Նորություններ

Առաջին Նախագահությունը հրապարակում է 2020 թվականի Սուրբ ծննդյան ուղերձը

27 նոյեմբերի 2020 թ․ (Սոլթ Լեյք Սիթի) Նորությունների թողարկում

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին նախագահությունը, ի դեմս՝ նախագահ Ռասսել մ. Նելսոնի, նախագահ Դալլին Հ․ Օուքսի և նախագահ Հենրի Բ. Այրինգի, նոյեմբերի 27-ին՝ ուրբաթ օրը, հրապարակել են Սուրբ ծննդյան հետևյալ ուղերձը։ Այն տարածվել է Եկեղեցու հաղորդակցման մի քանի կապուղիներով.

Սուրբ ծննդյան իրական ոգին ստանում ենք Քրիստոսի շնորհիվ։

Սուրբ ծննդյան իրական ոգին կարելի է գտնել հրեշտակի ավետիսում։  «Այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը»  (Ղուկաս 2․11)։

Սուրբ ծննդյան իրական ոգին Հիսուսի՝ «իրար սիրէք, ինչպէս որ ես ձեզ սիրեցի» կոչի մեջ է (Հովհաննես 15.12):

Եվ Սուրբ ծննդյան իրական ոգին կարելի է գտնել Իր որդուն ներկայացնելու Հոր խոսքերի մեջ։ «Ահա իմ Սիրելի Որդին,որից ես շատ գոհ եմ, որով ես փառավորեցի իմ անունը, լսե՛ք նրան» (3 Նեփի 11․7)։

Մենք հրավիրում ենք բոլորին, որպեսզի այս օրերին փնտրեն և կիսվեն Սուրբ ծննդյան իրական ոգով և լսեն Նրան՝ Հիսուս Քրիստոսին, աշխարհի Խաղաղության Իշխանին և Աշխարհի լույսին:

                   
                 

© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
    

 

Առաջին նախագահությունն իր ամենամյա Սուրբ ծննդյան հոգևոր հավաքի հեռարձակումը կանցկացնի 2020 թվականի դեկտեմբերի 6-ին՝ կիրակի օրը, ժամը 18:00-ին։

Ծրագիրը կներառի Եկեղեցու Բարձրագույն իշխանությունների և Բարձրագույն պաշտոնյաների կողմից Քրիստոսակենտրոն ուղերձներ։ Երաժշտությունը լինելու է Թաբերնաքլ երգչախմբի և Տաճարային հրապարակի նվագախմբի նախորդ Սուրբ ծննդյանը նվիրված հոգևոր հավաքներից:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.