Նորություններ

Եվրոպայի Վերջին Օրերի Սրբերը ավելի քան 900 տոննա սնունդ են նվիրաբերում Ուկրաինային

Ուկրաինայում մատակարարման ուշացումները և սննդի պակասը՝ պարենամթերքի հրատապ անհրաժեշտություն են ստեղծում

Ուկրաինայի հակամարտության բազմաթիվ տհաճ հետևանքներից մեկը մատակարարումների ծանրաբեռնվածությունն է մի շարք ապրանքների, հատկապես պարենային հիմնական ապրանքների համար: Այս ընդհատումներն ազդել են Ուկրաինայի սովորական քաղաքացիների վրա և դրա պատճառով նրանք դժվարությամբ են ձեռք բերում բազմաթիվ հիմնական անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում՝ պատրաստի պահածոներ, մանկական սնունդ, ալյուր, մակարոնեղեն և բրինձ:

Ուկրաինայի փոխվարչապետի խորհրդականի հետ պատահական ծանոթյունից հետո, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին սննդամթերքով օգնելու օգնություն է առաջարկել՝ հրատապ սննդամթերք մատակարարելու Ուկրաինայի ժողովրդին:

«Երբ կառավարության այս խորհրդականը սկզբում կապ հաստատեց ինձ հետ, մենք նրան ծանոթացրեցինք մեր Մարդասիրական ծառայության թիմի հետ, և նա շատ տպավորված էր», - ասել է Օլեքսեյ Խակալենկոն, ով աշխատում է որպես Եկեղեցու Տարածաշրջանային ղեկավար և վերահսկում է Եկեղեցու մարդասիրական ջանքերը Ուկրաինայում: «Որքան ավելի շատ էր իմանում, նա ավելի ու ավելի էր խանդավառվում սննդի նվիրատվության այս բազմակողմանի ծրագրում Եկեղեցու հետ համագործակցելու հարցում»:

Ուկրաինայի կառավարության հետ համագործակցելով, Եկեղեցին նախաձեռնել է առաջին օգնության ծրագիր, ըստ որի նա անհրաժեշտ պարենամթերք կմատակարարի մոտակա երկրների՝ Լեհաստանի և Ռումինիայի պարենային կենտրոններ և պահեստներ։ Որից հետո Ուկրաինայի պետական կառույցները իրենց հաստատված տրանսպորտային ցանցի միջոցով սննդամթերքը կառաքեն Ուկրաինայի որոշակի վայրեր և կբաժանեն այն։ Կառավարության բեռնափոխադրումների հիմնական նպատակն է եղել սնունդ մատակարարել Ուկրաինայի այն տարածքներին և համայնքներին, որոնք ամենաշատն ունեն դրա կարիքը։

Այս մարդասիրական համակարգված ջանքերը բարդ էր և նյութատեխնիկական առումով դժվար: Դանիել Գարսիան, ով Եվրոպայի տարածաշրջանում Եկեղեցու գնումների բաժնի գնորդն է, մեկնաբանել է, որ «մեզ համար ամեն օր դժվար էր գտնել մատակարարների, ովքեր ունեին ապրանքացուցակ, որոնք մենք կարող էինք գնել, և ովքեր կարող էին առաքել նեղ ժամկետում: Վառելիքի բարձր արժեքը նույնպես խոչընդոտ է հանդիսացել, որի արդյունքում հետաձգվել են առաքումները և ավելացել են տրանսպորտային ծախսերը»:

Մատակարարներ ենք գտել և նրանց հետ կապ հաստատել շատ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Իսպանիայում, Լեհաստանում և Ռումինիայում: Հիմնական պահանջը նկատելի կարճ ժամանակահատվածում մեծ քանակությամբ սննդամթերք մատակարարելու նրանց կարողությունն էր:

Գարսիան եզրափակել է․ «Պարենամթերքի մատակարարման գործընթացին խոչընդոտում էին նաև լեզվական խնդիրները։ Մի քանի դեպքերում ամբողջ հաղորդակցությունը ստիպված էինք իրականացրել Google translate-ի միջոցով:

Առաջին օգնության փոխադրումները կատարվել են ութ շաբաթվա ընթացքում՝ 2022 թվականի ապրիլ և մայիս ամիսներին: Եկեղեցին այդ ընթացքում առաքել է ավելի քան 1000 կապ սննդամթերք: Ուկրաինայի ժողովրդին ավելի վաղ տրամադրված օգնության հետ միասին՝ նրանց տրամադրված Եկեղեցու մարդասիրական նվիրատվությունները կազմում են ավելի քան 900 տոննա պարենամթերք և այլ պարագաներ:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.