Նորություններ

RootsTech և ընտանիքի բացահայտման օր

«Հիշիր» կարգախոսը 2024 թ-ի RootsTech համաժողովի թեման է։ RootsTech համաժողովը ընտանիքը կարևորելու եռօրյա միջազգային առցանց համաժողով է, որը հեռարձակվում է Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթիից՝ փետրվարի 29-ից մինչև մարտի 2-ը:

RootsTech համաժողովն ամեն տարի կազմակերպվում է FamilySearch International-ի կողմից և աջակցվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից։ Այն ընտանեկան պատմության ամենամեծ իրադարձությունն է աշխարհում: Բացի համաժողովի հեռավար ձևաչափից, Սոլթ Լեյք Սիթիի Սոլթ Պալաս համագումարի կենտրոնում կազմակերպում է առկա ձևաչափով միջոցառում։

RootsTech24_01.jpegDownload Photo

Սպասվում է, որ հեռավար և առկա ձևաչափով միլիոնավոր մասնակիցներ են այցելելու՝ լսելու ոգեշնչող հիմնական ելույթներ, ուսուցողական դասերի, նորարարական տեխնոլոգիաների մասին և օգնելու նրանց հիշել և մեծարել իրենց ընտանիքը, կյանքը, արկածներն ու հիշողությունները:

«Բնական վարքագիծ է, երբ մարդիկ հիշում են իրենց կյանքի առանցքային փորձառությունները և այն մարդկանց, որոնք իրենց ազդեցությունն են թողել», - ասում է FamilySearch-ի միջոցառումների տնօրեն Ջեն Ալենը: «2024 թվականի RootsTech համաժողովը կօգնի մեզ հիշել մարդկանց և փորձառությունները, բայց նաև կօգնի մեզ մտածել այն մասին, թե ինչպես ենք ցանկանում, որ մեզ հիշեն ապագայում»:

Գերմանիայում ապրող Եկեղեցու անդամ Յան-Ֆրիդրիխ Հաձիկը ասում է. «Առաջին անգամ RootsTech համաժողովին առցանց մասնակցեցի երեք տարի առաջ: Շատ հեշտ էր միանալ տնից և անհավանական էր տեսնել ընտանեկան պատմության հարյուրավոր սիրահարների, որոնք հավաքվել էին, որպեսզի սովորեն, ծիծաղեն և շփվեն: Հրաշալի էր տեսնել մի մեծ բեմ, որտեղ ներկայացված էին ժամանակակից տեխնոլոգիաները և տեսնել հայտնի մարդկանց, որոնք խոսում էին իրենց ընտանիքների պատմությունների մասին: Այն իսկապես, ինչպես նախագահ Նելսոնն է ասել, խաղաղության և սիրո ուժ է: Այդ ժամանակվանից ի վեր ոչ մի RootsTech բաց չեմ թողել»:

Ընտանիքի բացահայտման օրը

Ընտանիքի բացահայտման օրը մեկ օր տևող միջոցառում է, որը նախատեսված է հատուկ Վերջին Օրերի Սրբերի համար և տեղի է ունենում RootsTech-ի վերջին օրը՝ մարտի 2-ին, ժամը 9:00-15:00 (Լեռնային ստանդարտ ժամանակով): Այն ներառում է Տասներկու Առաքյալների Քվորումի հանգուցյալ նախագահ Մ. Ռասել Բալլարդի երբեք չցուցադրված տեսանյութը, որը ձայնագրվել է նրա մահից առաջ: Տեսանյութում նախագահ Բալլարդը պատմում է իր ամուսնության և սեփական ընտանիքի բացահայտման պահերը: Տեսանյութը կարող եք առցանց դիտել RootsTech.org կայքում, FamilySearch-ում, YouTube-ում, Gospel Stream-ում, Broadcasts.ChurchofJesusChrist.org կայքում և Ավետարանի գրադարանում՝ ժամը 20:30 (GMT) և 21:30 (CET):

Հասանելի լեզուները և դիտելու տարբերակները

RootsTech-ի և «Ընտանիքի բացահայտման օրվա» բովանդակությունը հասանելի կլինի անգլերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, ճապոներեն, կորեերեն, կանտոներեն, մանդարին, կամբոջերեն, հոլանդերեն, ֆիջիերեն, հունգարերեն, ինդոնեզերեն, մոնղոլերեն, նորվեգերեն, սամոերեն, թայերեն, տոնգաներեն, վիետնամերեն և տագալերեն: «Ընտանիքի բացահայտման օրը» հասանելի կլինի նաև ռուսերենով:

Բացի RootsTech.org կայքից, դուք կարող եք հեռարձակել նիստերը Եկեղեցու YouTube ոգեշնչման ալիքում և Gospel Stream հավելվածում անգլերեն, իսպաներեն, պորտուգալերեն և ֆրանսերեն լեզուներով (ներբեռնեք հավելվածը Apple Mobile, Apple TV, Google Play, Google TV, Roku և Amazon Fire Devices

Ինչպես գրանցվել

RootsTech համաժողովի ամբողջ երեք օրվա գրանցումը դեռևս բաց է RootsTech.org կայքում: Դասերի ժամանակացույցը հասանելի է նաև առցանց։

Անվճար առցանց միջոցառումը ներկայացնում է՝

  • 200-ից ավել նոր, ըստ պահանջի նիստեր և դասեր՝ ավելի քան 20 լեզուներով
  • Ներկայացումներ մեծ բեմին և գլխավոր խոսնակներ
  • Զրույցի (chat) հնարավորություն և առցանց խորհրդատվական ծառայություններ
  • Կապ զարմիկների հետ՝ օգտագործելով RootsTech ազգականներ և հաղորդագրություններ գործառույթը
  • Վիրտուալ Էքսպո սրահ

Գլխավոր խոսնակները

Գլխավոր խոսնակների թվում են կատակերգու Հենրի Չոն, Լին Մ. Ջեքսոնը, ով Դրեդ և Հարիեթ Սքոթների ժառանգներից է և Նենսի Բորովիկը` Sony Artisan-ի մի աշխարհահռչակ լուսանկարիչ:

2024 թվականի RootsTech համաժողովի և գլխավոր խոսնակների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք RootsTech.org:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.