Նորություններ

Երեց Քրիստոֆերսոնը ավարտում է սպասավորության շրջագայությունը Եվրոպայում և կոչ է անում կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա

Սպասավորության այցը եվրոպական վեց երկրներ ներառում էր հավաքներ Եկեղեցու անդամների և միսիոներների հետ և հանդիպումներ պետական պաշտոնյաների հետ

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի  11-օրյա սպասավորության այցը Եվրոպա մայրցամաք ավարտվեց 2024 թվականի մարտի 4-ին Կոպենհագենում, որտեղ նա հանդիպեց Եկեղեցու միսիոներներին, որոնք ներկայումս ծառայում են այդ երկրում: Եվրոպական վեց երկրներում շրջագայելու ընթացքում երեց Քրիստոֆերսոնը, որին ուղեկցում էր նրա կինը՝ Քեթրին Քրիստոֆերսոնը, կիսվեց հույսի ուղերձով և հրավիրեց Եկեղեցու անդամներին և ընկերներին իրենց կյանքը կենտրոնացնել Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա և սերտորեն հետևել Նրա օրինակին։

Սպասավորության ճամփորդության մեծ մասի ընթացքում, որն ընդգրկում էր Ավստրիան, Խորվաթիան, Դանիան, Գերմանիան, Հունգարիան և Իսպանիան, Երեց Քրիստոֆերսոնին և քույր Քրիստոֆերսոնին միացավ Յոթանասունի Նախագահությունից երեց Բրենտ Հ. Նիլսոնը իր կնոջ՝ Մարսիա Նիլսոնի հետ: Նախագահող Եպիսկոպոսության առաջին խորհրդական եպիսկոպոս Վ. Քրիստոֆեր Վադելը իր կնոջ՝ Քերոլ Վադելի հետ նույնպես միացան նրանց հանդիպումների մեծ մասի ժամանակ: Այս տարբեր վայրերում նրանք հանդիպեցին Եկեղեցու անդամների և միսիոներների հետ և հրավիրեցին նրանց ամրացնել իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս և դառնալ ավելի նվիրված աշակերտներ:

Երեց Քրիստոֆերսոնը հանդիպումներ ունեցավ նաև Խորվաթիայի և Հունգարիայի պետական պաշտոնյաների հետ։ Ստորև ներկայացված են սպասավորության շրջայցի կարևորագույն դրվագները՝ լուսանկարներով, որոնք ներկայացնում են շրջագայության մեծ մասի պատմությունը:

Իսպանիա, Մադրիդ

Առաջին հանդիպումները տեղի ունեցան Մադրիդի տաճարային համալիրի հավաքատանը՝ 2024 թվականի փետրվարի 24-ին և 25-ին: Սպասավորության շրջագայության այս առաջին կանգառում այցելող բարձրագույն իշխանություններին միացավ երեց Ռուբեն Վ. Ալիոն՝ Եվրոպայի Կենտրոնական Տարածաշրջանի նախագահության առաջին խորհրդականը, իր կնոջ՝ Ֆաբիանա Ալիոյի հետ:

Հանգստյան օրերը ներառում էին պատմական հանդիպում Իսպանիայ երեք միսիաների հետ, հանդիպում Եվրոպայի Կենտրոնական Տարածաշրջանի երկրների չափահաս երիտասարդների խորհրդականների հետ, և հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, որը հեռարձակվեց Եվրոպայի Կենտրոնականի Տարածաշրջանի բոլոր իսպանախոս միավորների համար։

Կիրակի օրը երեց Քրիստոֆերսոնը նախագահեց Մադրիդի երեք ցցերի համար կազմակերպված ցցի հատուկ համաժողովը: Այս հատուկ հանդիպումը հեռարձակվեց նաև Մադրիդի շրջանի համար, քանի որ շենքի հնարավորությունը սահմանափակվում է 1000 տեղով։

Գերմանիա, Ֆրանկֆուրտ

Գերմանիայում երեց Քրիստոֆերսոնը, երեց Նիլսոնը և եպիսկոպոս Վադելը հանդիպումներ անցկացրին Եկեղեցու Եվրոպայի Կենտրոնական Տարածաշրջանի կենտրոնակայանում՝ Ֆրանկֆուրտում: 2024 թվականի փետրվարի 28-ին տեղի ունեցավ հատուկ հոգևոր ժողով Եկեղեցու աշխատակիցների հետ, որոնք աշխատում են Ֆրանկֆուրտում և ողջ տարածքում: Երեց Քրիստոֆերսոնի կողմից շենքում կատարվող շրջայցը և դրա նվիրագործումը եզրափակեցին կանգառը Գերմանիայում:

Խորվաթիա, Զագրեբ

2024 թվականի փետրվարի 29-ին երեց Քրիստոֆերսոնը երեց Նիլսոնի և Եվրոպայի Կենտրոնական Տարածաշրջանի նախագահության երկրորդ խորհրդական երեց Ջեք Ն. Ջերարդի և նրա կնոջ՝ քույր Կլոդետ Ջերարդի հետ մեկնեցին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ՝ անցկացնելու բարձր մակարդակի հանդիպում Խորվաթիայի կառավարության մշակույթի և մամուլի նախարարի և այլ պաշտոնյաների հետ։

Երեց Քրիստոֆերսոնն իր երախտագիտությունը հայտնեց այն ջանքերի համար, որ Խորվաթիայի կառավարությունը գործադրեց Covid-19 համավարակի ժամանակ, ինչը թույլ տվեց Եկեղեցու միսիոներներին ճամփորդել և հասնել իրենց նշանակված վայրերը ամբողջ Եվրոպայում:

Կառավարության ներկայացուցիչների հետ նա նաև քննարկեց, թե Եկեղեցին և նրա անդամներն ինչպես կարող են նպաստել երկրում հասարակության բարելավմանը։ «Մենք խոսեցինք (Խորվաթիայի) կառավարության նպատակների և շահերի մասին և պարզեցինք, որ կան շատ տարբեր ձևեր, որոնցով մենք կարծում ենք, որ կարող ենք համագործակցել, հատկապես նրանց հետ, ովքեր մեծ կարիք ունեն», - ասաց նա: Ավելի ուշ Զագրեբի հավաքատանը տեղի ունեցավ միսիայի համաժողով Ադրիատիկ Հյուսիսային միսիայի հետ:

Հունգարիա, Բուդապեշտ

Հաջորդ օրը՝ 2024 թվականի մարտի 1-ին, երեց Քրիստոֆերսոնը, երեց Նիլսոնը և երեց Ջերարդը հանդիպեցին Բուդապեշտի Օբուդա շրջանի քաղաքապետ պարոն Լասլո Քիսի հետ: Եկեղեցին գույք է գնել Օբուդա թաղամասում և նախատեսում է այդ վայրում կառուցել Բուդապեշտի (Հունգարիա) ապագա տաճարը, որը կլինի Եկեղեցու առաջին տաճարը երկրում:

{{video_01|https://youtube.com/embed/lQ7x3AZdDHs}}

Հանդիպումը «շատ ջերմ ու արգասաբեր էր»,- ասաց երեց Քրիստոֆերսոնը։ Հանդիպման ժամանակ երեց Քրիստոֆերսոնը Եկեղեցին ներկայացրեց քաղաքապետին և բացատրեց, թե ինչու են Վերջին Օրերի Սրբերը տաճարը համարում Տիրոջ տուն:

Օբուդայի քաղաքապետարանում կայացած հանդիպումից հետո խումբը մեկնեց Պեստի հավաքատուն՝ հատուկ համաժողով անցկացնելու միսիոներների հետ, որոնք ծառայում են Հունգարիա Բուդապեշտ միսիայում: Եպիսկոպոս Վադելը նույնպես Հունգարիայում էր և, օգտվելով առիթից, նախորդ օրը այցելեց մի քանի հաստատություններ, որոնց Եկեղեցին օգնում է Հունգարիայում՝ որպես այդ երկրում իր հումանիտար և բարօրության ծրագրերի մաս:

Ավստրիա, Վիենա

2024 թվականի մարտի 2-3-ը խումբը մեկնեց Ավստրիայի մայրաքաղաք, որտեղ երեց Քրիստոֆերսոնը մասնակցեց համաժողովի այն միսիոներների հետ, որոնք ծառայում են Ալպիական գերմանախոս միսիայում: Այնուհետև նա նախագահեց Եվրոպայի Կենտրոնական Տարածաշրջանի եկեղեցու ղեկավարների ուսուցողական ժողովը: Ներկա էր նաև Եվրոպայի Կենտրոնական Տարածաշրջանի ողջ նախագահությունը:

Երեց Քրիստոֆերսոնը նաև հարցազրույց տվեց ռադիո Ö1-ին: Այս ռադիոկայանը ORF-ի՝ Ավստրիայի հանրային ռադիո և հեռուստատեսային ցանցի մի մասն է: Կիրակի առավոտյան՝ 2024 թվականի մարտի 3-ին, Վիեննայի կենտրոնում գտնվող հյուրանոցում տեղի ունեցավ ցցի հատուկ համաժողով:

Ցցի համաժողովը հեռարձակվեց ամբողջ երկրում: Վիեննայում երեց Քրիստոֆերսոնը հստակ ուղերձ հղեց: Նա ասաց, որ նրանք, ովքեր «իրենց կյանքը հավասարեցնում են Հիսուս Քրիստոսի պատգամին, ավելի մեծ ուրախություն են զգում»։ Նա նաև հաստատեց, որ «ապաշխարությունը ուրախություն է մեր կյանքի համար»։

Դանիա, Կոպենհագեն

2024 թվականի մարտի 4-ին՝ Եվրոպա մայրցամաք կատարած սպասավորության այցի վերջին օրը, երեց Քրիստոֆերսոնը մեկնեց Կոպենհագեն՝ Դանիա Կոպենհագեն միսիայի հետ միսիոներական համաժողով անցկացնելու համար: Ժողովն անցկացվեց Եկեղեցու ցցի կենտրոնում:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.