Նորություններ

Նվիրագործվել է Փրայայի տաճարը (Քաբո Վերդե)

Կղզի պետության առաջին տաճարը Եկեղեցու 173-րդ գործող տաճարն է

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը նվիրագործեց Պրայայի տաճարը (Քաբո Վերդե) 2019թ. հունիսի 19-ին (կիրակի): Տաճարը, որը գտնվում է մայրաքաղաք Պրայայում՝ Սանտյագո կղզում, երկրի առաջին տաճարն է և Եկեղեցու 173-րդ տաճարը աշխարհում։

Նախքան նվիրագործումը Երեց Անդերսենը կատարեց անկյունաքարի տեղադրման խորհրդանշական արարողությունը, որը նշանակում է, որ շինարարությունն ավարտված է, և նոր տաճարը պատրաստ է նվիրագործմանը: Անկյունաքարի հետևում կան պատմական փաստաթղթեր, արտեֆակտներ (hին մշակույթի առարկաներ) և վկայություններ Կաբո Վերդեի Եկեղեցու անդամների կողմից։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Անդերսենին միացան երեց Ռուբեն Վ. Ալիոն՝ Եվրոպայի Կենտրոնական Տարածքի Նախագահության երկրորդ խորհրդականը, Երեց Քևին Ռ. Դունկանը՝ Տաճարի բաժանմունքի գործադիր տնօրենը, և Տարածքային Յոթանասունական երեց Ռոզվելտ դե Պինա Թեյշեյրան: Նրանց ուղեկցում էին իրենց կանայք։

Պրայայի տաճարը կառուցելու ծրագրերի մասին Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարեց 2018 թվականի հոկտեմբերի 7-ին: Հիմնարկեքի արարողությունը տեղի ունեցավ 2019 թվականի մայիսի 4-ին:

Տաճարի արտաքին տեսքը տաք գույն ունի՝ պորտուգալական կրաքարի որոշ դեկորատիվ դետալներով: Դա առանձին շինություն է՝ պարզ գծերով, և համապատասխանում է Կաբո Վերդեի ավանդական կրոնական շինությունների մեծամասնությանը:

2022 թ. հունիսի 18-ին՝ նվիրագործմանը նախորդող շաբաթ օրը, Եկեղեցու երիտասարդները մասնակցեցին Եկեղեցու ղեկավարների հետ հոգևոր հավաքին, որը տեղի ունեցավ տաճարին կից հավաքատանը:

Երեք շաբաթ շարունակվող բաց դռների ընթացքում ավելի քան տասը հազար մարդ այցելեց և շրջեց տաճարում: Նրանց թվում էին՝ կրոնական առաջնորդները, համայնքի ղեկավարները և տաճարի մոտ ապրող բնակիչները, ինչպես նաև Եկեղեցու անդամները: Տաճար այցելած բարձրաստիճան պաշտոնյաների թվում էին՝ Կաբո Վերդեի Հանրապետության նախագահ Խոսե Մարիա Նևեսը և վարչապետ Ուլիսես դե Կորեյա Է. Սիլվան:

Ներկայումս Կաբո Վերդեի 41 համայնքներում կան Եկեղեցու ավելի քան 16000 անդամներ, որոնցից շատերը երկրորդ և երրորդ սերնդի Վերջին Օրերի Սրբեր են: Առաջին միսիոներները Կաբո Վերդե ժամանեցին 1989 թվականին:

Վերջին Օրերի Սրբերի տաճարները տարբերվում են հավաքատներից, որտեղ անդամները հավաքվում են կիրակնօրյա երկրպագության համար: Տաճարները համարվում են «Տիրոջ տներ», որտեղ Հիսուս Քրիստոսի ուսմունքները վերահաստատվում են ամուսնության, մկրտության և այլ արարողությունների միջոցով, որոնք միավորում են ընտանիքները հավերժության համար: Տաճարի ներսում անդամները ավելին են սովորում կյանքի նպատակի մասին և ուխտեր կապում՝ Հիսուս Քրիստոսին և իրենց մերձավորներին ծառայելու համար:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.