Sitestest01.jpg
Նորություններ

Սրբազան վայրերի և պատմական փաստաթղթերի պատասխանատվությունը և սեփականությունը փոխանցվում է Հիսուս Քրիստոսի եկեղեցուն

Ձեռքբերումների թվում են Կիրթլենդի տաճարը, պատմական շինություններ Նավու քաղաքում և Ջոզեֆ Սմիթի Աստվածաշնչի թարգմանության ձեռագրերը։

2024 թվականի մարտի 5-ին, երեքշաբթի օրը, հրապարակվել է համատեղ հայտարարություն Քրիստոսի Համայնքի և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից: Անգլերեն լեզվով թողարկվել է Հաճախակի տրվող հարցեր և հավելված բաժինը։

{{image_01|X}}

Այսօր՝ 2024 թվականի մարտի 5-ին, երեքշաբթի օրը, Կիրթլենդի տաճարի, Նավուի մի քանի պատմական շինությունների, ինչպես նաև տարբեր ձեռագրերի ու հնագույն նմուշների պատասխանատվությունը և սեփականությունը Քրիստոսի Համայնքից պաշտոնապես փոխանցվել են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն՝ համաձայնեցված գումարի դիմաց։ Մենք միասին կիսում ենք հետաքրքրությունը և ակնածանքը այս պատմական վայրերի և իրերի նկատմամբ և պարտավորվում ենք դրանք պահպանել ապագա սերունդների համար:

Այս ուղենշային համաձայնագրին նախորդող քննարկումները սկսվել են 2021 թվականի հունիսին։ «Ակտիվների այս փոխանակումը կարևոր է մեր եկեղեցու համար», - ասել է Սթիվեն Մ. Վեազեյը՝ Քրիստոսի համայնքի նախագահը: «Օժտումների ավելացված ֆինանսավորման միջոցով Քրիստոսի Համայնքը կունենա ավելի մեծ կարողություն՝ հետամուտ լինելու մեր առաքելության առաջնահերթություններին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ շարունակելով իրականացնել աստվածայնորեն նախագծված նպատակները Ինդիփենդենսի մեր տաճարում (Միսսուրի)»:

«Մեզ համար մեծ պատիվ է ստանձնել այս սուրբ վայրերի, փաստաթղթերի և հնագույն նմուշների խնամակալությունը», - ասել է Ռասսել Մ. Նելսոնը՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահը: Մենք շնորհակալություն ենք հայտնում Քրիստոսի համայնքի մեր ընկերներին մինչ այս պահը այս պատմական գանձերը պահպանելու գործում իրենց մեծ հոգատարության և համագործակցության համար: Մենք պարտավորվում ենք անել նույնը»:

Կիրթլենդի տաճարը կմնա պատմական շինություն: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին նախատեսում է այն անվճար վերաբացել 2024 թվականի մարտի 25-ին՝ հանրային շրջայցերի համար: Նմանապես` Նավու քաղաքում Սմիթների ընտանեկան ամառանոցը (Smith Family Homestead), առանձնատունը (Mansion House) և կարմիր աղյուսից խանութը (Red Brick Store) նույնպես անվճար կվերաբացվեն 2024 թվականի մարտի 25-ին՝ տարվա ընթացքում հանրային շրջայցեր կազմակերպելու համար: Գործարքի, ակտիվների և պայմանագրում ներառված այլ կետերի մասին լրացուցիչ մանրամասներ կներկայացվեն առաջիկայում:

Պատմական փոխանցումը ընդգծում է կրոնական և մշակութային ժառանգությունը պահպանելու և աշխարհում զարգացման և ծառայության համապատասխան հնարավորություններ ստեղծելու մեր երկարամյա ջանքերը:

Քրիստոսի համայնքը միջազգային կրոնական համայնք է, որի նպատակն է անկեղծ կապեր հաստատել միմյանց և Աստծո հետ: Այն ձգտում է վերականգնել Քրիստոսի խաղաղությունը երկրի վրա և մարտահրավեր նետել անարդար համակարգերին, որոնք նվազեցնում են մարդկային արժեքը: Քրիստոսի համայնքը հաստատում է յուրաքանչյուր մարդու ներքին արժեքը և ապահովում է պատկանելու տեղ, սիրվելու և գնահատվելու, հոգևորապես աճելու և նպատակի բացահայտում, որը կարող է փոխել կյանքերն ու համայնքները:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, որը համաշխարհային կրոն է, ուսուցանում է, որ մեր Երկնային Հայրը և Նրա Որդի Հիսուս Քրիստոսը մեր օրերում կրկին կանչել են կենդանի մարգարե և վերականգնել քահանայության իշխանությունը և ուխտերը՝ օրհնելու ընտանիքներին և անհատներին ուրախությամբ: Անդամները ձգտում են ապրել և կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանով, հոգ տանել կարիքավորների մասին և միավորել ընտանիքները հավերժության համար: Նրանք արժևորում են Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը որպես սուրբ գրություն:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.