Նորություններ

Այն վերադառնո՜ւմ է։ RootsTech 2023 միջոցառումը կլինի առցանց և անձամբ այցելելու ձևաչափով

RootsTech-ը, որն ընտանեկան պատմության աշխարհի ամենամեծ հավաքն է, 2023 թվականին կվերադառնա և անձամբ այցելելու ձևաչափով կլրացնի Սոլթ Լեյք Սիթիում կայանալիք իր զանգվածային հեռավար համաժողովը: Ձեր օրացույցներում նշեք 2023 թվականի մարտի 2-4-ը, որպեսզի միանաք առցանց և անձամբ այցելող միլիոնավոր մասնակիցներին՝ լսելու ոգեշնչող հիմնական ելույթներ, ուսուցողական դասեր, նորարարական տեխնոլոգիաների մասին և, ամենակարևորը, այն հնարավորության մասին, թե ինչպես են մարդիկ կապվում իրենց անցյալ, ներկա, և ապագա ընտանիքների հետ։

RootsTech 2023 01
RootsTech 2023 01
RootsTech 20232022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

FamilySearch-ն ուրախ է շարունակել RootsTech-ին հյուրընկալելու ժառանգությունը՝ ընտանիքները միավորելու ջանքերում: 2023 թվականի իրադարձությունը նշում է այս համաշխարհային հավաքի 13-րդ տարին: 2022 թվականին ավելի քան 3 միլիոն մարդ է մասնակցել հեռավար կարգով։ Ի սկզբանե, նորարարությունը եղել է RootsTech-ի առաջնորդող սկզբունքը: Ամեն տարի միջոցառման կազմակերպիչները հարմարեցնում են ծրագիրը, որպեսզի գրավեն մարդկանց ամբողջ աշխարհում և տեղեկացված պահեն նրանց: 2023 թվականի միջոցառման նպատակը նույնը կլինի։

«Մենք պարտավոր ենք շարունակ սովորել և զարգանալ», - ասել է Ջեն Ալենը՝ RootsTech-ի միջոցառումների տնօրենը: «Մենք մշտապես փնտրում ենք նոր գաղափարներ, որոնք կընդլայնեն հետաքրքրության շրջանակը և կստեղծեն գրավիչ և կրթական փորձառություն RootsTech-ի մասնակիցների համար»:

2023 թվականի միջոցառման հյուրերը կլինեն խոսնակներ ամբողջ աշխարհից, ովքեր ելույթ կունենան ծագումնաբանությանը առնչվող մի շարք թեմաների մասին: RootsTech 2023-ի մասին դեռ շատ հայտարարություններ կարվեն, բայց Ալենն ասաց, որ հեռավար փորձառությունը կմնա անվճար և բաց բոլորի համար ամբողջ աշխարհում: Անձամբ այցելությամբ միջոցառումը կունենա գրանցման հետ կապված ծախսեր (արժեքը որոշման ենթակա է), որի ժամանակ կներկայացվեն բացառիկ դասեր՝ ընդլայնված հնարավորություններով, ինչպիսիք են կենդանի հարցուպատասխանը, խորացված սեմինարները և թեմատիկ ուսումնասիրությունները: Բացի այդ, անձամբ այցելությամբ միջոցառման ժամանակ մասնակիցները կունենան շփման եզակի փորձառություններ և, իհարկե, մուտք կգործեն ինտենսիվ էքսպո սրահը, որը նախկին RootsTech մասնակիցների սիրելին է:

Ալենն ասաց, որ մասնակիցները կվայելեն ընտանեկան կապերը բացահայտելու անգնահատելի փորձառություններ, անկախ նրանից՝ նրանք հաճախում են հեռավար, թե՝ անձամբ: «Մենք ուրախ ենք շարունակելու ծառայել միլիոնավոր մարդկանց, ովքեր ամեն տարի հաճախում են հեռավար կարգով, և անհամբեր սպասում ենք նրանց, ովքեր անձամբ կմասնակցեն Սոլթ Լեյք Սիթիում»:

Լրացուցիչ տեղեկությունների կամ թարմացումներին գրանցվելու համար այցելեք RootsTech.org։ Գտեք և տարածեք այս նորությունների թողարկումները առցանց՝ FamilySearch Newsroom-ում։

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.