Նորություններ

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներները մոբիլիզացնում են գյուղը

Նկարում. ուսանող կատարողներից մեկը և երեց ու քույր Սթրինգհեմները՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներները, մեծարվում են Կոլիչանի դպրոցի վերանորոգման տոնակատարության ժամանակ:

Գյուղի ղեկավարներն ու ընկերները նշում են Կոլիչանի դպրոցի վերանորոգման ավարտը:

Ուրախ դպրոցականները հավաքվել են իրենց նոր վերանորոգված դպրոցի շենքի դիմաց։

Նկարում. ուսանող կատարողներից մեկը և երեց ու քույր Սթրինգհեմները՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներները, մեծարվում են Կոլիչանի դպրոցի վերանորոգման տոնակատարության ժամանակ:2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Սկոպյեի բարձունքներում գտնվող Բալկանյան բլուրների վրա կա մի փոքրիկ գյուղ, որը կոչվում է Կոլիչան: 1940-ական թվականներից գյուղի երեխաներն այնտեղ սովորում են մի փոքրիկ նախակրթարանում։ Դպրոցի վեց դասասենյակները ջեռուցվում էին առանձին փայտի վառարաններով, որոնք ամեն առավոտ վառում էր դպրոցի պահակը: Ժամանակի ընթացքում պատերն ու առաստաղները ծխից մրոտվել էին, իսկ դասարանների օդը ամեն օր լցվում էր ծխով։

Վնասված էր նաև դպրոցի շինությունը, իսկ հիմքի վրա կային վտանգավոր ճեղքեր։ Պատերի ծեփը թե՛ ներսից, թե՛ դրսից վնասվել էր ու թափվել։ Մեծ ծավալի աշխատանք էր պետք, որպեսզի դպրոցը ապահով վայր դառնար ամեն օր սովորելու եկող երեխաների համար:

Երեց և քույր Սթրինգհեմները՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներները, նկատեցին անառողջ իրավիճակը, մոտեցան դպրոցի տնօրենին և հարցրին, թե նա ինչ կցանկանար, որ իրենք անեին: Տնօրենը խոնարհաբար ասաց. «Կարո՞ղ եք օգնել մեզ ներկել դասարանները՝ ծխի հետքերից ազատվելու համար»: Միսիոներները պատասխանեցին. «Մենք կարծում ենք՝ կարող ենք դա անել, բայց ավելի լավ չէ՞ր լինի փոխարինել նաև հին փայտի վառարանները»։

Հույսը դեմքին՝ տնօրենը հարցրեց. «Դուք կարո՞ղ եք դա անել»:

Այնուհետև, նայելով դասասենյակի պատուհանից, միսիոներները բլրի ներքևում նկատեցին մի փոքրիկ կացարան և հարցրին, թե արդյոք դա դպրոցի զուգարանն է: Նրանք գնացին ցեխոտ արահետով՝ ստուգելու զուգարանների վիճակը: Այնտեղ ընդամենը երկու անցքեր էին գետնին՝ առանց ձեռքերը լվանալու համար անհրաժեշտ հոսող ջրի:

Աշխատելով տեղի ընտանիքների հետ՝ միսիոներները որոշեցին օգնել նորոգել դպրոցը երեխաների համար: Այն, ինչ սկսվեց որպես փոքր նախագիծ՝ մի քիչ ներկով ու մի քանի նոր օդորակման համակարգերով, վերածվեց գյուղական հրաշքի:

Երեխաների ընտանիքները սկսեցին գալ և օգնել։ Երբ համայնքի ղեկավարն իմացավ, թե ինչ է կատարվում դպրոցում, գտավ տեղական ինքնակառավարման լրացուցիչ ֆինանսավորում` անհրաժեշտ ծրագրերին օգնելու համար: Նա և ամբողջ գյուղը ներդրում կատարեցին՝ իրենց դպրոցը երեխաների ուսման ապահով ու երջանիկ վայր դարձնելու համար: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նվիրատվություններով միսիոներները փայտի վառարանները փոխարինեցին պատից կախված օդորակման սարքերով և ներկեցին դասասենյակները:

Հետո սկսեցին նոր լոգարանների կառուցման աշխատանքները։ Օգնության եկան տեղացի շինարարները՝ նվիրաբերելով ժամանակ, աշխատուժ և նյութեր: Դպրոցի վառելափայտի հին խորդանոցը վերածվեց բաղնիքի՝ անհրաժեշտ հոսող ջրով և իրական զուգարաններով։ Կատարվեցին բետոնե վերանորոգումներ աստիճանների, մայթերի և սյուների վրա։ Ամբողջ դպրոցը նորից սվաղվեց, և ներկվեց դրսից: Վերանորոգվեցին կոտրված ցանկապատերը և կառուցվեց նոր բետոնե հենապատ, որպեսզի հնարավոր լինի լցնել թեք խաղահրապարակը` այն դարձնելով անվտանգ խաղային տարածք:

Վեցերորդ դասարանի մի աշակերտ ասաց, որ իր ծննդյան տոնակատարության գումարը նվիրաբերել է իր դպրոցը վերանորոգմանը: Ժամանակի, աշխատուժի, նյութերի, սննդի և այլ առատաձեռն նվիրատվությունները գերազանցեցին բոլոր սպասելիքները:

Նկարում. ուսանող կատարողներից մեկը և երեց ու քույր Սթրինգհեմները՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներները, մեծարվում են Կոլիչանի դպրոցի վերանորոգման տոնակատարության ժամանակ:

Գյուղի ղեկավարներն ու ընկերները նշում են Կոլիչանի դպրոցի վերանորոգման ավարտը:

Ուրախ դպրոցականները հավաքվել են իրենց նոր վերանորոգված դպրոցի շենքի դիմաց։

Գյուղի ղեկավարներն ու ընկերները նշում են Կոլիչանի դպրոցի վերանորոգման ավարտը:2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Գյուղում բոլորը եկել էին տոնելու մեծ վերաբացումը: Մոտակա մզկիթի իմամը տվեց իր օրհնությունը: Երեխաները երգեցին ու պարեցին, իսկ մի երաժիշտ նվագեց ավանդական երկլար սիֆթելինը: Հնչեցին նաև շնորհակալական խոսքեր։

Դիմելով իր քաղաքի բնակիչներին՝ համայնքապետն ասաց. «Այսօր մենք ցանկանում ենք ցույց տալ, որ նման բարիքը ձեռք է բերվում միայն այն դեպքում, երբ մենք միասին աշխատում ենք՝ առանց անձնական շահերի և խաղաղ նպատակների համար: Այս օրը կհիշվի այս դպրոցի պատմության մեջ»։ Նա շնորհակալություն հայտնեց միսիոներներին և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն՝ նրանց ներդրումների համար:

Այնուհետև, երբ միսիոներները հանդիպեցին տեղական կազմակերպությունների հետ, որոնք օգնեցին այդ դպրոցական ծրագրին, իմացան, որ լրացուցիչ ֆինանսավորման և նվիրաբերված աշխատանքի արժեքը Եկեղեցու կողմից ներդրվածի ավելի քան կրկնապատիկն էր:

Նկարում. ուսանող կատարողներից մեկը և երեց ու քույր Սթրինգհեմները՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներները, մեծարվում են Կոլիչանի դպրոցի վերանորոգման տոնակատարության ժամանակ:

Գյուղի ղեկավարներն ու ընկերները նշում են Կոլիչանի դպրոցի վերանորոգման ավարտը:

Ուրախ դպրոցականները հավաքվել են իրենց նոր վերանորոգված դպրոցի շենքի դիմաց։

Ուրախ դպրոցականները հավաքվել են իրենց նոր վերանորոգված դպրոցի շենքի դիմաց։2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.