Նորություններ

Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար՝ երեց և քույր Սոարեսների հետ

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու չափահաս երիտասարդներին հրավիրում ենք ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին՝ դիտելով չափահաս երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաքը 2024 թվականի փետրվարի 18-ին:

<p>Երեց Ուլիսես Սոարեսը և քույր Ռոզանա Սոարեսը</p>
Երեց Ուլիսես Սոարեսը և քույր Ռոզանա Սոարեսը2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսը և նրա կինը՝ Ռոզանան, կկիսվեն հատուկ ուղերձներով 18-30 տարեկան երիտասարդների համար: Վերջերս երեց և քույր Սոարեսները ուսուցանել են, թե չափահաս երիտասարդներն ինչպես կարող են անհատական ուղղորդում ստանալ Աստծուց, հավատք կերտել և պատրաստվել հավերժական ամուսնությանն ու ընտանիքին: Փետրվարի հոգևոր հավաքը լրացուցիչ հնարավորություն է՝ լսելու Հիսուս Քրիստոսի առաքյալին և զգալու Հոգին:

Չափահաս երիտասարդներին խրախուսում ենք ներկա գտնվել ընկերների հետ և հետագայում քննարկել, թե ինչպես ապրել այն ամենով, ինչ սովորել են հոգևոր հավաքի ժամանակ:

Ինչպես դիտել

Հեռարձակումը հասանելի կլինի մի քանի եվրոպական լեզուներով՝ broadcasts.ChurchofJesusChrist.org կայքում, սկսած փետրվարի 2425-ից:  

Ներառված են հետևյալ լեզուները՝

ալբաներեն, հայերեն, բուլղարերեն (ենթագրերով), խորվաթերեն (ենթագրերով), չեխերեն, դանիերեն (ենթագրերով), հոլանդերեն (ենթագրերով), էստոներեն (ենթագրերով), ֆիններեն (ենթագրերով), ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն (ենթագրերով), հունգարերեն (ենթագրերով), իսլանդերեն (ենթագրերով), իտալերեն, լատիշերեն, լիտվերեն, նորվեգերեն (ենթագրերով), լեհերեն, ռումիներեն (ենթագրերով), սերբերեն (ենթագրերով), սլովակերեն, սլովեներեն, իսպաներեն, շվեդերեն (ենթագրերով) և ուկրաիներեն:

Դիտեք հոգևոր հավաքը ավելի ուշ՝ ըստ պահանջի Gospel Library-ում:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.