EasterMessageFP2024.jpeg
Նորություններ


Առաջին Նախագահության Սուրբ Զատիկի ուղերձը

Այս Սուրբ Զատիկի տոներին մենք հրավիրում ենք ձեզ խորհել Փրկչի քավիչ զոհաբերության և փառավոր Հարության մասին, որոնք օրհնում են մեզ բոլորիս:

Մեր Քավիչ Հիսուս Քրիստոսի միջոցով մենք ստանում ենք հույսի այս ուղերձը. «Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվեք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին» (Հովհաննես 16.33): Փրկիչը խոստանում է, որ եթե մենք պահենք Նրա պատվիրաններն ու արարողությունները, մենք կունենանք «խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք գալիք աշխարհում» (Վարդապետություն և Ուխտեր 59.23):

Մենք վկայում ենք, որ Հիսուս Քրիստոսն ապրում է: «Նա հարություն առավ» (Մատթեոս 28․6) Նրա շնորհիվ մենք կարող ենք առաջնորդվել և զորանալ, երբ կրում ենք մահկանացու կյանքում մեր առջև ծառացած բեռները: Փրկչի քավիչ զոհաբերության հանդեպ մեր հավատքի շնորհիվ մեղքի կապերը չեն կարող մեզ պահել, և այն փորձությունները, որոնց մենք բախվում ենք կյանքում, հարատև զորություն չեն ունենա մեզ վրա: «Մահվան խայթը կուլ է գնացել Քրիստոսում» (Մոսիա 16.8):

Russell M. Nelson
Dallin H. Oaks
Henry B. Eyring

Առաջին Նախագահություն

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.