Նորություններ

Սուրբ Զատիկին նվիրված նոր՝ «Քավիչը» համերգը, ներկայացնում է Քրիստոսի կյանքն ու ծառայությունը նվիրական երաժշտության և ոգեշնչված արվեստի միջոցով

Համերգը եթեր կհեռարձակվի մարտի 26-ից և հասանելի կլինի մինչև ապրիլի կեսերը

Սուրբ Զատիկին նվիրված նոր համերգը նշում է մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի կյանքն ու ծառայությունը․ այն պատրաստվել է Եվրոպայի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից և եթեր կհեռարձակվի 2023 թվականի մարտի 26-ից: Ծրագիրը, որը վերնագրված է «Քավիչը», հնչում է երաժշտություն Ջենի Օուքս Բեյքերի համանուն ալբոմից և վերջերս նկարահանվել է նրա, ինչպես նաև երիտասարդական նվագախմբի և երգչախմբի հետ՝ Յուտա նահանգի Գոշեն քաղաքում: Դա այն նույն բեմահարթակն է, որտեղ տարիներ առաջ նկարահանվել է աստվածաշնչյան տեսանյութերի շարքը։

Երեց Հանս Թ. Բոմը, ով Եկեղեցու ղեկավարն է Հյուսիսային Եվրոպայի տարածքում, ասել է. «Սա առաջին դեպքն է, երբ Եվրոպայում Եկեղեցին համերգ է կազմակերպում հատուկ Սուրբ Զատկի տոնի համար: Գեղեցիկ երաժշտության, հզոր պատկերների և աշխարհահռչակ եվրոպացի նկարիչների արվեստի գործերի միաձուլումը լրացուցիչ նշանակություն է տալիս այս յուրահատուկ տոնին։ Մենք հուսով ենք, որ դիտելով այն՝ Եկեղեցու անդամներն ու ընկերները կոգեշնչվեն, ինչպես նաև կմեծանա Հիսուս Քրիստոսին հետևելու և աշխարհի համար դրական ազդեցություն ունենալու նրանց ցանկությունը»:

Յուրաքանչյուր երաժշտական համարից առաջ կներկայացվի եվրոպացի նկարիչների քրիստոսակենտրոն արվեստի գործերից որևէ մեկը։ Կներկայացվեն Լեոնարդո դա Վինչիի, Կարլ Բլոխի, Անժելիկա Կաուֆմանի, Հենրիխ Հոֆմանի, Ֆրանցիսկո դե Զուրբարանի, Բերտել Թորվալդսենի, Սիմոնի Դյուիի և այլոց գլուխգործոցները։ Ծրագրի հաղորդավարը կլինի շվեդ հանդիսավար Լուի Հերեն՝ Դանիայի Ֆրեդերիկսբորգ ամրոցից, որտեղ գտնվում է հայտնի Կարլ Բլոխի պատկերասրահը: Իր եղբայրների հետ նա 1984 թվականին հաղթել է Եվրատեսիլ երգի մրցույթում։

Անդրադառնալով համերգին՝ Լուի Հերրին նշել է, որ հավատում է, որ ամեն բարի և առաքինի բան մատնանշում է Քրիստոսին։ «Մեզ պարզապես երբեմն պետք է հիշեցնել այդ մասին։ Զատկի այս համերգն այդ հիշեցումներից մեկն է։ Ինձ համար իսկապես պատիվ է մասնակցելու այս նկարահնմանը՝ ներկայացնելով պաշտամունքային արվեստի գործեր, որոնք հիշեցնում են մեզ, թե ով է մեր Տերն ու Փրկիչը հանդիսանում մեզ համար և օգնում է մեր ուշադրությունը կենտրոնացնել Նրա բուժիչ զորության վրա»,- եզրափակել է նա:

Ջենի Օուքս Բեյքերն ասել է, որ ինքը նույնպես մեծապես օրհնված է զգում՝ Փրկիչ Հիսուս Քրիստոսին նվիրված այս նկարահանման մասնակցելու համար: «Ես շատ երախտապարտ եմ, որ կարող եմ նվագել այս ոգեշնչված երաժշտությունը, որը գրել և մշակել է Կուրտ Բեստորը՝ որպես Փրկչի կյանքը պատկերող տեսարանների սաունդթրեք: Հուսով եմ, որ այս նկարահանումը բոլորին հնարավորություն կտա զգալ Հոգին և նրանց ավելի կմոտեցնի Հիսուս Քրիստոսին»:

Համերգի ձևաչափը և դիտման եղանակները

Համերգը նկարահանվել է անգլերենով և կներկայացվի 31 լեզուներով։ Համերգը հասանելի կլինի Երկրի տեղական կայքում, YouTube-ում և Facebook-ում՝ 2023 թվականի մարտի 26-ից (կիրակի օրը՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով երեկոյան ժամը 18։00-ին) մինչև 2023 թվականի ապրիլի կեսերը։

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.