Գերագույն համաժողովը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու համաշխարհային հավաք է: Տարեկան երկու անգամ` ապրիլ և հոկտեմբեր ամիսների առաջին հանգստյան օրերին, Եկեղեցու ղեկավարներն աշխարհի տարբեր ծայրերից կիսվում են ուղերձներով, որոնք կենտրոնացած են Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա: 2024 թվականի ապրիլի 6-7-ը Միացյալ Նահանգների Սոլթ Լեյք Սիթի քաղաքից հեռարձակվող համաժողովը դիտողների թվում կլինեն բազմաթիվ հազարավոր հավատարիմ մարդիկ ողջ Եվրոպայից:
«Գերագույն համաժողովն օրհնել է իմ կյանքը, քանի որ միշտ կա առնվազն մեկ ելույթ, որը նախատեսված է լինում հենց ինձ համար՝ որոշակի իրավիճակի կամ փորձության համար, որի միջով ես անցնում եմ», - ասում է Գերմանիայում բնակվող Եկեղեցու մի անդամ: Վերջին՝ 2023 թվականի հոկտեմբեր ամսվա համաժողովի ժամանակ, Եկեղեցու նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հրավիրեց ունկնդիրներին «ունենալ սելեստիալ մտածելակերպ» կամ երկնային մտածելակերպ:
Նիդեռլանդներից մի տեղացի անդամ ասում է. «Իմ կարծիքով սելեստիալ մտածելակերպ ունենալը նշանակում է ավելի շատ վստահել Աստծո ժամանակացույցին և ծրագրին ու հավատալ, որ ամեն ինչ կգործի մեր բարիքի համար: Դա նաև նշանակում է, որ պետք է սովորել բաց թողնել և իրերն ու իրադարձությունները հանձնել Նրա ձեռքը: Ես իսկապես աշխատել եմ դրա վրա, և դա ինձ ներքին մեծ խաղաղություն է պարգևել»:
ChurchofJesusChrist.org կայքի ուղիղ հեռարձակումների էջում ավելի քան 70 լեզուներով: Դրանք կարելի է նաև դիտել Գերագույն համաժողովի YouTube-յան ալիքով, Gospel Stream հավելվածով, Ավետարանի գրադարանում և ռադիոյի, հեռուստատեսության, արբանյակային և թվային մյուս ալիքներով:
Հեռարձակումից հետո ուղերձները մի քանի ալիքներում հասանելի կլինեն տեքստային, աուդիո և վիդեո ձևաչափերով՝ ավելի քան 70 լեզուներով՝ ըստ պահանջի դիտելու և կարդալու համար: Այդ ալիքներն են՝ Ավետարանի գրադարանը, Մեդիագրադարանը, Գերագույն համաժողովի YouTube-յան ալիքը, Gospel Stream-ը և Եկեղեցու ամսագրերը: