Նորություններ

Սփոփող միության համաշխարհային հոգևոր հավաք

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը և Սփոփող միության գերագույն նախագահությունը՝ նախագահ Քամիլ Ն. Ջոնսոնը, քույր Ջ. Անետ Դենիսը և քույր Քրիստին Մ. Յին, ելույթ կունենան Սփոփող միության համաշխարհային հոգևոր հավաքի ժամանակ՝ 2024թ. մարտի 17-ին (կիրակի):

Հոգևոր հավաքը նշելու է Սփոփող միության նպատակն ու հիմնադրումը, որը տեղի ունեցավ 1842 թվականի մարտի 17-ին: Սփոփող միության բոլոր անդամները և 2024 թվականին 18 տարին լրացած երիտասարդ կանայք հրավիրված են մասնակցելու: Հոգևոր հավաքի ուղերձներից հետո Սփոփող միությունները հնարավորություն կունենան տեղերում անցկացնել վկայության ժողովներ, որտեղ քույրերը կարող են կիսվել Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքով:

Ցցի կամ ծխի Սփոփող միություններին խրախուսում ենք հավաքվել հոգևոր հավաքի և վկայության ժողովների մարտի 17-ին՝ կիրակի երեկոյան: Այնտեղ, որտեղ սահմանափակումները դժվարացնում են հավաքը այդ պահին, Սփոփող միությունները կարող են ցանկանալ հավաքվել մեկ այլ ժամանակ: Ղեկավարներին նաև խրախուսում ենք հոգևոր հավաքի և վկայության ժողովի նյութերը ուղարկել նրանց, ովքեր չեն կարող անձամբ ներկա գտնվել:

Ցցի կամ ծխի խորհուրդներին խրախուսում ենք միասին խորհրդակցել՝ քննարկելու հետևյալը.

  • Եկեղեցու անդամներն ինչպես կարող են միջոցառման ընթացքում օգնել երեխաների խնամքի աջակցության հարցում, որպեսզի Սփոփող միության բոլոր քույրերը կարողանան մասնակցել:
  • Ժամանակը հոգևոր հավաքի համար, որը լավագույնս համապատասխանում է յուրաքանչյուր տարածքի քույրերի կարիքներին:
  • Հանդիպման օրակարգը (տես հետևյալ օրինակը).
    • Բացման աղոթք
    • Նախապես ձայնագրված հեռարձակում (35 րոպե). Նախագահ Նելսոնի և Սփոփող միության գերագույն նախագահության ուղերձները
    • Կիսվել վկայություններով. Ժամանակի տևողությունը որոշվում է ցցի կամ ծխի կողմից
    • Փակման երգ
    • Փակման աղոթք
  • Լրացուցիչ առաջարկաներ.   
    • Խրախուսեք Սփոփող միության քույրերին գրանցել տպավորությունները, որոնք կարող են ստանալ հոգևոր հավաքի ժամանակ:
    • Հրավիրեք քույրերին կապ հաստատել ողջ աշխարհի հետ սոցիալական մեդիայի միջոցով՝ օգտագործելով #JesusChristIsRelief հեշթեգը:
    • Խնդրեք տեղական Սփոփող միության նախագահներին աջակցել միջոցառմանը:

Սփոփող միության քույրերը կարող են կապ հաստատել ողջ աշխարհի հետ և պատմել միջոցառման մասին՝ օգտագործելով #JesusChristIsRelief հեշթեգը

Ինչպես դիտել հեռարձակումը

Դիտեք հոգևոր հավաքը Ավետարանի գրադարանում, Media Library, YouTube, և այս հեռարձակման կապուղով:

Հեռարձակումը հասանելի կլինի հետևյալ լեզուներով.

անգլերենֆրանսերենգերմաներենիտալերեն, պորտուգալերեն և իսպաներեն:  Լրացուցիչ լեզուներով հեռարձակումները կտրամադրվեն հեռարձակումից հետո՝ հաջորդ շաբաթների ընթացքում:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.