Բոլոր գալիք Սուրբ Զատիկի կիրակիներին և Սուրբ ծննդյան տոնին մոտ գտնվող կիրակի օրերին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները կմասնակցեն Եկեղեցու միայն մեկ ժողովի:
Եկեղեցու անդամների համար տիպիկ կիրակնօրյա երկրպագությունը ներառում է մեկ ժամ հաղորդության ժողովին մասնակցելը, իսկ հաջորդ ժամին նրանք հաճախում են Կիրակնօրյա դպրոց, կամ դասերի՝ բաժանված տարբեր քվորումների և տարիքային խմբերի:
Հունվարի 26-ի նամակում՝ ուղղված գերագույն և տեղական ղեկավարներին, Առաջին Նախագահությունը նշել է․ «Ամեն տարի Սուրբ Զատիկի կիրակի օրը և Սուրբ ծննդին նախորդող կամ դրան հաջորդող կիրակի օրը Եկեղեցու ծառայություններն ու ժողովները պետք է սահմանափակվեն միայն հաղորդության ժողովներով։ Եթե Սուրբ ծնունդը կիրակի չէ, ապա ցցի և շրջանի նախագահություններն են որոշում, թե արդյոք նրանք պետք է այս հաղորդության ժողովն անցկացնեն Սուրբ ծնունդից առաջ, թե հետո»:
Նամակում նաև նշվում է, որ ցցերի և շրջանների նախագահները կարող են խորհրդակցել եպիսկոպոսների և ճյուղերի նախագահների հետ՝ այդ տոներին համապատասխանեցնելու ժողովների ժամերը, որպեսզի լավագույնս բավարարեն Եկեղեցու անդամների տեղական կարիքները:
Նամակը ստորագրվել է Եկեղեցու նախագահ Ռասսել Մ. Նելսոնի, նախագահ Դալլին Հ. Օուքսի՝ Առաջին խորհրդականի և նախագահ Հենրի Բ. Այրինգի՝ Երկրորդ խորհրդականի կողմից:
Հիսուս Քրիստոսի Եկեղեցու բոլոր կիրակնօրյա ծառայությունները բաց են հանրության համար, և բոլոր ցանկացողները կարող են ներկա գտնվել: