Նորություններ

Անա Մարիա Բոնի Հերնանդեսը կանչվել է ներկայացնելու Եկեղեցին Միավորված ազգերի կազմակերպությունում:

Քույր Անա Բոնին առաջին եվրոպացի անդամն է, որը կանչվել է ներկայացնելու Եկեղեցին ՄԱԿ-ի «Կանանց կարգավիճակի հանձնաժողով» ՀԿ-ում (Ժնև)

Քույր Անա Մարիա Բոնի Հերնանդեսը վերջերս կանչվել է որպես Եկեղեցու նոր ներկայացուցիչ «Կանանց կարգավիճակի հանձնաժողով» ՀԿ-ում (Ժնև, Շվեյցարիա): Անա Բոնին, ով ծնունդով Իսպանիայից է, Եկեղեցու առաջին եվրոպացի անդամն է, ով ստացել է այս հանձնարարությունը և կփոխարինի Քույր Քերոլ Մակքոնկիին, ով երկար տարիներ ծառայել է այդ պաշտոնում: Քույր Անա Բոնին անմիջապես կստանձնի այս նոր պարտականությունը:

Քույր Մաքքոնկին, ով այժմ ազատվել է այդ պաշտոնից, ասել է․ «Ծառայելով Վերջին Օրերի Սրբերի Բարեգործական Կազմակերպության ներկայացուցիչ Ժնևի «Կանանց կարգավիճակի հանձնաժողով» ՀԿ-ի փոխնախագահի պաշտոնում, ես վայելում էի ականավոր կանանց հաճելի ընկերակցությունը, որոնք ներկայացնում էին ոչ կառավարական տարբեր կազմակերպությունների, և որոնք պաշտպանում էին կանանց և աղջիկների ֆիզիկական, սոցիալական, էմոցիոնալ և հոգևոր բարեկեցությունը և առաջընթացը»:

Կանանց կարգավիճակի հանձնաժողովը խթանում է աշխարհի կանանց և աղջիկների իրավունքների, գենդերային հավասարությունը, առաջխաղացումն ու պաշտպանությունը։ Ժնևի CSW ՀԿ-ն ներառում է ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված մոտ 40 ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների) ներկայացուցիչներ, որոնք խորհրդատվական կարգավիճակ ունեն Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհրդում: Եկեղեցին այդ կազմակերպություններից մեկն է՝ Վերջին Օրերի Սրբերի բարեգործական կազմակերպությունների միջոցով:

Անա Բոնին ծնվել է Մադրիդում (Իսպանիա)։ Նրա ծնողները տեղի Եկեղեցում ռահվիրաներ էին, որոնք միացել էին 1976 թվականին: Նրա մայրը Անային և նրա եղբորը՝ Սիլվիային, սովորեցրել է միշտ ծառայել Տիրոջը՝ անկախ կյանքի դժվարություններից: «Մենք մեծապես օրհնված էինք, որ ճանաում էինք Հիսուս Քրիստոսի ավետարանը վաղ տարիքից», - հիշում է նա: Ընտանիքը տեղափոխվել է Շվեյցարիայի Ժնև քաղաքը 1982 թվականի ամռանը։

Անա Բոնին 1997 թվականին ամուսնացել է իր ամուսնու՝ Մարտին Բոնիի հետ, ով Բուենոս Այրեսից է (Արգենտինա)։ Նրանք ունեն չորս զավակ՝ երեք տղա և մեկ դուստր։ Նրանց որդին՝ Լուիսն արդեն մահացել է։ Խորհելով իր և իր ընտանիքի ունեցած այդ փորձառության մասին, նա ասում է. «Դա մի յուրահատուկ փորձառություն էր, որը թույլ տվեց մեզ զգալ մեր Երկնային Հոր մեծ սերը, սովորել և զգալ, թե ինչպես է բարակում այն վարագույրը, որը բաժանում է այս մահկանացու թագավորությունը երկնքից և անջնջելի հույզեր պարգևում ողջ հավերժության համար»: Նրանց ավագ որդին՝ Ադամը, ամուսնացած է, իսկ մյուս երկու զավակները՝ Բեատրիզն ու Դեյվիդը, շարունակում են ապրել իրենց հետ։

Հատուկ հանձնարարությունը բոլորովին անակնկալ էր ընտանիքի համար։ «Ես շատ երախտապարտ եմ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի սերը զգալու և նրա համար, որ կարող եմ ծառայել Նրան՝ իմ ողջ սիրով և ցանկությամբ», - մատծել էր նա: Նա կարծում է, որ իր կյանքը պատրաստել է իրեն ավելի լավ հասկանալու նոր պատասխանատվությունը: «Իմ դերը՝ որպես կնոջ և մոր, եղել է, կա և միշտ կլինի այն մեկը, որն ինձ ամենաշատը կսովորեցնի այն կատարյալ և խորը սիրո մասին, որը Երկնային Հայրը տածում է իր զավակներից յուրաքանչյուրի հանդեպ», - եզրափակում է նա:

Ռայան Կոչը, ով ղեկավարում է Միավորված ազգերի կազմակերպության աշխատանքը Եկեղեցու անունից, բացատրում է այն աշխատանքի կարևորությունը, որին կմասնակցի Քույր Անա Բոնին: «Որպես միջազգային կազմակերպություններ՝ Միավորված ազգերի կազմակերպությունը և Եկեղեցին շահում են՝ ստանալով բազմաթիվ ձայներ ամբողջ աշխարհից: Քույր Անա Բոնին օժտված է հավատքի, ավետարանի մասին գիտելիքի և համայնքում աշխատելու կատարյալ համադրությամբ՝ Եկեղեցու անունից հաղորդակցվելու, մարդկանց հետ կապ հաստատելու և կանանց և աղջիկների դերն ամբողջ աշխարհում բարձրացնելու համար»:

Մտորելով իր ներկայիս պատասխանատվության մասին Քույր Անա Բոնին հաստատում է, որ այս երկրի վրա յուրաքանչյուր մարդու և հատկապես` Աստծո առանձնահատուկ դուստրերի համար, աստվածային արժեքի գիտակցումը զարմանալի և խորիմաստ հոգևոր արկած է: «Ես կցանկանայի ի զորու լինելու աջակցել այս աշխարհի բոլոր կանանց և իմ ողջ սիրով նպաստել նրանցից յուրաքանչյուրի բարօրությանը»:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.