկի (NationsBank) ընկերության (այժմյան` Bank of America) գլխավոր խորհրդատուն: Նախկինում նա եղել է Թենեսսի նահանգի Նեշվիլ քաղաքի Կոմերս Յունիոն Բանկի (Commerce Union Bank) փոխնախագահը և գլխավոր խորհրդատուն, որտեղ նա ակտիվ էր նաև համայնքային գործերում և միջդավանական կազմակերպություններում: 1975-80թթ. Երեց Քրիստոֆերսոնը որպես ԱՄՆ-ի շրջանային դատավոր Ջոն Ջ. Սիրիկայի (1972-74թթ.) գործավար աշխատելուց հետո զբաղվել է իրավաբանական պրակտիկայով Վաշինգտոնում, Կ. Շ.:

Նա ծնվել է Յուտա նահանգի Փլեզանթ Գրով քաղաքում, միջնակարգ կրթությունը ստացել է Նյու Ջերսիում, ստացել է բակալավրի աստիճան Բրիգամ Յանգի Համալսարանում, որտեղ նա ստանում էր Էդվին Ս. Հինքլիի կրթաթոշակ, իսկ իրավաբանական կրթությունը ստացել է Դյուկի Համալսարանում:

Ի թիվս այլ կոչումների, նա ծառայել է Եկեղեցում որպես Տարածաշրջանի Ներկայացուցիչ, ցցի նախագահ և եպիսկոպոս: Երիտասարդ տարիքում, նա ծառայել է որպես միսիոներ` Արգենտինայում:

Երեց Քրիստոֆերսոնը և իր կինը`Քեթրին Ջեյկոբ Քրիստոֆերսոնը, ունեն հինգ երեխա:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.