Նորություններ

Ընտանեկան պատմության գրադարանն այժմ կոչվում է FamilySearch գրադարան

Սոլթ Լեյք Սիթիի Տաճարային հրապարակում գտնվող Ընտանեկան պատմության գրադարանն այժմ հայտնի է որպես FamilySearch գրադարան: Ինչպես նաև Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 5700-ից ավել ընտանեկան պատմության կենտրոններն ամբողջ աշխարհում այժմ կոչվում են FamilySearch կենտրոններ:

FamilyHistoryLibrarySLC01
FamilyHistoryLibrarySLC01
FamilySearch գրադարանը Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Այս փոքրիկ փոփոխությունները հիշեցնում են այս շենքերից յուրաքանչյուրում առկա բազմաթիվ կարևոր և անվճար ծագումնաբանական ռեսուրսների մասին:

Ընտանիքը կարևոր տեղ է զբաղեցնում Հիսուս Քրիստոսի Եկեղեցում և Աստծո երջանկության ծրագրում: Մենք հրավիրում ենք ձեզ այցելել FamilySearch գրադարան կամ ձեր տարածքի FamilySearch կենտրոն՝ բացահայտելու ձեր արմատները և այն, թե ինչպես են ձեր նախնիները կերտել ձեր ներկան: Ձեզ ցույց կտան անհատական մոտեցում, թույլ կտան կիրառել տեխնոլոգիաները և դիտել բացառիկ գրառումները:

Աշխատանքային ժամերը իմանալու համար և ձեզ մոտ գտնվող FamilySearch կենտրոն գտնելու համար այցելեք FamilySearch գրադարանի կայքը։

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.